Ռոբերտ Մեփլտորպ
Ռոբերտ Մեփլտորպ (անգլ.՝ Robert Mapplethorpe նոյեմբերի 4, 1946[1][2][3][…], Floral Park, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 9, 1989[1][3][5][…] կամ մարտի 18, 1989[2], Բոստոն, ԱՄՆ[6][4]), ամերիկացի նկարիչ, հայտնի է իր հոմոէրոտիկ լուսանկարներով։
Ռոբերտ Մեփլտորպ անգլ.՝ Robert Mapplethorpe | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1946[1][2][3][…] |
Ծննդավայր | Floral Park, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 9, 1989[1][3][5][…] (42 տարեկան) կամ մարտի 18, 1989[2] (42 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ[6][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրատտի ինստիտուտ և Martin Van Buren High School? |
Դավանանք | ռեֆորմիստական հրեականություն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, photo artist, collagist, քանդակագործ և կինոռեժիսոր |
Ժանր | նյու, նատյուրմորտ և դիմապատկեր |
Թեմաներ | լուսանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Man in Polyester Suit? |
Ներշնչվել է | Սինդի Շերման, Տոուկո Վալիո Լակսոնեն և Sam Wagstaff? |
Կայք | mapplethorpe.org(անգլ.) |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ռոբերտ Մեփլտորպը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 4-ին։ 1963 թվականին ուսումը սկսել է Պրատի ինստիտուտում՝ գեղարվեստի ֆակուլտետում։ Մեփլտորպը իր առաջին լուսանկարները արել է պալարոիդի օգնությամբ։ «Պալարոիդ» անվանումը ստացել է նաև լուսանկարչի առաջին ցուցահանդեսը, որը բացվել է 1976 թվականին Մետրոպոլիտեն թանգարանում[8]։ 1968 թվականին նա հանդիպել է երգչուհի Փաթի Սմիթին։ 1970 թվականին Փաթի Սմիթը, Ռոբերտը տեղափոխվել են Մանհեթեն՝ Չելսի հայտնի հյուրանոց[9]։ 1970 թվականների կեսերին Մեփլտորպը սկսել է նկարահանել ընկերներին և ծանոթներին։ Այն պահից, երբ նա հանդիպել է պոռնոֆիլմերի աստղ՝ Բենջամին Գրինին, լուսանկարիչը տարվել է հոմոերոտիզմով և մերկ մարդու մարմնի լուսանկարներով։ 1980-ական թվականներին Մեյփլտորպը կենտրոնացել է մերկ բնության, ծաղիկների (հատկապես խոլորձներ) և հայտնիների դիմանկարների վրա։
«Տղամարդկանց անդամը և օրինակ ծաղիկը հավասարազոր են։ Կան մարդիկ, ովքեր չեն կարող դա ընդունել։ Ինձ համար դա ակնհայտ է...»։
Լուսանկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկը «Պոլիեսթերի կոստյումով տղամարդ»-ն է (1980)[10]։ Մեփլտորպը իր լուսանկարների մեծ մասը կազմել է ստուդիայում։ Ռոբերտը անցկացրել է բազմաթիվ ցուցահանդեսներ, եղել է 3 մայրցամաքների 50 քաղաքներում և ստեղծել է վառ գլուխգործոցներ, որոնցից շատերը չեն կորցրել իրենց արժեքը։ Օրինակ՝ Էնդի Ուորհոլի դիմանկարը, որը 2006 թվականին Christie's աճուրդում վաճառվել էր 643.200 ԱՄՆ դոլարով, լուսանկարչի մահից հետո, արդեն մտնում է ամենաթանկ լուսանկարների ցանկի մեջ։ Ցուցահանդեսներից մեկում նրա մի քանի լուսանկարներ առգրավվել են։ Առիթ հանդիսացավ բաց լինելը, որի հետ Ռոբերտը մոտենում էր հատկապես տղամարդկանց սեռին։ Այս հրապարակայնությունը բացահայտել է նաև իր սեփական հոմոերոտիկ միտումները[9]։
Երբ հայտնի դարձավ, որ Մեյփլտորպը ՁԻԱՀ-ով հիվանդ է, նրա լուսանկարների գինը կտրուկ բարձրացավ։ Նա մահացել է 1989 թվականի մարտի 9-ի առավոտյան, Բոստոնում ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած բարդություններից՝ 42 տարեկան հասակում։
Ճանաչում Խմբագրել
2006 թվականին Մեյփլտորպի աշխատանքը՝ Էնդի Ուորհոլ դիմանկարը, աճուրդում վաճառվել է $ 643.200[11]։
Մատենագիտություն Խմբագրել
- Robert Mapplethorpe. Robert Mapplethorpe: 1970-1983. London: Institute of Contemporary Arts, 1983. ISBN 0-905263-31-6
- Robert Mapplethorpe and Bruce Chatwin. Lady, Lisa Lyon. New York: Viking Press, 1983. ISBN 0-670-43012-9
- Robert Mapplethorpe. Certain people: a book of portraits. Pasadena, CA: Twelvetrees Press, 1985. ISBN 0-942642-14-7
- Robert Mapplethorpe and Ntozake Shange. Black book. New York: St. Martin's Press, 1986. ISBN 0-312-08302-5
- Richard Marshall and Robert Mapplethorpe. 50 New York artists: a critical selection of painters and sculptors working in New York. San Francisco: Chronicle Books, 1986. ISBN 0-87701-403-5
- Robert Mapplethorpe. Robert Mapplethorpe. Tokyo: Parco, 1987. ISBN 4-89194-149-9
- Robert Mapplethorpe. Mapplethorpe portraits. London: National Portrait Gallery, 1988. ISBN 0-904017-91-5
- Robert Mapplethorpe and Joan Didion. Some women. Boston: Bulfinch Press, 1989. ISBN 0-8212-1716-X
- Janet Kardon, Robert Mapplethorpe, David Joselit and Kay Larson. Robert Mapplethorpe: the perfect moment. 2nd ed. Philadelphia: Institute of Contemporary Art, University of Pennsylvania, 1989. ISBN 0-88454-046-4
- Robert Mapplethorpe. Flowers. Boston: Bulfinch Press, 1990. ISBN 0-8212-1781-X
- Robert Mapplethorpe and Arthur Coleman Danto. Mapplethorpe. New York: Random House, 1992. ISBN 0-679-40804-5
- Robert Mapplethorpe and Edmund White. Altars. New York: Random House, 1995. ISBN 0-679-42721-X
- Robert Mapplethorpe, John Ashbery, Mark Holborn and Dimitri Levas. Pistils. New York: Random House, 1996. ISBN 0-679-40805-3
- Arthur Rimbaud, Paul Schmidt and Robert Mapplethorpe. A season in hell. Boston: Little, Brown, 1997. ISBN 0-8212-2458-1
- Robert Mapplethorpe and Dimitri Levas. Pictures. Arena Editions, 1999. ISBN 1-892041-16-2
- Robert Mapplethorpe and Richard Marshall. Autoportrait. Santa Fe, NM: Arena Editions in association with Cheim and Reid, 2001. ISBN 1-892041-41-3
- Robert Mapplethorpe, Germano Celant, Arkadii Ippolitov, Karole P B Vail and Jennifer Blessing. Robert Mapplethorpe and the classical tradition: photographs and Mannerist prints. Berlin: Deutsche Guggenheim, 2004. ISBN 0-89207-313-6
- Sylvia Wolf and Robert Mapplethorpe. Polaroids: Mapplethorpe. Munich and New York: Prestel, 2007. ISBN 978-3-7913-3835-4
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robert Mapplethorpe (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The Fine Art Archive
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «Pictures (book), Australian Classification,»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2013-10-05
- ↑ 9,0 9,1 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Smith, Patti The Coral Sea. — New York, NY: Կաղապար:Нп3, 1996. — ISBN 0393039080
- ↑ «Robert Mapplethorpe (1946-1989)»։ Christie's
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ռոբերտ Մեպլտորպի Ֆոնդի կայք
- Ռոբերտ Մեպլտորպի 88 լուսանկարներ
- Լուսանկարչի աշխատանքները Mulier Mulier Gallery-ում
- Ռոբերտ Մեպլտորպի մասնակցությամբ ցուցահանդեսներ
- Կենսագրությունը Guggenheim Museum կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոբերտ Մեփլտորպ կատեգորիայում։ |