Ռոդիոն Իվանի Մինասով (ռուս.՝ Родион Иванович Минасов, 1896[1], Ալտան, Կիրինսկի շրջան, Չիտայի մարզ[1] - 1958[1]]), կոմունիստ քաղաքական գործիչ, ինտենդանտական ծառայության գեներալ-մայոր (1945), ԽՄԿԿ անդամ (1920

Ռոդիոն Մինասով
1896[1] - 1958[1]
ԾննդավայրԱլտան, Կիրինսկի շրջան, Չիտայի մարզ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ[1] և Խորհրդա-ճապոնական պատերազմ[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Ծնվել է աքսորված ղարաբաղցի նավթագործի ընտանիքում։ Ավագ ենթասպայի կոչումով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի փետրվարին հեղափոխական գործունեության համար վտարվել է ցարական բանակից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ընդգրկվել է «Սմոլնի» պարտիզանական ջոկատի կազմում, կռվել այսպես կոչված՝ հակահեղափոխական ուժերի դեմ։ 1921—1937 թվականներին ծառայել է Օմսկի, 1937—1941 թվականներին՝ Անդրբայկալյան ռազմական, օկրուգներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Անդրբայկալյան ռազմաճակատի ֆինանսական մասի պետը։ Մասնակցել է կայսերական Ճապոնիայի դեմ պատերազմին։ Պատերազմից հետո ծառայել է Անդրբայկալյան-Ամուրյան, ապա՝ Հեռավորարևելյան ռազմական, օկրուգների շտաբներում։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556