Ռոբերտո Ինգլեզե

իտալացի ֆուտբոլիստ

Ռոբերտո Ինգլեզե (իտալ.՝ Roberto Inglese, նոյեմբերի 12, 1991(1991-11-12)[1], Լուչերա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Պարմայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ռոբերտո Ինգլեզե
Roberto Inglese
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1991(1991-11-12)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Լուչերա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա
Հասակ 187 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
(վարձավճարով Նապոլիից)
Համար 9
Պատանեկան կարիերա
ԻտալիաՊեսկարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Իտալիա Պեսկարա 7 (1)
2010-2017 Իտալիա Կիևո 62 (14)
2010-2013   Իտալիա Լումեձանե 70 (16)
2013-2015   Իտալիա Կարպի 48 (8)
2017-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
2017-2018   Իտալիա Կիևո 32 (11)
2018-ներկա   Իտալիա Պարմա 34 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 8-ի, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Պեսկարա խմբագրել

Ինգլեզեն Պեսկարայի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը Սերիա C-ում նշեց 2009 թվականի մարտի 22-ին՝ փոխարինման մտնելով Գալիպոլիի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 7-ին՝ Ռավեննայի դեմ խաղում[4]։ 2010-11 մրցաշրջանում Պեսկարան տեղափոխվեց Իտալիայի երկրորդ դիվիզիոն։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում Ինգլեզեն անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Սիենայի դեմ խաղում[5]։ Պեսկարայի առաջին թիմի կազմում իտալացին անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Կիևո խմբագրել

Լումեձանե (վարձավճար)

2010 թվականի օգոստոսի 28-ին Ինգլեզեն համատեղ սեփականության գործարքով 600․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Կիևո[6]։ Օգոստոսի 31-ին նա վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Լումեձանեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Ալեսանդրիայի դեմ խաղում[7]։ 2011 թվականի հունիսին Կիևոն գնեց Ինգլեզեի տրանսֆերի երկրորդ մասը 129․000 եվրոյի դիմաց։ Հուլիսի 11-ին Լումեձանեն երկարաձգեց նրա վարձավճարը 1 տարով։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 7-ին՝ հետ-տրիկ ձևակերպելով Պրո Պատրիայի դեմ խաղում[8]։ Առաջին գոլը առաջնությունում խփեց 2012 թվականի հունվարի 22-ին՝ Կարպիի դեմ խաղում[9]։ Ապրիլի 25-ին Ինգլեզեն դուբլի հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։

2012 թվականի հուլիսի 16-ին Լումեձանեն երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը ևս 1 տարով։ Օգոստոսի 5-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Սարնեզեի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 4-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 9-ին Ինգլեզեն գոլ խփեց Տրևիզոյի դեմ խաղում[13]։ 2013 թվականի հունվարի 26-ին նա հետ-տրիկի հեղինակ դարձավ Տրիտիումի դեմ խաղում[14]։ 2013 թվականի ապրիլի 7-ին իտալացին գոլ խփեց Ալբինոլեֆեի դեմ խաղում, սակայն Լումեձանեն պարտվեց 1-2 հաշվով[15]։ Ակումբի կազմում Ինգլեզեն անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։

Կարպի (վարձավճար)

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Ինգլեզեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կարպի[16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Սպեցիայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 20 րոպե անց[17]։ 2013-14 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինալ։ 2014 թվականի հուլիսին Կարպին երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը 1 տարով[18]։ Նոյեմբերի 15-ին նա դուբլ ձևակերպեց Չիտադելայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[19]։ Նոյեմբերի 22-ին իտալացին 2 գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[20]։ Կարպիի կազմում Ինգլեզեն անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Կիևո

2015-16 մրցաշրջանում Ինգլեզեն վերադարձավ Կիևո։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը Կիևոյի կազմում խփեց նոյեմբերի 2-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 22-ին Ինգլեզեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարպիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Նոյեմբերի 29-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում, սակայն Կիևոն պարտվեց 2-3 հաշվով[25]։ 2016 թվականի մայիսի 13-ին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը։ Այս մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2016 թվականի նոյեմբերի 29-ին Ինգլեզեն դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[27][28]։ 2017 թվականի հունվարի 28-ին իտալացին խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կիևոյին[29][30]։ Փետրվարի 12-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[31][32]։ Մայիսի 14-ին Ինգլեզեն գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[33]։ Մայիսի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, սակայն Կիևոն պարտվեց 3-5 հաշվով[34]։ 2016-17 մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։

2017 թվականի օգոստոսի 31-ին Ինգլեզեն 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Կիևո[36][37][38]։ Սեպտեմբերի 24-ին նա գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[39]։ Հոկտեմբերի 22-ին իտալացին 2 գոլ խփեց Վերոնայի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 25-ին Ինգլեզեն դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կիևոյին[41]։ 2018 թվականի մայիսի 13-ին նա գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում[42]։ Մայիսի 20-ին իտալացին խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[43]։ Կիևոյի կազմում Ինգլեզեն անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Պարմա խմբագրել

2018 թվականի օգոստոսի 14-ին Ինգլեզեն 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[44][45][46][47]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուդինեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[48]։ Սեպտեմբերի 22-ին Ինգլեզեն գոլ խփեց Կալյարիի դեմ խաղում[49]։ Դեկտեմբերի 26-ին Ինգլեզեն խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50]։ 2019 թվականի հունվարի 19-ին իտալացին գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով Պարմային հաղթել 2-1 հաշվով[51]։ Հունվարի 27-ին նա դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում[52]։ 2018-19 մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[53]։

2019 թվականի հուլիսի 16-ին Պարման սկզբից՝ երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը, ապա գնեց ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը[54][55][56]։ Սեպտեմբերի 30-ին նա գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի ազգային հավաքական Ինգլեզեն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Մակեդոնիայի և Ալբանիայի դեմ խաղերի համար[58][59][60], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[61][62]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 8-ի դրությամբ[63]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պեսկարա 2008–09 Սերիա C 3 0 0 0 3 0
2009–10 3 1 0 0 3 1
2010–11 Սերիա B 1 0 1 0 2 0
Ընդհանուր 7 1 1 0 0 0 0 0 8 1
Լումեձանե (վարձավճար) 2010–11 Սերիա C 20 0 0 0 20 0
2011–12 20 5 2 3 22 8
2012–13 30 11 2 2 32 13
Ընդհանուր 70 16 4 5 0 0 0 0 74 21
Կարպի (վարձավճար) 2013–14 Սերիա B 22 2 0 0 22 2
2013–14 26 6 1 0 27 6
Ընդհանուր 48 8 1 0 0 0 0 0 49 8
Կիևո 2015–16 Սերիա A 26 3 0 0 26 3
2016–17 34 10 3 2 37 12
2017–18 34 12 2 1 36 13
Ընդհանուր 94 25 5 3 0 0 0 0 99 28
Պարմա 2018–19 Սերիա A 25 9 0 0 25 9
2019–20 9 2 1 0 10 2
Ընդհանուր 34 11 1 0 0 0 0 0 35 11
Կարիերայի ընդհանուր 253 61 12 8 0 0 0 0 265 69

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - R. Inglese - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Gallipoli Football 1909 - Delfino Pescara 1936, Mar 22, 2009 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Ravenna FC - Delfino Pescara 1936, Mar 7, 2010 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Delfino Pescara 1936 - Robur Siena, Aug 22, 2010 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «MERCATO 2010». 2014 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «AC Lumezzane - US Alessandria Calcio 1912, Sep 5, 2010 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «AC Lumezzane - Aurora Pro Patria, Aug 7, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «AC Lumezzane - Carpi FC 1909, Jan 22, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. «AC Lumezzane - Calcio Avellino SSD, Apr 25, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «AC Lumezzane - Sarnese 1926, Aug 5, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «Virtus Entella - AC Lumezzane, Nov 4, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «ACD Treviso - AC Lumezzane, Dec 9, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «AC Lumezzane - SS Tritium 1908, Jan 26, 2013 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «AC Lumezzane - UC AlbinoLeffe, Apr 7, 2013 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «INGLESE IN ATTACCO « Sito Ufficiale del Carpi F.C. 1909». 2014 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Spezia Calcio - Carpi FC 1909, Sep 7, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. «BENTORNATO INGLESE « Sito Ufficiale del Carpi F.C. 1909». 2014 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «Carpi FC 1909 - AS Cittadella, Nov 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «Brescia Calcio - Carpi FC 1909, Nov 22, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. «Chievo Verona - Inter Milan, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  22. «Chievo v Internazionale Live Commentary & Result, 20/09/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  23. «Chievo Verona - UC Sampdoria, Nov 2, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. «Carpi FC 1909 - Chievo Verona, Nov 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  25. «Chievo Verona - Udinese Calcio, Nov 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. «Roberto Inglese | Football Stats | Napoli | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  27. «Chievo Verona - Novara Calcio 1908, Nov 29, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  28. «Coppa Italia, Chievo-Novara 3-0: doppietta di Inglese e gol di Cesar». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  29. «SS Lazio - Chievo Verona, Jan 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  30. «Lazio vs Chievo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  31. «US Sassuolo - Chievo Verona, Feb 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. «Inglese hat-trick at 10-man Sassuolo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  33. «UC Sampdoria - Chievo Verona, May 14, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  34. «Chievo Verona - AS Roma, May 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  35. «Roberto Inglese | Football Stats | Napoli | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  36. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Napoli, acquired Inglese. The forward will remain on loan at Chievo». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  37. «Napoli sign promising Serie A talent, loan him back to Chievo Verona». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  38. «OFFICIAL - Napoli sign INGLESE and loan him back to Chievo». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  39. «Cagliari Calcio - Chievo Verona, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  40. «Chievo Verona - Hellas Verona, Oct 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  41. «Chievo Verona - SPAL 2013, Nov 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  42. «Bologna FC 1909 - Chievo Verona, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  43. «Chievo Verona - Benevento Calcio, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  44. «Official: Parma sign Inglese, Grassi | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  45. «Official | Parma sign Grassi and Inglese from Napoli | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  46. «DONE DEAL: Parma sign Napoli pair Roberto Inglese and Alberto Grassi - Tribal Football». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  47. «OFFICIAL - Parma sign GRASSI and INGLESE from Napoli». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  48. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  49. «Parma Calcio 1913 - Cagliari Calcio, Sep 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  50. «ACF Fiorentina - Parma Calcio 1913, Dec 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  51. «Udinese Calcio - Parma Calcio 1913, Jan 19, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  52. «Parma Calcio 1913 - SPAL, Jan 27, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  53. «Roberto Inglese | Football Stats | Napoli | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  54. «ROBERTO INGLESE IS A PARMA PLAYER». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  55. «Official | Parma permanently sign Roberto Inglese from Napoli | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  56. «ROBERTO INGLESE IS A PARMA PLAYER | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  57. «Parma Calcio 1913 - Torino FC, Sep 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  58. «Barella and Inglese called up by Italy | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  59. «Ventura Names Italy Squad to Face Macedonia and Albania | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  60. «Belotti, Verratti, Pellegrini out of Italy squad due to injury». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  61. «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  62. «Albania - Italy, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  63. «Roberto Inglese». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել