Ռոբերտ Մակարյան
հայ տնտեսագետ, պետական գործիչ
Ռոբերտ Ասքանազի Մակարյան (սեպտեմբերի 16, 1982, Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (2011-2018)։
Ռոբերտ Մակարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1999 թ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից Ապարանի վարժարանը։
- 1999-2003 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը։
- 2003-2005 թթ. - սովորել և ավարտել է ակադեմիայի մագիստրատուրան՝ «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ։
- 2005-2008 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանյի տնտեսագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ 12 գիտական հոդվածի հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2000 թ. փետրվարի 6-ին ընտրվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ։
- 2003 թ. մայիսի 7-ին ընտրվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ։
- 2003 թ. օգոստոսին ընտրվել է Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի նախագահության անդամ։
- 2003 թ. հոկտեմբերին ընտրվել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ-նախագահության անդամ։
- 2004-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ։
- 2006-2008 թթ. - Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ։
- 2004-2011 թթ. - Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Արագածոտնի մարզային մասնաճյուղի տնօրեն։
- 2005 թ. ընտրվել է Ապարան քաղաքի ավագանու անդամ։
- 2005-2008 թթ. - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոպարենային համակարգի էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ։
- 2008 թվականից - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի դասախոս։
- 2008-2009 թթ. - ՀՀ վարչապետին կից երիտասարդության հարցեր խորհրդի անդամ։
- «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ նախագահի տեղակալ։
- 2010-2011 թթ. - Հայաստանի ուսանողության ասոցիացիայի նախագահի տեղակալ։
- 2011 թ. ապրիլի 7-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ[1]։ 2018 թվականի օգոստոսի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[2]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1997-1999 թթ-ին մասնակցել է տարբեր առարկայական օլիմպիադաների շրջանային, մարզային, հանրապետական փուլերի և արժանացել պատվոգրերի, դիպլոմների։
- 1999 թ. արժանացել է Արագածոտնի մարզի «Լավագույն պատանի մաթեմատիկոս» կոչման։
- 2000-2001 թթ. արժանացել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի «Լավագույն ուսանող» կոչման։
- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի 3-րդ ուսանողական գիտաժողովում ներկայացված զեկուցումը ճանաչվել է լավագույնը։
- Արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի (21.12.2004 թ.)։
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ։
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալ։
- Երախտագիտության մեդալ, 2017[3]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 85-86։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռ. ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.