Ռոբերտ Սմբատի Ավոյան (հոկտեմբերի 30, 1939(1939-10-30), Գորելովկա (Վրաստան) - հուլիսի 17, 2019(2019-07-17)), հայ ճարտարագետ, պետական գործիչ։ ՀԽՍՀ կապի նախարար (1988-1991)[1]։

Ռոբերտ Ավոյան
 
Կրթություն՝ Օդեսայի հեռահաղորդակցության ազգային ակադեմիա (1965)
Մասնագիտություն՝ ճարտարագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 30, 1939(1939-10-30)
Ծննդավայր Գորելովկա (Վրաստան)
Վախճանի օր հուլիսի 17, 2019(2019-07-17) (79 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ավոյանը ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 30-ին, Գորելովկայում։ 1954 թվականին ավարտել է Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցը, 1965 թվականին՝ Օդեսայի կապի ինստիտուտը։ Նախ աշխատել է որպես ինժեներ, ապա եղել է Կամո քաղաքի ռադիոկայանի պետը։ 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի ռադիոկապի և հեռուստատեսության պետի տեղակալ, այնուհետև նշանակվել է Հայաստանի կապի նախարարի տեղակալ և պաշտոնավարել մինչև 1988 թվականը։ Նույն թվականի նոյեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբեր եղել է Հայաստանի կապի նախարար (21.11.1988 - 05.12.1991): Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում։

Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում։ Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն է, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ և Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախկին նախարարներ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը