Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Հայկարամի Գևորգյան (հունվարի 1, 1958, Քասախ, Կոտայքի մարզ - մարտի 10, 1994, Հորադիզ, Արցախ), հայ ազատամարտիկ։

Ռոբերտ Գևորգյան
հունվարի 1, 1958(1958-01-01)[1] - մարտի 10, 1994(1994-03-10) (36 տարեկան)
ԾննդավայրՔասախ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀորադիզ (գյուղ), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԵռաբլուր
Մարտեր/
պատերազմներ
Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի Հանրապետության Բերձոր և Քարվաճառ շրջանների, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի պաշտպանական և ազատագրական մարտեր
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980 թվականին ավարտել է Վրացական ԽՍՀՍոֆինոյի ենթասպայական դպրոցը, իսկ 1983 թվականին՝ Լենգնգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը։ 1989-1994 թվականներին մոտոհրաձգային գնդի կազմում որպես հրամանատար մասնակցել է Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի Հանրապետության Բերձոր և Քարվաճառ շրջանների, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի պաշտպանական և ազատագրական մարտերին։

Ռոբերտ Գևորգյանը հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրա անունով է կոչվել Քասախի միջնակարգ դպրոցը։ Թաղված է Եռաբլուրում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։