Ռոբերտ Ռիտեր (գերմ.՝ Robert Ritter, մայիսի 14, 1901(1901-05-14)[1], Աախեն, Գերմանական կայսրություն - ապրիլի 15, 1951(1951-04-15)[1], Oberursel, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հոգեբան։ Գնչուների՝ որպես «ոչ լիարժեք ազգի» պլանաչափ հետապնդումների անհրաժեշտությունը հիմնավորող աշխատությունների հեղինակ։

Ռոբերտ Ռիտեր
գերմ.՝ Robert Ritter
Bundesarchiv R 165 Bild-244-71, Dr. Robert Ritter mit alter Frau und Polizist.jpg
Ծնվել էմայիսի 14, 1901(1901-05-14)[1]
Աախեն, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1951(1951-04-15)[1] (49 տարեկան)
Oberursel, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունհոգեբան և հոգեբույժ
Հաստատություն(ներ)Q1541776?
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Robert Ritter Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո միացել է Ֆրայկորի անդամներին Վերին Սիլեզիայում[3]։

1927 թվականին Մյունխենի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն մանկավարժական հոգեբանությունից։ Նա շարունակել է իր հետազոտությունները մանկական հոգեբանության բնագավառում, 1930 թվականին ստացել է բժշկության դոկտորի աստիճան Հայդելբերգի համալսարանում։

1936 թվականին Ռիտերը նշանակվել է Կայսերական առողջապահության վարչության եվգենիկայի ու ազգաբնակության բնագավառում կենսաբանական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնի ղեկավար, որը նա ղեկավարում է մինչև 1943 թվականի վերջը։ Մոտ 1941 թվականին գնչուական հարցի վերաբերյալ նրա ուսումնասիրությունը հանգեցրել է գնչուների դեմ գործնական միոցների կիրառման։ Ռիտերը նաև ղեկավարում էր Գեստապոյին կից Քրեական կենսաբանության նորաստեղծ ինստիտուտը։

Թեև Պատերազմի ավարտին Ռիտերի գործը հանձնվել է դատարան, սակայն այն փակվել է։ Հետագայում Ռիտերը ինքնասպանություն է գործել։ Նրա նախկին աշխատակիցները (մասնավորապես, Էվա Յուստինին, որը նույնպես ջանքեր էր գործադրում գնչուների ցեղասպանությունը գիտականորեն հիմնավորելու համար) շարունակել են իրենց գիտական կարիերան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. Fischer Taschenbuch Verlag, Zweite aktualisierte Auflage, Frankfurt am Main 2005, ISBN 978-3-596-16048-8, S. 499.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել