Լիմա (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Լիմա (պորտ.՝ Lima; ամբողջական անունը՝ Ռոդրիգո Ժոզե Լիմա դոս Սանտոս, պորտ.՝ Rodrigo José Lima dos Santos; մայիսի 11, 1983(1983-05-11)[1] կամ օգոստոսի 11, 1983(1983-08-11), Monte Alegre, Պարա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ահլի» ակումբի խաղացող։ Լիման դասական կենտրոնական հարձակվող է, ունի բարձր արագություն, ունի լավ դրիբլինգ և գոլ խփելու հոտառություն, ինչպես նաև լավ հարվածում է աջ ոտքով։ Մինչև 2009 թվականը նա խաղացել է բրազիլական տարբեր ակումբներում, ոչ մի տեղ երբեք երկար ժամանակ չի մնացել և գրեթե ոչնչով աչքի չի ընկել։ Պորտուգալիայի առաջնության ժամանակ՝ Լիման՝ որպես ռմբարկու, իրեն լավ է դրսևորել «Բելենենսեշի», «Բրագայի» և «Բենֆիկայի» կազմում։

Լիմա
Rodrigo José Lima dos Santos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոդրիգո Ժոզե Լիմա դոս Սանտոս
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Lima
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1983(1983-05-11)[1] (40 տարեկան) կամ օգոստոսի 11, 1983(1983-08-11) (40 տարեկան)
Ծննդավայր մայիսի 11, 1983(1983-05-11)[1] կամ օգոստոսի 11, 1983(1983-08-11), Monte Alegre, Պարա, Բրազիլիա
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱՄԷ Ալ-Ահլի
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 Բրազիլիա «Պարանա» ? (?)
2003-2004 Պորտուգալիա «Վիզելա» 7 (0)
2004 Բրազիլիա «Միկստո» ? (?)
2005 Բրազիլիա «Պայսանդու» ? (?)
2006 Բրազիլիա «Իրատի» ? (?)
2006 Բրազիլիա «Կորինտիանս Պարանաենսե» ? (?)
2006-2009 Բրազիլիա «Աստրալ-ՊՌ» ? (?)
2007   Բրազիլիա «Պարանա» 17 (1)
2008   Բրազիլիա «Ժուվենտուս» ? (?)
2008   Բրազիլիա «Սանթոս» 21 (0)
2009   Բրազիլիա «Ավաի» 8 (1)
2009-2010 Պորտուգալիա «Բելենենսեշ» 27 (7)
2010-2012 Պորտուգալիա «Բրագա» 58 (26)
2012-2015 Պորտուգալիա «Բենֆիկա» 90 (53)
2015-այժմ ԱՄԷ «Ալ-Ահլի» 11 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Լիման մեծացել է Պարանա նահանգում և ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական ակումբներում։ 20 տարեկան հասակում իր ուժերն է փորձել Եվրոպայի ֆուտբոլում, դառնալով պորտուգալական «Վիզելա» ակումբի խաղացող, որը հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում։ Սակայն Պորտուգալիա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, Լիման կարոտել է հայրենի տունը և մեկ տարի չանցած՝ վերադարձել է հայրենիք։ Բրազիլիայում նա խաղացել է մի շարք ակումբներում, բայց ոչ մի տեղ աչքի չի ընկել։ Հայրենիքում նրա գլխավոր ձեռքբերումները եղել է Լիբերտադորեսի գավաթը, որը նա նվաճել է «Պարանայի» և «Սանթոսի» կազմերում հանդես գալու ժամանակ[2]։

2009 թվականի ամռանը, հաղորդվել էր այն մասին, որ 25-ամյա Լիման կարող է տեղափոխվել Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբ։ Նա իր գործակալի հետ միասին եղել է Ուկրաինայում և բանակցություններ է վարել ակումբի հետ։ Ենթադրվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի մեկ միլիոն եվրո[3][4]։ Սակայն Լիմայի տեղափոխվելու որոշումը ուկրաինական ակումբը չի կայացրել, բայց նա, այնուամենայնիվ, հայտնվել է եվրոպական ֆուտբոլում, դառնալով պորտուգալական «Բելենենսեշի» խաղացող։ Պորտուգալիայում Լիման նորովի բացահայտվեց, դրսևորելով իրեն որպես ուժեղ և շատ արագաշարժ հարձակվող[2]։ Պորտուգալիայի առաջնության 27 խաղերում դառնալով 7 գոլի հեղինակ՝ Լիման հայտնվել է «Բրագա» ակումբի ուշադրության կենտրոնում, իսկ 2010 թվականի ամռանը Բարձրագույն լիգայից դուրս մնացած «Բելենենսեշից» տեղափոխվել է «Բրագա»։ «Բրագայի» հետ բրազիլացին կնքել է երեք տարվա պայմանագիր[5][6]։

Արդեն 2010 թվականի օգոստոսին Լիման աչքի է ընկել նոր ակումբում՝ ձևակերպելով հեթ-տրիկ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում անցկացված իսպանական «Սևիլյայի» հետ մրցավեճում։ Այդ գոլերը «Բրագաին» օգնել են հաղթել և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ խմբային փուլը[7]։ Ապագայում, «Բրագան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, բայց շարունակել է ելույթները Եվրոպայի լիգայում, հասնելով եզրափակիչ[8], որտեղ նվազագույն 0:1 հաշվով պարտվել է «Պորտուին»։ 2011/2012 մրցաշրջանում Լիման անսպասելիորեն իրեն դրսևորել է որպես հարձակվող։ Դեկտեմբերից մինչև մարտ «Բրագան» հաղթել է ազգային առաջնության բոլոր հանդիպումներում, Լիման միայն երկու խաղում է դաշտը լքել առանց գոլ խփելու։ Երկար ժամանակ նա պահպանել է առաջատարի դիրքը ամենաարդյունավետ խաղացողների ցանկում, սակայն մրցաշրջանի վերջում նրան հավասարվել է Օսկար Կարդոսոն[2], որը նույնպես այդ մրցաշրջանում խփել էր 20 գոլ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bidwell, Nick. Brazilian 'Mr Average' fuels Braga's surprise title challenge // World Soccer. — IPC Inspire, May 2012. — С. 10.
  3. «Металлист ведет переговоры по бразильцу Лиме». Spot.ua. 2009 թ․ հուլիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  4. Bulla, Antonino. (2009 թ․ հուլիսի 21). «Metalist, acquistato l'attaccante brasiliano Lima» (իտալերեն). ItaSportPress.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  5. «Braga add two more to summer haul» (անգլերեն). UEFA.com. 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  6. ««Брага» приобрела вратаря «Бенфики» и форварда «Белененсеша»». Sports.ru. 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  7. «Lima hat-trick ensures history for Braga» (անգլերեն). UEFA.com. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  8. «Нападающий «Браги»: «У нас есть все шансы на победу в финале Лиги Европы»». Sports.ru. 2011 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմա (ֆուտբոլիստ)» հոդվածին։