Ռոբերտ Բաղդասարյան
հայ գրականագետ, արձակագիր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Անդրանիկի Բաղդասարյան (սեպտեմբերի 20, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, արձակագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)[1]։
Ռոբերտ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | Հայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Ռոբերտ Բաղդասարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Բաղդասարյանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը։ 1974-1996 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հրատարակչության խմբագիր, ապա` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2000 թվականից` ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ, ապա parliament.am ռուսերեն վեբ-կայքի պատասխանատու խմբագիր-թարգմանիչ։ Գիտական և գեղարվեստական գրքերի հեղինակ է։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1981)
- Հայաստանի գրողների միության անդամ (2013)
Երկեր
խմբագրել- Ունայնություն ունայնությանց, Երևան, 2014։
- Մայրամուտին, Երևան, 2013։
- Ժամանակի ծամածռություններ, Երևան, 2012։
- Կարեն Միքայելյան. Ստեղծագործությունը և ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում, Երևան, 2010[2]։
- Ցեղասպանությունը և Ռուսաստանի հայ մտավորականությունը, Երևան, 2003։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագիր` բարեխիղճ և բարձրորակ աշխատանքի համար, 2005, 2012
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բաղդասարյան» հոդվածին։ |