Ռոբերտ Էջանանցի

հայ մանկավարժ, հետազոտող, հայրենագետ

Ռոբերտ Էջանանցի (Ռոբերտ Քրիստափորի Գրիգորյան, հոկտեմբերի 25, 1946(1946-10-25), Առաջաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2016(2016-03-08)), հայ մանկավարժ, հետազոտող, հայրենագետ։

Ռոբերտ Էջանանցի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1946(1946-10-25)
ԾննդավայրԱռաջաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 8, 2016(2016-03-08) (69 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ
Մասնագիտությունմանկավարժ, հետազոտող և հայրենագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Գրիգորյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 25-ին, Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում, գյուղական ուսուցիչներ Քրիստափոր Գրիգորյանի և Ծովիկ Սարգսյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Առաջաձորի յոթնամյա դպրոցում, այնուհետև ավարտել է Շրվենանցի միջնակարգ դպրոցը, ՀԽՍՀ լուսմինի մանկավարժական դասարանը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1964 թվականին Կապանի ժողկրթության բաժնի կողմից գործուղվել է Լեռնաձորի ութամյա դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Սյունիքի մարզում եղել է միակ ուսուցիչը, ով գործուղումով գյուղ է մեկնել, հիմնավորվել և 51 տարի անընդմեջ աշխատել նույն դպրոցում։ 1976 թվականին նշանակվել է դպրոցի ուսմասվար, 1984 թվականից՝ տնօրեն։ 1977 թվականին նրա աշխատանքի փորձն ուսումնասիրել է լուսմինի կոլեգիան, հրատարակել առանձին գրքույկով և կարճամետրաժ ֆիլմով։ Մասնակցել է հանրապետական, համամիութենական ուսուցչական, ջոկատավարների համագումարների որպես պատգամավոր, որտեղ հանդես է եկել ելույթներով։ Ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական ընկերությունների համամիութենական խորհրդի անդամ։ Մեկ ուսումնական տարի Լեռնաձորում ղեկավարել է ԽՍՀՄ ՄԳԱ գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկայի ուսուցման փորձնական դասարանը։

Հրապարակել է լրագրային և ամսագրային 600-ից ավելի տարաբնույթ հոդվածներ։ Հայ մաթեմատիկական-պատմական նյութեր է հրապարակել խորհրդային և գերմանական ամսագրերում։ Խմբագրել է յոթ գրքույկ[1]։

Պարգևներ խմբագրել

  • ԳԴՀԻ «Գաուս-200» հուշամեդալ
  • «Մովսես Խորենացի» մեդալ
  • «Ակսել Բակունց» մեդալ
  • Արժանացել է ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալի, սակայն հրաժարվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սյունիքյան արևն ու ոգին էր նրա մեջ, և արմատներ ուներ նա հողում | Սյունյաց երկիր». syuniacyerkir.am.

Արտաքին հղումներ խմբագրել