Ռոզա Եղիազարյան

հայ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոզա Եղիազարյան (ապրիլի 17, 1949(1949-04-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, թարգմանիչ,սցենարիստ։

Ռոզա Եղիազարյան
Ծնվել էապրիլի 17, 1949(1949-04-17) (75 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս և մանկագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Եղիազարյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 17-ին, Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Տարտուի պետական համալսարանի (Էստոնիա) բանասիրական ֆակուլտետը։

1974-1977 թվականներին եղել է «Литературная Армения» ամսագրի գրական աշխատակից, 1977-1980 թվականներին՝ «Комсомолец" հանրապետական թերթի թարգմանիչ, թղթակից, 1980-1982 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթի նամակների բաժնի վարիչ, 1983-1992 թվականներին՝ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության Հայկական հանրապետական մասնաճյուղի խորհրդական՝ հայ հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում ներկայացնելու հարցերով, 1992-1995 թվականներին՝ «Զերկալո» հանրապոտական շաբաթաթերթի բաժնի խմբագիր, 1998-2000 թվականներին՝ «Республика Армения» թերթի թղթակից, մեկնաբան։ 2002 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդել է ժուռնալիստիկայի հոգեբանություն[1]։

Ռոզա Եղիազարյանի ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտերկրյա մամուլում,։ Հրատարակվել են նրա «Զրույցներ լրագրության հոգեբանության մասին» (2004)[2], «Վարդագույն մտքերի քաղաքը» (2008), «Սկիզբ կամ ինքնակենսագրության փորձ» (2009), " Дневник ворчуньи"վիպակը " Современная армянская женская проза" ժողավածույում («Ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս» (2012), «Մեդեա Աբրահամյան։ Մեներգ թավջութակի համար։Վավերագրական վիպակ» (2016)[3], գրական կինոսցենարների ժողովածու " Два гения и дура"(США.Сан_Франциско. изд-во "Lulu", 2019) և այլ գրքեր։

Մրցանակներ խմբագրել

  • «Գարուն» ամսագրի և բաց հասարակության ինստիտուտի մրցանակ՝ «Գարուն»-ի «Համաստեղություն» ծրագրի էստոնական համարի կազմող և թարգմանիչ, 2000

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1979
  • Հայաստանի գրողների միության անդամ, 2007[4]
  • Երևանի մամուլի ակումբի անդամ, 1995-1998[5]
  • Հայաստանի սցենարիստների միության անդամ,2022

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Ռոզա Եղիազարյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
  2. Եղիազարյան, Ռոզա (2004). Զրույցներ լրագրության հոգեբանության մասին. Անտարես. ISBN 978-99941-34-70-0.
  3. Եղիազարյան, Ռոզա (2016). Մեդեա Աբրահամյան։ մեներգ թավջութակի համար; վավերագրական վիպակ. Novel. ISBN 978-9939-9126-5-3.
  4. Ռոզա Եղիազարյանի մասին ՀԳՄ կայքում
  5. «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ռոզա | YPC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.