Ռոբերտ Ավագյան (ֆիզիկոս)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Ավագյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Հովսեփի Ավագյան (մարտի 28, 1931(1931-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2020(2020-01-24)[1], Երևան, Հայաստան), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1981 թ.), պրոֆեսոր (1984 թ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), թղթակից անդամ (1986 թ.)[2]։

Ռոբերտ Ավագյան
Ռոբերտ Ավագյան (ֆիզիկոս).jpg
Ծնվել էմարտի 28, 1931(1931-03-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2020(2020-01-24)[1] (88 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս (1996)
ՊարգևներԱնանիա Շիրակացու մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971 թվականից՝ ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է ԵրՖԻ խմբի ղեկավար HERMES կոլլաբորացիայում DES)։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհուրդի անդամ է, ընտրվել է Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ[3]:

ԳործունեությունԽմբագրել

Ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ, որն իր հիմնական հարաչափերով գերազանցել է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համանման արագացուցիչներում ստեղծված փնջերը։ Ստացված փնջի օգնությամբ հետազոտել է π0 մեզոնների ֆոտոծնման բևեռացումային բնութագրերը։ Ստանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր[4]:

ՊարգևներԽմբագրել

  • Անանիա Շիրակացի մեդալ, 2003 թ.

ԾանոթագրություններԽմբագրել