Ռոդ Թաուն
Ռոդ Թաուն (անգլ.՝ Road Town), բրիտանական Վիրջինյան կղզիների մայրաքաղաք, քաղաք՝ տեղակայված Տորտոլա կղզում: Քաղաքը գտնվում է ձիարշավային նավահանգիստ Ռոդ Հարբորի հյուսիսային ափի միջնամասում: Բնակչությունը կազմում է շուրջ 9400 մարդ (2004 թվական)[1]: Քաղաքի անունը ծագում է անգլ.՝ the roads-«ճանապարհներ» բառից, վայր, որտեղ մարդիկ կարող են կանգնել խարիսխի վրա՝ ափից ոչ հեռու: Ծովից 67 ակր տարածք էր նվաճվել՝ Վիքհեմ Բեյ (Wickham Bay) անվանմամբ: Այս տարածքը հետագայում դարձավ զբոսաշրջության կենտրոն: Քաղաքի ամենահին կառույցը նախկին թագավորական բանտն է, որը գտնվում է Մեյն փողոցում (Main Street): Բանտը կառուցվել է 1840-ական թվականներին: Քաղաքը համարվում է Կարիբյան ավազանում նավերով բեռնափոխադրության կարևորագույն կենտրոններից մեկը:
Բնակավայր | ||
---|---|---|
Ռոդ Թաուն | ||
անգլ.՝ Road Town | ||
![]() | ||
Կոորդինատներ: 18°26′0″ հս․ լ. 64°37′0″ ամ. ե. / 18.43333° հս․. լ. 64.61667° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 10±1 մետր | |
Բնակչություն | 12 603 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC−4 | |
| ||
Քաղաքի սահմանԽմբագրել
Պարզ չէ, թե որտեղ է սկսվում քաղաքի սահմանը: Արևմտյան կողմից մուտքը քաղաք ազդարարվում է ճանապարհային նշանով, որը դրված է Սլեն հովտի ստորոտում (Slaney Hill). Մինչդեռ ավանդաբար ենթադրվում է, որ քաղաքը սկսվում է Ռոդ կոչվող ստորջրյա ժայռից (Road Reef) և Ֆորտ Բյորտից (Fort Burt), և որ «Ռիֆ պողոտա» (Prospect Reef) հյուրանոցը, որն զբաղեցնում է նրանց միջև ընկած գրեթե ամբողջ տարածությունը, դե յուրե չի պատկանում Ռոդ Թաունին: Քաղաքի արևելյան սահմանը դարձյալ հստակ չէ՝ քաղաքը սկսվում է Պորտ Պյորսել (Port Purcell) շրջանից ներքև գտնվող Ֆորտ Ջորջի՞ց, թե՞, այնուամենայնիվ, տարածքում ներառվում է նաև Բոերս Բեյը (Baughers' Bay): Ֆորտ Բյորտը և Ֆորտ Ջորջը պատմականորեն համարվում են արևմուտքի և արևելքի սահմանները և նախկինում օգտվում էին բրիտանական թագի պաշտպանությունից:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Commonwealth Secretariat — British Virgin Islands Archived 2006-08-20 at the Wayback Machine.