Ռոբերտ ՄաքՔլոսկի (անգլ.՝ Robert McCloskey, սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2], Hamilton, Օհայո, ԱՄՆ[3] - հունիսի 30, 2003(2003-06-30)[4][2], Deer Isle, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ[5]), ամերիկացի մանկագիր և նկարիչ, Կալդեկոտի մեդալի կրկնակի դափնեկիր (շնորհվում է ամերիկյան մանկական գրքերի լավագույն պատկերազարդման համար)։

Ռոբերտ ՄաքՔլոսկի
անգլ.՝ Robert McCloskey
Ծնվել էսեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2]
ԾննդավայրHamilton, Օհայո, ԱՄՆ[3]
Մահացել էհունիսի 30, 2003(2003-06-30)[4][2] (88 տարեկան)
Մահվան վայրDeer Isle, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա և Vesper George School of Art?
ԵրկերՃանապարհ բադիկներին (հեքիաթ), Blueberries for Sal? և Հոմեր Փրայսի արկածները
Մասնագիտությունգրող, նկարազարդող, մանկագիր, նկարիչ և արձակագիր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ ՄաքՔլոսկին ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 15-ին, Օհայոյի Համիլտոն քաղաքում, նկարչական կրթություն է ստացել Բոստոնում և Նյու Յորքում։ 1940 թվականին նա ամուսնացել է գրող Ռութ Սոյերի դստեր` Մարգարետ Դյուրանի. նրանք ունեցել են երկու աղջիկ` Սառան և Ջեյնը։

1941 թվականին Ռոբերտ ՄաքՔլոսկին վերադարձել է պատերազմից և գրել է մանկական «Ճանապարհ բադիկներին» գիրքը («Make Way for Ducklings»): Դա եղել է նրա գրած և պատկերազարդած երկրորդ գիրքը, որը համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը (արժանացել է Կոլդեկոտի մեդալի)։ Մակլոսկին և նրա ընտանիքը արձակուրդները հաճախ անց էին կանցնում ծովի ափին, Մեն նահանգում, որտեղ կատարվել են նրա շատ գրքերի գործողությունները`.«Մի անգամ առավոտյան Մեյնում» (1953), «Հրաշքների ժամանակ» (1957)։ Սառան հետագայում դարձել հեղինակի հայտնի գրքերից մեկի` «Հապալաս Սալի համար» (անգլ. Blueberries for Sal, 1948) գրքի նախատիպը։

Նաև իր հայտնի են նրա «Հոմեր Փրայսի արկածները» (անգլ.` Homer Price) և «Սենտերբուրգյան պատմություններ»` կատագերգական գրքերը, որոնք պատմում են Հոմեր Փրայս անունով տղայի և նրա հարազատների արկածների մասին, որոնք նույնպես ունեն հինհունական անուններ։ 1960-ական թվականների սկզբին Մակլոսկին հեռանում է գրականությունից և սկսում է աշխատել միայն որպես նկարիչ։ 2000 թվականին Կոնգրեսի գրադարանը Ռոբերտ Մակլոսկուն կենդանի լեգենդ է ճանաչել։

Կերպարների արձաններ խմբագրել

  • «Ճանապարհ բադիկներին» գիրքն այնպիսի հաջողություն է ունեցել, որ ճանաչվել է Մասսաչուսեթս նահանգի խորհրդանիշներից մեկը` դառնալով դրա պաշտոնական գիրքը[7], իսկ Բոստոնի Հանրային Այգում Բոստոնի իշխանությունները որոշել են կանգնեցնել գրքի գլխավոր հերոսուհու` մայր բադիկի` Միսսիս Մալարդի և նրա ութ ձագուկների արձանը։ Արձանը պատրաստվել է քանդակագործ Նենսի Շոնի կողմից[8]։ Ամեն տարի Մայրերի տոնի կապակցությամբ Բոստոնի կենտրոնական այգում կազմակերպվում է շքերթ, որտեղ երեխաների բադիկների նման են հագնվում։
  • Մակլովսկու հայրենիքում` Համիլտոնում, կանգնեցվել է արձան` նվիրված նրա առաջին` «Ոսպ» գրքի (1940) հերոսին և նրա շանը։ Գրքում շունն անուն չունի, կազմակերպվել է մրցույթ` լավագույն անվան համար, և այժմ արձանը կրում է «Ոսպը և նրա շունը` Հարմոնիան» անվանումը»[9][10]։

Էկրանավորում խմբագրել

«Հոմեր Փրայսի արկածները» գրքի գլուխներից մեկը երկու անգամ էկրանավորվել է.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել