Ռոբերտ Սաութվել (անգլ.՝ Robert Southwell,1561, Նորֆոլկ, Անգլիա - փետրվարի 21, 1595(1595-02-21)[1][2], Թայբըրն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա ), Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, անգլիացի բանաստեղծ, քահանա, ճիզվիտ, նահատակ։

Ռոբերտ Սաութվել
Դիմանկար
Ծնվել է1561
ԾննդավայրՆորֆոլկ, Անգլիա
Մահացել էփետրվարի 21, 1595(1595-02-21)[1][2]
Մահվան վայրԹայբըրն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և Լատինական կաթոլիկ քահանա
Ծնողներհայր՝ Richard Southwell?[1], մայր՝ Bridget Copley?[1]
Զբաղեցրած պաշտոններկապելլան
 Robert Southwell (Jesuit) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1576 թվականից Ռոբերտ Սաութվելն ուսանել է Ֆրանսիայում՝ Դուայ և Փարիզ քաղաքներում՝ ճիզվիտ Թոմաս Դարբիշիեի խնամակալության ներքո։ Տուրնայում երկու տարի նորընծա լինելուց հետո նա միացել է ճիզվիտների միաբանությանը[3]: 1584 թվականին ավարտելով Հռոմի Անգլիական քոլեջը՝ ձեռնադրվել է քահանա։

1584 թվականին Էլիզաբեթ I-ը Անգլիայում օրենք է ընդունել, որն արգելում էր անգլիացի հպատակներին, ովքեր ընդունել էին կաթոլիկ քահանայությունը կամ վանականությունը նրա գահ բարձրանալուց հետո, մնալ Անգլիայում ավելի քան քառասուն օր[4]: Ռոբերտ Սաութվելը մեկ այլ քահանայի՝ Հենրի Գարնետի հետ, անտեսել է այս օրենքը և 1589 թվականին մտել է Անգլիա, որտեղ նրանք սկսել են զբաղվել ընդհատակյա միսիոներական աշխատանքով: Ռոբերտ Սաութվելը ընդհատակյա պատարագներ է անցկացրել ողջ Անգլիայում: 1589 թվականին նա դարձել է Աննա Հովարդի քահանան, որի ամուսինը Ֆիլիպ Հովարդն էր՝ Արունդելի 20-րդ կոմսը:

1594 թվականին՝ Անգլիայում վեց տարի հաջող ընդհատակյա միսիոներական աշխատանքից հետո, Ռոբերտ Սաութվելը ձերբակալվել է Ռիչարդ Բելամիի տուն այցելելիս: Ձերբակալված Ռոբերտ Սաութվելին դաժան խոշտանգումների տակ ստիպել են բացահայտել այլ քահանաների գտնվելու վայրը։ Խոշտանգումներից հետո նրան տեղափոխել են Վեսթմինսթերի բանտ, այնուհետև աշտարակ, որտեղ բանտարկության ընթացքում նա գրել էր իր պոեզիայի մեծ մասը: 1595 թվականի փետրվարի 20-ին տեղի է ունեցել դատավարություն, որտեղ Ռոբերտ Սաութվելին մեղադրել են դավաճանության մեջ և դատապարտել մահապատժի` կախաղանի միջոցով: Մահապատիժը տեղի է ունեցել հաջորդ օրը՝ 1595 թվականի փետրվարի 21-ին[5]։

Շարադրություններ

խմբագրել

Ռոբերտ Սաութվելն իր մխիթարական թուղթն ուղղեց Ֆիլիպ Հովարդին, ով բանտարկված էր աշարակում: Սաութվելի գործերն են նաև «Լավ կյանքի կարճ կանոն», «Հաղթանակներ մահվան նկատմամբ», «Մարիամ Մագդաղենայի արցունքները», «Խոնարհ խնդրանքներ թագուհի Եղիսաբեթին» լայն տարածում են գտել այդ ժամանակի անգլիացի կաթոլիկների ձեռագրերում։

Փառաբանություն

խմբագրել

Ռոբերտ Սաութվելը սրբադասվել է 1886 թվականի դեկտեմբերի 29-ին Հռոմի պապ Լեո XIII-ի կողմից և կանոնականացվել է 1970 թվականի հոկտեմբերի 25-ին Պողոս VI պապի կողմից 40 այլ անգլիացի և ուելսցի նահատակների հետ միասին[6]:

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. «Dictionary of National Biography, 1885-1900/Southwell, Robert (1561?-1595) - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2025-01-30-ին.
  4. «Dictionary of National Biography, 1885-1900/Southwell, Robert (1561?-1595) - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2025-01-30-ին.
  5. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Venerable Robert Southwell». www.newadvent.org. Վերցված է 2025-01-30-ին.
  6. «The Works of Robert Southwell [religious poems]». www.luminarium.org. Վերցված է 2025-01-30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Encyclopædia Britannica, Eleventh Edition
  • Louis Martz. The Poetry of Meditation: A Study in English Religious Literature of the Seventeenth Century. New Haven: Yale University Press, 1954. ISBN 0-300-00165-7
  • Scott R. Pilarz. Robert Southwell, and the Mission of Literature, 1561—1595: Writing Reconciliation. Aldershot: Ashgate, 2004. ISBN 0-7546-3380-2
  • Robert Southwell, Hořící dítě a jiné básně, Josef Hrdlička (translat.), Refugium, Olomouc 2008.
  • St. Robert Southwell: Collected Poems. Ed. Peter Davidson and Anne Sweeney. Manchester: Carcanet Press, 2007. ISBN 1-85754-898-1
  • Ceri Sullivan, Dismembered Rhetoric. English Recusant Writing, 1580—1603. Fairleigh Dickinson Univ Press, 1995. ISBN 0-8386-3577-6
  • Anne Sweeney, Robert Southwell. Snow in Arcadia: Redrawing the English Lyric Landscape, 1586-95. Manchester University Press, 2006. ISBN 0-7190-7418-5
  • Егорова Л. В. Поэзия метафизики Роберта Саутвелла // Вестник РГГУ. Серия: История. Филология. Культурология. Востоковедение. 2011. № 7 (69). С. 218—227.
  • Brownlow, F. W. Robert Southwell. New York: Twayne, 1996
  • Scallon J. D., S.J. The poetry of Robert Southwell, S.J. Salzburg: Institute für Englische Sprache und Literatur Universität Salzburg, 1975.
  • Caraman, Philip. A Study in Friendship: Saint Robert Southwell and Henry Garnet. St. Louis, Mo.: Institute of Jesuit Sources, 1995
  • Janelle, Pierre. Robert Southwell the Writer: A Study in Religious Inspiration. 1935. Reprint. Mamaroneck, N.Y.: Paul J. Appel, 1971
  • Moseley, D. H. Blessed Robert Southwell. New York: Sheed & Ward, 1957.

Արտաքին հղումներ

խմբագրել