Ռոբերտ Կարսոն Ալեն (անգլ.՝ Robert Carson Allen, հունվարի 10, 1947(1947-01-10), Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի տնտեսական պատմության պրոֆեսոր։

Ռոբերտ Ալեն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1947(1947-01-10) (77 տարեկան)
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀարվարդի համալսարան[1] և Կառլթոն քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունagrarian historian, historian of technology, տնտեսության պատմաբան, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲրիտանական Կոլումբիայի համալսարան
Կայքrobert-c-allen.net
 Bob Allen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին Մինեսոտայի Կարլթոնի քոլեջից ստացել է բակալավրի աստիճան։ Հարվարդի համալսարանից ստացել է մագիստրոսի (1972) և փիլիսոփայության դոկտորի կոչում (1975)։

1973 թվականից դասավանդում է Նյու Յորքի Համիլթոն քոլեջում, իսկ 1975 թվականից՝ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 2000 թվականից դասավանդում էր Օքսֆորդի համալսարանում։ 2013 թվականին Օքսֆորդի համալսարանի հրաժարականից հետո տնտեսական պատմության պրոֆեսոր է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանում։

2011 թվականին ընտրվել է որպես Տնտեսական պատմության ասոցիացիայի նախագահ։

ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։

Գիտական ներդրում խմբագրել

«Engel`s Pause: A Pessimist`s Guide to the British Industrial Revolution» աշխատանքում առաջարկել է 1800-1860 թվականներին Մեծ Բրիտանիայում աշխատավարձերի լճացման երկար ժամանակահատվածն անվանել «Էնգելսի դադար»[2]։

«Բրիտանական արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի գլոբալ պատկերում» գրքում հիմնավորել է այն փաստը, որ Չինաստանը չի կարողացել անցնել արդյունաբերական հեղափոխության՝ արտադրության գործոնների գների հարաբերակցությամբ։ Անգլիայում կար թանկ աշխատուժ և համեմատաբար էժան քարածուխ։ Չինաստանում, որն այն ժամանակ արդեն անցել էր քարածխին՝ հակառակն էր․ էժան աշխատուժը չէր խթանում նորամուծություններին, իսկ թանկ քարածուխը խթանում էր էներգիայի խնայողությանը, բայց ոչ աշխատուժին[3]։

Մատենագրություն խմբագրել

Ռուսերեն թարգմանություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել