Ռոբեր Լեֆևր

ֆրանսիացի նկարիչ

Ռոբեր Ժակ Ֆրանսուա Ֆաուստ Լեֆևր (ֆր.՝ Robert Jacques François Faust Lefèvre; սեպտեմբերի 24, 1755(1755-09-24)[1][2][3][…], Բայե - հոկտեմբերի 3, 1830(1830-10-03)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ, պալատական նկարիչ։

Ռոբեր Լեֆևր
ֆր.՝ Robert Lefèvre
Ի ծնեֆր.՝ Robert Jacques François Faust Lefèvre
Ծնվել էսեպտեմբերի 24, 1755(1755-09-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲայե
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1830(1830-10-03)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներՇառլ Շտեյբեն և Henri Elouis?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Պաշտոնպալատական նկարիչ
 Robert Lefèvre Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբեր Լեֆևրը ծնվել է մահուդագործի ընտանիքում։ Հավանաբար, աշխատել է Պիր դե Լեսելեյնի արվեստանոցում։ Կարիերան սկսել է որպես ինքնուս նկարիչ։ 1784 թվականին սկսել է Ժան Բատիստ Ռենոյի Փարիզի արվեստանոցում։ Նրա արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժակ Լուի Դավիդի աշխատանքը։

1791-1827 թվականներին եղել է Փարիզյան սալոնի անդամ։

Նապոլեոնի օրոք եղել է պալատական նկարիչ, նկարել է կայսրին, նրա ընտանիքի անդամներին, բարձրաստիճան անձանց և գեներալների դիմանկարները։

Բուրբոնների կարգերի վերահաստատումից հետո (1815) շտապել է վաստակել նոր կառավարության վստահությունը և պահպանել է պալատական նկարչի կարգավիճակը։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության և Շառլ Բուրբոն թագավորի տապալումից հետո կորցրել է պաշտոնը։ 1830 թվականի հոկտեմբերին 75 տարեկանում ինքնասպան է եղել[5]։

Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ստեղծագործություն խմբագրել

 
Նապոլեոնի դիմանկար, 1808

Ռոբեր Լեֆևրը հեղինակել է պատմական, այլաբանական և առասպելական թեմաներով դիմանկարներ, կտավներ, որոնցում գովաբանել է անտիկ դարաշրջանի գեղեցկությունը

Ռոբեր Լեֆևրը1801 թվականին նկարել է գեներալ Բերտիեի դիմանկարը, 1804 թվականին՝ Նապոլեոնի դիմանկարը առաջին հյուպատոսի հանդերձանքով, 1805 թվականին՝ կայսրուհի Ժոզեֆին դը Բոհարնեի դիմանկարը։

Լուվրի թանգարանի հիմնադիր և տնօրեն Դոմինիկ Վիվան-Դենոնի հովանավորության շնորհիվ՝ Ռոբեր Լեֆևրը բազմաթիվ պատվերներ է Նապոլեոն կայսրից։ Նա եղել է կայսերական ընտանիքի և կայսրության բարձրաստիճան այրերի պաշտոնական դիմանկարիչը։ Հեղնակել է Նապոլեոն Բոնապարտի կայսրության նշանավոր դեմքերի դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ։

Նրա կարիերան շարունակվել է Լյուդովիկոս XVIII-ի օրոք՝ որպես պալատական նկարիչ։

Ռոբեր Լեֆևրը ստեղծել է նաև պատմական կտավներ՝ «Քրիստոսը խաչի վրա» (1827)։ Նրա վերջին աշխատանքը «Սուրբ Լուիի ապոթեոզը» կտավն է (Լա Ռոշելի տաճար)։

Պատկերասրահ խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gaston Lavalley. Le Peintre Robert Lefèvre, sa vie et son œuvre, Caen, L. Jouan, [s.d.], (1920, Ֆրանս)։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Լեֆևր» հոդվածին։