Ռոզալին Սանչես (իսպ.՝ Roselyn Sánchez, ապրիլի 2, 1973(1973-04-02)[1][2], Սան Խուան, Պուերտո Ռիկո[3]), պուերտոռիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր։

Ռոզալին Սանչես
Ծնվել էապրիլի 2, 1973(1973-04-02)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրՍան Խուան, Պուերտո Ռիկո[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Էրիկ Ուինթեր

Վաղ կյանք խմբագրել

Ռոզալին Սանչեսը ծնվել է Պուերտո Ռիկոյում՝ Սան Խուանում։ Նրա հայրը եղել է մարքեթինգի մասնագետ, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ռոզալինը դաստիարակվել է երեք ավագ եղբայրների հետ։ Դպրոցից հետո Ռոզալինը ընդունվել է Պուետրո Ռիկոյի համալսարան՝ մարքեթինգի բաժին, բայց երեք տարի անց թողել է կրթությունը և սկսել զբաղվել երգով և պարով։

Կարիերա խմբագրել

1990-ական թվականների սկզբին Սանչեսը մասնակցում է Que Vacilon էստրդային կատակերգությունում, որն ունեցել է մեծ հաջողություն Պուետրո Ռիկոյում։ Այնուհետև նա մեկնում է Նյու Յորք և 1992 թվականին առաջին անգամ հայտնվում է ֆիլմում՝ կատարելով էպիզոդիկ դեր «Կապիտան Ռոն» ֆիլմում, որում նկարահանվել է նաև Կուրտ Ռասելի մասնակցությամբ։ 1993 թվականին Ռոզալինը նվաճում է Miss Puerto Rico Petite տիտղոսը, իսկ մեկ տարի անց՝ Miss America Petite։

Իբրև դերասանուհի՝ Սանչեսն սկսում է իր կարիերան «Ինչպես է պտտվում աշխարհը» ցերեկային օպերայում (1996-1997), այնուհետև նկարահանվում է «Լոս Անջելեսի Փառք» սինդիկացիոն սերիալում, իսկ մեծ էկրանին հայտնվել է 1999 թվականին «Կողոպուտ» ֆիլմում՝ Ջոյմ Ֆոքսի հետ։ Նաև 1999 թվականին նա ստացել է իր առաջին պարբերական դերն ազգային հեռուստատեսությունում՝ կարճ ժամանակ ցուցադրված «Ռայան Կոլֆիլդ։ Առաջին տարի» սերիալում։

Սանչեսի կարիերայում շրջադարձային դեր դարձել է 2001 թվականին նկարահանված «Պիկ ժամ 2» կատակերգական ֆիլմը, որի շնորհիվ նա ստանում է գլխավոր դերեր «Ծովային արկածներ», «Բազա Կլեիտոն», «Էդիսոն» ֆիլմերում։

2005 թվականին «Ամարիլիս» ֆիլմում նա հանդես է եկել որպես սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար։ Սանչեսը հայտնի է նաև որպես երգչուհի։ 2003 թվականին թողարկվում է նրա «Borinqueña» երաժշտական ալբոմը՝ կազմված լատինաամերիկյան ժանրի տասներկու կոմպոզիցիաներից։ 2005-2009 թվականներին Սանչեսը մարմնավորել է ՀԴԲ-ի հատուկ հետախույզ Էլեն Դելգադոյին «Առանց հետքի» սերիալում։ Մեծ էկրանին նա հաջողություն է գտնում «Խաղի պլանը» (2007) և «Քաջության օրենք» (2012) ֆիլմերի շնորհիվ։ 2013 թվականին Ռոզալին Սանչեսը վերադառնում է հեռուստատեսություն՝ նկարահանվելով Lifetime կատակերգական ալիքի «Դավադիր սպասուհիներ» սերիալում, որտեղ խաղում է սկսնակ երգչուհի Կարմեն Լունայի դերը։

Անձնական կյանք խմբագրել

1998 թվականին Ռոզալին Սանչեսը ամուսնանում է դերասան Գերի Սթրետչի հետ, բայց 2001 թվականին զույգը բաժանվում է։ 2008 թվականին դերասանուհին ընտանիք է կազմում դերասան Էրիկ Վինթերի հետ։ 2012 թվականի հունվարի 4-ին նրանք ունենում են դուստր՝ Սիբիլա Ռոուզ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Անգլերեն անվանումը Դեր Ծանոթագրություն
1992 Կապիտան Ռոն Captain Ron Չարիզ
1999 Կողոպուտ Held Up Տրինա
2001 Պիկ ժամ2 Rush Hour 2 Իզաբելա Մոլինա Առաջադրում - ALMA մրցանակ կինոֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
2002 Ծովային արկածներ Boat Trip Գաբրիելա
2002 Գիշերային որսորդ Nightstalker Գաբրիելա Մարտինես
2003 Բազա «Կլեիթոն» Basic Նունես
2003 Chasing Papi Լորենա
2004 Воровство Larceny Անժելա
2005 Գանգստերական պատերազմներ State Property 2
2005 Սկսնակ Underclassman Կարել Լոպես
2005 Քայո Cayo Ջուլիա
2005 Էդիսոն Edison Մարիա
2005 Հրաձգարան Shooting Gallery Ջեսիբել Բլեկ Direct-to-video
2006 Ամարիլիս Yellow Ամարիլիս Կամպոս նաև սցենարի հեղինակ և պրոդյուսեր
2007 Խաղի պլանը The Game Plan Մոնիկ Վասկես
2007 Պիկ ժամ 3 Rush Hour 3 Իզաբելա Մոլինա Քամեո
2009 Հրաշալի քուն The Perfect Sleep Պորֆիրիա
2010 Վեներան և Վեգասը Venus & Vegas Քրիստեն
2012 Քաջության օրենք Act of Valor Մորալես Առաջադրում - ALMA մրցանակ կինոֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
1996-1997 ԻՆչպես է պտտվում աշխարհը As the World Turns Պիլար Դոմինգո Ցերեկային օպերա
1997-1998 Լոս Անջելեսի փառքը Fame L.A. Լիլի Արգուելո Պարբերական դեր, 22 էպիզոդի
1999 Ռայան Կոլֆիլդ։ Տարի առաջին Ryan Caulfield: Year One Քիմ Վերաս Պարբերական դեր, 8 էպիզոդ
2000 Դետեկտիվ Նեշ Բրիջես Nash Bridges Բելինդա Կրուս 2 էպիզոդի
2002 Միսս Մայամի Miss Miami
2002 Օրենքում In-Laws Դենի էպիզոդ 1
2002 Դրյու Կերիի շոու The Drew Carey Show Մարիա էպիզոդ 1
2003-2004 Прочная сеть Dragnet Խուզարկու Էլենա Մասիաս 3 էպիզոդ
2005 Կոջակ Kojak
2005-2009 Առանց հետքի Without a Trace Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ հետախույզ Էլեն Դելգադո Պարբերական դեր, 88 էպիզոդ
2009 Հարգելի բժիշկ Royal Pains Սոֆիա Սանթոս էպիզոդ 1
2011 Ռիցոլի և Աիլս Rizzoli & Isles էպիզոդ 1
2012 Հուսահատ տանտիրուհի Desperate Housewives Կարմեն Լունա էպիզոդ 1
2013 — մեր օրեր Դավադիր սպասուհի Devious Maids Կարմեն Լունա Պարբերական դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1037265661 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.