Ռոդանիդներ կամ թիոցիանատներ, ռոդանաջրածնային թթվի HSCN աղերը։ Մեծ մասը լավ լուծվում է ջրում, չեն լուծվում AgSCN-ը, CuSCN-ը և Hg(SCN)2։ Առավել գործնական նշանակություն ունեն կալիումի (KSCN)[1] և ամոնիումի (NH4SCN) ռոդանիդները։ Ռոդանիդներ, որոնք օգտագործվում են անալիտիկ վերլուծությունում՝ կատիոնների հայտնաբերման համար, օրինակ, Fe3+^ հետ։ Ռոդանիդները տալիս են կարմիր աղ Fe(SCN)3, Cս2+-ի հետ, ամոնիակի միջավայրում, կապույտ Cu(NH3)4(SCN)2 գույնի աղ։ Ռոդանիդներ ստանում են կապտաթթվի աղերի վրա ծծումբով ազդելիս (հալելով կամ լուծույթում եռացնելով)։ Ռոդանիդներ են անվանում նաև ռոդանաջրածնային թթվի էսթերները, որոնք օգտագործվում են օրգանական սինթեզում։ Օրգանական ռոդանիդներն աննշան քանակությամբ պարունակվում են սոխի, սխտորի, ստամոքսահյութի մեջ և ունեն սոխի հոտ։

Ռոդանիդներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ռոդանիդները բյուրեղային միացություններ են, որոնք հալվում են բարձր ջերմաստիճանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։