Ռոբերտ Մերտոն
Ռոբերտ Քարհարթ Մերտոն (անգլ.՝ Robert Carhart Merton, հուլիսի 31, 1944[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար (1997)։ Հայտնի սոցիոլոգ Ռոբերտ Քինգ Մերտոնի որդին է։
Կենսագրություն Խմբագրել
Սովորել է Կոլումբիայի համալսարանում և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Դոկտորի աստիճանն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր։
2003 թվականին Մերտոնը ներգրավված էր ամերիկյան Long Term Capital Management հեջ հիմնադրամի շուրջ առաջացած սկաինդալի մեջ։ Նա հիմնադրամի գործընկերներից մեկն էր, մյուսը՝ կրկին Նոբելյան մրցանակակիր Մայրոն Շոուլզն էր[7]։ Հիմնադրամը մեղադրվում էր հարկեր չմուծելու մեջ, իսկ դատական գործընթացում որպես խորհրդական հանդես էր գալիս 2001 թվականի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցը։
Աշխատություններ Խմբագրել
- Finance (Ց․ Բոդիի հետ համատեղ) (1998)
- The Global Financial System։ A Functional Perspective (6 հեղինակների հետ համատեղ) (1995)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Двух нобелевских лауреатов обвиняют в налоговых махинациях».