Ռոբերտ Մենենդես (անգլ.՝ Robert Menendez, հունվարի 1, 1954(1954-01-01)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Ջերսիից ընտրված սենատոր, դեմոկրատ, իրավաբան։ ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնում պաշտոնավարում է 2006-ից։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։ 2013-2016թթ. նախագահել և 2021-ից ի վեր դարձյալ նախագահում է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը. նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է։

Ռոբերտ Մենենդես
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Saint Peter's University? (1976), Ռատգերսի համալսարան, Rutgers School of Law–Newark? (1979), Union Hill High School? (1972) և Rutgers Law School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն[1]
Ծննդյան օր հունվարի 1, 1954(1954-01-01)[2] (70 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Nadine Arslanian Menendez?
Զավակներ Alicia Menendez? և Rob Menendez?
 
Կայք՝ menendez.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ծագումով կուբացի ամերիկացու ընտանիքում, որն ԱՄՆ է գաղթել 1953 թվականին։ Ռոբերտը մանկուց զբաղվել է ֆուտբոլով, նրա դաստիարակությամբ զբաղվել է իրենց հարևանուհին՝ հայազգի տիկին Անուշը[4]։ Հայրը՝ Մարիոն եղել է հյուսն, իսկ մայրը՝ Էվանջելինը՝ դերձակ[5]։

Ռոբերտն ավարտել է Սենթ Պիտերս քոլեջը (1976թ․) և Ռատգերսի համալսարանի իրավաբանական բաժինը (1979 թ.)։ 1986—1992 թվականներին եղել է Յունիոն Սիթիի քաղաքապետը։ 1987 թվականին ընտրվել է Նյու Ջերսիի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1991 թվականին ընտրվել է Նյու Ջերսիի Սենատի անդամ, իսկ հաջորդ տարին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։

2006 թվականի հունվարին Մենենդեսը նշանակվել է ԱՄՆ Սենատում՝ սենատոր Ջոն Կորզայնի հրաժարականից հետո, որն ընտրվել էր Նյու Ջերսիի նահանգապետ։ 2006 թվականի նոյեմբերին վերընտրվել է։ 2013 թվականի փետրվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 3-ը սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել։

Մենենդենսը երբեմն գործել է հայկական լոբիի շահերի շրջանակներում և 1995 թվականից մտել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցով հանձնախմբի մեջ[6][7]։

Մենենդեսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևի համահեղինակն է, որը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ Սենատը[8][9]։

  Ես շնորհակալ եմ բանաձևի ընդունման համար, քանի որ Ցեղասպանության որոշ ականատեսներ ողջ են և հասցրին դա տեսնել[10]։
- Ռոբերտ Մենենդես
 
  Արտաքին տեսաֆայլեր
  ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո (տեսանյութ)


Նա արգելափակել է այն բանաձևը, համաձայն որի ԱՄՆ-ին թույլատրվում է ուղղաթիռներ վաճառել Ադրբեջանին, ինչպես նաև Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելը[11]։

2014 թվականի մարտին ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից ներառվել է այնպիսի անձանց շրջանակներում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Նրան արգելվում է այցելել ՌԴ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ իրականացվող արգելափակումների՝ Ուկրաինայի և Ղրիմի հարցի պատճառով[12]։

2014 թվականի հուլիսի 22-ին նախագահ Օբամային ուղղված նամակում նա կոչ է արել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և ՌԴ-ի նկատմամբ լայնածավալ արգելանքներ իրականացնել[13]։

In 2015, Menendez was indicted on federal corruption charges; the jury was unable to reach a verdict and charges were dropped in 2018. The United States Senate Select Committee on Ethics "severely admonished" him. 2015-ին Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի համար, սակայն 2018-ին այն չեղարկվել է, քանի որ ատենակալներն այդպես էլ չեն կարողացել վճիռ կայացնել։ Նա խիստ նկատողության է արժանացել Էթիկայի հարցերով Սենատի հատուկ հանձնաժողովի կողմից։

Անձնական կյանք խմբագրել

1976 թվականին ամուսնացել է ուսուցչուհի Ջեյն Յակոբսենի հետ, ունեցել են երկու երեխա՝ դուստր Ալիսիան (որն այժմ հեռուստատեսության մեկնաբան է), և որդին՝ Ռոբերտը։ 2005 թվականին Ռոբերտն ու Ջեյնն ամուսնալուծվել են[14][15][16]։

Պարգևներ խմբագրել

  • Իզաբելլա Կաթոլիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Իսպանիա, 2014 թվականի հունվար)[17]։
  • Էլիս կղզու Պատվավոր մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Friedman M. Menendez gets biblical
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deutsche Nationalbibliothek Record #142589012 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://cyprus-mail.com/2021/08/30/us-senator-awarded-cyprus-highest-order-of-merit/
  4. admin. «Սենատոր Մենենդեսը պատմել է՝ ազգությամբ հայ, իր դայակի մասին» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  5. «Robert Menendez, a Politician Even at 20».
  6. Галстян А. С. Армянское лобби в США: формирование и основные направления деятельности (1915—2014 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — Томск, 2015. — С. 241—242. Режим доступа: http://www.tsu.ru/science/disadvice/announcement_of_the_dissertations_in_the_tsu.php Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
  7. Staff, Weekly (2011 թ․ ապրիլի 18). «Armenian Genocide Marked by U.S. Legislators at Annual Capitol Hill Observance». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. Ռոբերտ Մենենդեսի հուզիչ ելույթը Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման ժամանակ
  9. «ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. Ռոբերտ ՄենենդեսՍենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ
  11. «Ռոբերտ Մենենդես. «Ինչու եմ դեմ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությանը»». «Ամերիկայի Ձայն». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. МИД РФ обнародовал ответный список санкций против представителей США | РИА Новости — события в России и мире: темы дня, фото, видео, инфографика, радио
  13. МИД РФ обнародовал ответный список санкций против представителей США | РИА Новости — события в России и мире: темы дня, фото, видео, инфографика, радио
  14. Kelley, Maritza. «Changing the Conversation». Latino Magazine. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. Menendez, Alicia (June 1, 2012). "A Conversation About Identity: IV. Alicia Menendez: My Gringa Mother". Pew Research Center.
  16. Gettleman, Jeffrey. "Robert Menendez, a Politician Even at 20". The New York Times. December 10, 2005
  17. REAL DECRETO por el que se concede la Gran Cruz de la Orden de Isabel la Católica al señor ROBERT MENÉNDEZ, Senador de los Estados Unidos de América. — Referencia del Consejo de Ministros, Madrid, viernes, 10 de enero de 2014(իսպ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մենենդես» հոդվածին։