Ռոբերտ Ժանովիչ Ավոտին (ռուս.՝ Роберт Жанович Авотин, մարտի 25, 1928(1928-03-25) - մայիսի 21, 1997(1997-05-21)), խորհրդային նկարիչ և նկարազարդող, «Երիտասարդ գվարդիա» հրատարակչության և «Տեխնիկա-երիտասարդություն» ամսագրի ֆանտաստիկ ստեղծագործությունների նկարազարդումների հեղինակ 1950-1990 թվականներին։

Ռոբերտ Ավոտին
Ծնվել էմարտի 25, 1928(1928-03-25)
Վախճանվել էմայիսի 21, 1997(1997-05-21) (69 տարեկան)
Մասնագիտություննկարազարդող

Կենսագրություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1943 թվականին՝ աշխատելով որպես փականագործ էլեկտրամեխանիկական վերանորոգման գործարանում։ 1945 թվականին էքստեռն կարգով ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա սովորել է Մոսկվայի Մ. Ի. Կալինինի անվան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում։ Աշխատանքի է ուղարկվել է Գորկու մարզ՝ խոխլոմայի նկարչության արտելում, որտեղ դարձել է արտադրության ղեկավար։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտը և Լենինգրադի Վ. Ի. Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի մոնումենտալ գեղանկարչության ֆակուլտետը։ «Գորգագործություն» գունագեղ պաննոն՝ Ավոտինի դիպլոմային աշխատանքը, ցուցադրվել է Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնում (1957) և Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսում (1958)[1]։

1950-ական թվականների կեսերին Ավոտինը հիմնականում անցել է գիտաֆանտաստիկ և տիեզերական թեմաներով նկարազարդումներին։ Այդ տարիներին նա սկսել է համագործակցությունը «Տեխնիկա-երիտասարդություն» ամսագրի հետ, որը տևել է 40 տարի։ Հետագայում Ավոտինը նաև պատկերազարդել է «Երիտասարդ գվարդիա» հրատարակչության շատ գիտաֆանտաստիկ գրքեր։ Աշխատել է նաև այլ հրատարակչությունների հետ, ինչպիսին է «Լուսավորությունը»։ Աշխատել է նաև այլ ժանրերում՝ նկարազարդելով «Շերլոկ Հոլմսը», հեքիաթների գրքեր, «Մանկական հանրագիտարանը»[2]։

Քննադատություն խմբագրել

  Իմ «Դրախտի շատրվանները» վեպը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Այս հրատարակություններից շատերը նկարազարդված են։ Բայց ամենից շատ ինձ դուր է եկել ձեր ամսագրում հրապարակված Ռոբերտ Ավոտինի նկարազարդումները։ Դրանք ինձ թվում էին առավել ճշգրիտ և ստույգ։  

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Уроки прекрасного: из опыта работы [печатный текст] / Аринина, Нэлли Леонидовна, Автор; Лукьянов, Б. Г., Рецензент; Толстая, Л. С., Рецензент; Товарас, О. Н., Редактор; Авотин, Роберт Жанович, Художник. — Москва: Просвещение, 1983. — 127, [1] с.: ил.; 21 см. — Библиография в подстрочных примечаниях. — Библиография в конце книги. — 100000 экземпляров

Արտաքին հղումներ խմբագրել