Ռոբերտ Ֆերգյուսոն (անգլ.՝ Robert Fergusson, սեպտեմբերի 5, 1750(1750-09-05)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հոկտեմբերի 16, 1774(1774-10-16)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի քնարերգու բանաստեղծ։ Նրա վերապրած բանաստեղծություններից շատերը տպագրվել են 1771 թվականից Ուոլտեր Ռուդիմանի շաբաթական ամսագրում։

Ռոբերտ Ֆերգյուսոն
Ծնվել էսեպտեմբերի 5, 1750(1750-09-05)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1774(1774-10-16)[1][2][3][…] (24 տարեկան)
Վախճանի վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանՔենոնգեյթ Կիկրկյարդ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց
ԱնդամակցությունEdinburgh Cape Club?
 Robert Fergusson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ֆերգյուսոն ծնվել է Կեպ-էնդ-Կլոուզում։ Նրա ծնողները ծնունդով Աբերդինշիրից են եղել, իրենց ողջ մնացած երեխաներից երրորդն է եղել։ Ֆերգյուսոնը իր պաշտոնական կրթությունը ստացել է քաղաքի ավագ դպրոցում, ապա՝ Դանդիի ավագ դպրոցում։ 1765 թվականի սեպտեմբերին նա ընդունվել է Սենտ-Էնդրյուսի համալսարան[4]։ Ռոբերտին հռետորաբանություն է դասավանդել տրամաբանության պրոֆեսոր Ռոբերտ Ուոտսոնը, որի դասախոսությունները վերաբերվել են անգլիական գրականությանը։ Բանաստեղծին հաջողվել է լավ մաթեմատիկա սովորել Ուիլյամ Ուիլկի շնորհիվ։ Թողնելով բժշկական և աստվածաբանական ֆակուլտետները՝ նա աշխատել է որպես գրագիր իրավաբանական գրասենյակում[5][6]։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆերգյուսոնի ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1773 թվականի սկզբին։ Չնայած կարճատև կյանքին, նրա գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել Ռոբերտ Բըրնսի վրա[7]։ Նրա բանաստեղծությունները գրվել են շոտլանդական բարբառով, որոնք տվել են աշխույժ, հումորով լի, Էդինբուրգի քաղաքային կյանքի էսքիզները։ Դրանց մոտ են դրվել նաև կենդանիների մասին նրա ջերմ բանաստեղծությունները, ինչպես նաև գյուղացու կյանքի ներդաշնակ պատկերումը անգլ.՝ The Farmer's Ingle[8]: Ֆերգյուսոնի պոեզիան նրա հայտնի կրտսեր հայրենակից Ռոբերտ Բըրնսի իմիտացիայի առարկան է եղել։ Ֆերգյուսոնի կյանքը կարճ է տևել։ Այն եղել է խորհրդավոր իրադարձություններով ու շրջադարձերով լի, որը հիմք է ծառայել հետագա սերունդների գրականագետների համար դասակարգել նրան որպես 18-րդ դարի անիծված բանաստեղծ։

Մահ խմբագրել

Ֆերգյուսոնի առողջությունը վատթարացել է հարբեցողության պատճառով և նա մահացել է հոգեբուժարանում տեղի ունեցած դժբախտ պատահարից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Fergusson, Robert (2007). «Selected poems». Polygon. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Geograph:: Statue of Robert Fergusson outside... © Brian D Osborne cc-by-sa/2.0». www.geograph.org.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Home». David Annand (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  7. «Dictionaries of the Scots Language:: SND :: leed n1». Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  8. «English Poetry. Robert Fergusson. The Farmer's Ingle. Роберт Фергюссон. Крестьянский очаг». eng-poetry.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆերգյուսոն» հոդվածին։