Ռոբերտ Զեբելյան
Ռոբերտ Արտակի Զեբելյան (հայերեն՝ Ռոբերտ Արտակի Զեբելյան;մարտի 31, 1984[1][2][3], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։
| |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռոբերտ Արտակի Զեբելյան | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1984 (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Սոչի, Ռուսաստան | ||
Հասակ | 187 սմ | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ժեմչուժինա Սոչի | ||
Համար | 7 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2002 - 2004 2005 - 2006 2006 - 2007 2007 - 2009 2008 2009 - ներկա |
Ժեմչուժինա Սոչի Սոչի-04 Կուբան Կրասնոդար Խիմկի → Բալթիկա Կալինինգրադ Ժեմչուժինա Սոչի |
62 (9) 22 (9) 44 (23) 10 (0) 27 (3) 35 (20) | |
Ազգային հավաքական‡ | |||
2006 - ներկա | Հայաստան | 7 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՖուտբոլ խաղալ սկսել է Սոչիում, ապա մարզվել է Կրասնոդարի «Ցենտր Ռ» ֆուտբոլային ինտերնատում։ 2002/2003 թվականներին խաղացել է Սոչիի «Ժեմչուժինա» ակումբում, իսկ նրա կազմալուծումից հետո՝ «Սոչի 04» ակումբում։ 2006 թվականից խաղացել է «Կուբան» ակումբում։ 2006 թվականին դարձել է ակումբի լավագույն ռմբարկու (23 գոլ)։ Հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, բայց մերժել է և որոշել է խաղալ Հայաստանում[4]։ 2006 թվականի նոյեմբերի 15-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելո Ֆինլադիայի դեմ խաղին։ 2008 թվականի սկզբին «Բալթիկից» տեղափոխվել է «Խիմիկ»[5]։2009/10 թվականներին նորից հանդես է եկել «Ժեմչուժինա Սոչի» ակումբում, որի հետ պայմանագիր էր կնքել 2009 թվականի փետրվարին[6]։ 2011 թվականի սկզբին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մինսկի «Դինամո» ակումբ[7]։ 2011 թվականի հուլիսի 9-ին պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոն Կոստանայի «Տոբոլ» ակումբի հետ[8]։ Մրցաշրջանի ավարտին լքել է ակումբը[9]։
Հավաքականում
խմբագրել2006 թվականից հանդես է եկել Հայաստանի հավաքականում, որի կազմում իր վերջին խաղն անցկացրել է 2008 թվականին։ 2011 թվականի մարտին հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նորից հրավիրել է Ռոբերտին՝ նախապատրաստվելու Ռուսաստանի հավաքականի դեմ խաղին։
Ձեռբերումներ
խմբագրել- Ռուսաստանի առաջին դիվիզիոնի արծաթե մրցանակակիր – 2006
- Ռուսաստանի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու – 2009, 3 գոլ (Ալեքսանդր Կերժակովի հետ միասին)[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Председатель совета директоров «Кубани»: «Зебелян в сборной Армении получил порцию уверенности»
- ↑ «Балтика» подписала 11-го футболиста(չաշխատող հղում)
- ↑ У своих ворот. Второй дивизион, «Спорт-Экспресс», 6 февраля 2009
- ↑ Зебелян продолжит выступления в минском «Динамо» Արխիվացված 2011-02-10 Wayback Machine(ռուս.)
- ↑ «Зебелян — новый игрок «Тобола»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Зебелян вернется в Россию». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Кубок России — Статистика игроков — Бомбардиры». Championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 21 сентября 2011-ին.