Ռոբերտ Շավլակաձե (վրաց.՝ რობერტ შავლაყაძე, ապրիլի 1, 1933(1933-04-01)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 4, 2020(2020-03-04)[2], Թբիլիսի, Վրաստան[3]), խորհրդային թեթև ատլետ, ցատկորդ։ Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Ռոբերտ Շավլակաձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝վրաց.՝ რობერტ მიხეილის ძე შავლაყაძე
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 1, 1933(1933-04-01)[1]
Ծննդավայր՝Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝մարտի 4, 2020(2020-03-04)[2] (86 տարեկան)
Մահվան վայր՝Թբիլիսի, Վրաստան[3]
Ակումբ՝Դինամո

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1933 թվականի ապրիլի 1-ին, Թբիլիսիում։

Ավարտել է Վրաստանի «ГИФК» (1955), Թբիլիսիի պետական համալսարանը (1961), մարզիչ-ուսուցիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։

Հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում»։ 1959 թվականին խորհրդային մարզիկներից առաջինը կարողացավ ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես գալով հաղթանակ տանել։ Օլիմպիական խաղերին երկու անգամ ներկայացրել է ԽՍՀՄ-ը (1960 և 1964 թվականներին, համապատասխանաբար 1-ինը և 5-րդ տեղերը)։ Անձնական ռեկորդը՝ 2 մ 17 սմ (1964)։

Սպորտի վաստակավոր վարպետ (1960)։ Լենինի շքանշանի դափնեկիր։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն (1960, 2 մ 16 սմ-օլիմպիական ռեկորդ)։
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1962, 2 մ 09 սմ)։
  • ԽՍՀՄ չեմպիոն (1964)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Շավլակաձե» հոդվածին։