Ռոբերտ Դավի (անգլ.՝ Robert Davi, հունիսի 26, 1953(1953-06-26) կամ հունիսի 26, 1951(1951-06-26)[1], Աստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Ռոբերտ Դավի
Ծնվել էհունիսի 26, 1953(1953-06-26) (70 տարեկան) կամ հունիսի 26, 1951(1951-06-26)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԱստորիա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀոֆստրա համալսարան և Seton Hall High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, ջազ երաժիշտ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կինոռեժիսոր և ռեժիսոր
Ժանրերջազ և փոփ
davisingssinatra.com

Առավել հայտնի դերերն են՝ «Հիմարները» (1985) ֆիլմում օպերային երգիչ Ջեք Ֆրատելի, «Պինդ ընկույզ» (1988) ֆիլմում՝ ՀԴԲի մասնագիտական գործակալ Ջոնսոնի (Բիգ Ջոնսոն), «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմում՝ հակառակորդ Բոնդա Ֆրանց Սանչեսի, «Գիշատիչ 2» (1990)-ում՝ ոստիկանության ղեկավարին փոխարինող հրամանատար Ֆիլ Հեյնեմայի, «Մանյակ ոստիկան 2» (1990) և «Մանյակ ոստիկան 3։ Լռության նշան» (1995) ֆիլմերում՝ դետեկտիվ Շոն ՄաքԿինի և «Շոու-աղջիկներ» ֆիլմում (1995)՝ Al Torres ստրիպտիզ-ակումբի մենեջերի դերերը։ Հեռուստատեսությունում NBC հեռուստաալիքի «Պրոֆայլեր» (1996–2000) հեռուստասերալում խաղացել է ՀԴԲ-ի մասնագիտական գործակալ Բեյլի Մելոունի դերը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ամերիկայում, միաժամանակ հանդիսանում է իտալոամերիկուհի Մարի Դավի (Ռուլիի աղջիկ ժամանակ) և Սել Դավիի որդին, որը ծագումով եղել է հարավային Իտալիայից[2]։ Մանուկ հասակից խոսել է երկու լեզվով՝ անգլերեն և իտալերեն։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Բնօրինակ անվանում Դեր
1981 Պատերազմի գանգստերներ Gangsters Wars Վիտո Ջենովեզե
1985 Հիմարները The Goonies Ջեյք Ֆրատելի
1986 Առանց փոխզիջումների Raw Deal Մաքս Քելլեր
1988 Պինդ ընկույզ Die Hard ՀԴԲ-ի մասնագիտական գործակալ Ջոնսոն (Բիգ Ջոնսոն)
1989 Սպանության արտոնագիր Licence to Kill Ֆրանց Սանչես
1990 Խաղաղապահ Peacemaker Ֆրենկ Ռամոս
1990 Մանյակ ոստիկան 2 Maniac Cop 2 դետեկտիվ Շոն ՄաքԿինի
1990 Գիշատիչ 2 Predator 2 հրամանատար Ֆիլ Հեյնեմա
1990 Ամազոն Amazon Դեն
1991 Բևեռլի Հիլզի նվաճումը The Taking of Beverly Hills Ռոբերտ Մասթերսոն
1991 Վայրի խոլորձ 2։ Թախծի երկու երանգ Wild Orchid II: Two Shades of Blue Սալլի
1992 Քրիստափոր Կոլումբոս։ Բացահայտումը Christopher Columbus: The Discovery Մարտին Փինսոն
1993 Մանյակ ոստիկան 3։ Լռության նշան Maniac Cop III: Badge of Silence դետեկտիվ Շոն ՄաքԿինի
1993 Խավարի սուրհանդակը Night Trap Մայք Թերներ
1993 Վարդագույն հովազի որդին Son of the Pink Panther Հանս Զաբրա
1993 Խորամանկ Quick Մետյու Դեվենպորտ
1994 Կույր արդարադատություն Blind Justice Ալաքրան
1994 Առանց մրցույթի No Contest սերժանտ Կրան
1995 Վեներայի դելտան Delta of Venus կոլեկցիոներ
1995 Վտանգավոր The Dangerous Բիլլի Դավալոս
1995 Շոու-աղջիկներ Showgirls Էլ Թորես
1995 Գոտին The Zone Ռոուբի Ուելս
1996-2000 Հավակնորդ The Pretender գործակալ Բեյլի Մելոուն
1996-2000 Պրոֆայլեր (սերիալ) Profiler գործակալ Բեյլի Մելոուն
2001 Հոգիների պահապան Soulkeeper Մալիոն
2004-2009 Աստղային դարպասներ։ Ատլանտիդա Stargate Atlantis Ակասմուս Կոլա
2008 Ամերիկյան հեքիաթ An American Carol Ազիզ
2010 Սպանել իռլանդացուն Kill the Irishman Ռեյ Ֆերիտո
2014 Անզուսպները 3 The Expendables 3 Գորան Վամա
2014 Սև վարդ Կապիտան Դելանո

Այլ աշխատանքներ կինոյում խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում աշխատանք
2002 Հարձակվողներ Hitters պրոդյուսեր, դերասան
2007 Դյուքս The Dukes ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան
2009 Բալիստիկա Ballistica պրոդյուսեր, դերասան
2010 Կախարդական Magic ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան

Հնչյունավորում համակարգչային խաղերում խմբագրել

  • 2002 - Grand Theft Auto: Vice City ՝ պաշտոնաթող գնդապետ Խուան Գարսիա Կորտես
  • 2004 - Halo 2
  • 2006 - Scarface: The World is Yours
  • 2007 - Halo 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Cigar Aficionado : People Profile : Robert Davi».(անգլ.)