Ռոբերվալ (ֆր.՝ Roberval), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Սագենեյ տարածաշրջանում (գետ Սեն Ժան)։ 2014 թվականին քաղաքում ապրել է 10 022 մարդ։ Քույր քաղաք՝ Բուտարե՝ Ռուանդա։

Բնակավայր
Ռոբերվալ
Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված էդեկտեմբերի 23, 1976 թ.
Մակերես200,80 կմ²
Բնակչություն9888 մարդ (հուլիսի 1, 2022)[1]
Պաշտոնական կայքville.roberval.qc.ca(ֆր.)
Ռոբերվալ (Կանադա) (Կանադա)##
Ռոբերվալ (Կանադա) (Կանադա)

Աշխարհագրական դիրքը խմբագրել

 
Քաղաքի դիրքը Լե Դոմեն դյու Ռուայում

Ռոբերվալը գտնվում է Սեն Ժան գետի հարավարևմտյան ափին[2]։ Քաղաքը Լյե դոմեն Դյու Ռուայի վարչական կենտրոնն է։ Ռոբերվալը Սեն Ժեն գետի երրորդ ամենամեծ քաղաքն է Ալմայից հետո

Պատմություն խմբագրել

 
Ռոբերվալ քաղաքի քաղաքապետարանը
 
Հյուրանոց Շատո Ռոբերվալ (1895), կառուցվել է 1888 թվականին, վառվել՝ 1908 թվականին

Ռոբերվալը անվանվել է Նոր Ֆրանսիայի թագավորի առաջին գեներալ-լեյտենանտ Ժան-Ֆրանսուա դե Ռոբերվալի (1500-1560) անունով։ Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, ձեռք է բերվել Թոմաս Ժամի կողմից 1855 թվականին։ Բնակավայրը հիմնադրվել է 1859 թվականին։ Քաղաքի աճը կապված է եղել անտառային արդյունաբերության զարգացման հետ։ 1888 թվականին Քվեբեկ-Սեն-Ժակ լճի երկաթուղային ընկերությունը Ռոբերվալում երկաթուղի է անցկացրել։ 1903 թվականին բնակավայրը դարձել է քաղաք։ 1976 թվականին Ռոբերվալը միավորվել է Սեն-Ժան-դե-Բրեբեֆի հետ։

Քաղաքը Սուրբ Ժան լճի նավիգացիոն և առողջարանային կենտրոնն է եղել[2][3][4]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ռոբերվալում բնակվում էր 10 227 մարդ։ Միջին տարիքը 48.3 տարին է։ Քաղաքի բնակչության 13,3% -ը 14 տարեկանից ցածր երեխաներ են, 6,2% -ը՝ 15-19 տարեկան, 20,0% -ը՝ 20-39 տարեկան, 32,0% -ը՝ 40-59 տարեկան, 28,4% -ը՝ 65 տարեկանից բարձր մարդիկ։

15տարեկանից բարձր 8865 բնակչից 3040 գտնվել են պաշտոնական ամուսնության մեջ, 1890-ը՝ քաղաքացիական ամուսնության, 2475–ը երբեք ամուսնացած չի եղել։ Ռոբերվալում կա 2830 տնային տնտեսություն և 1470 ընտանիք, ընտանիքում միջին թիվը 2,7 մարդ է, տնային տնտեսությունում՝ 2,1: Բնակչության 98,9% -ի մոտ միակ մայրենի լեզուն ֆրանսերենն է, բնակչության միայն 0,3% -ն է անգլերենը ճանաչել որպես միակ մայրենի լեզու[5]։

2011 թվականին 58,7% -ը՝ քաղաքի բնակչության ավելի քան 25 տարեկանից բարձրը ստացել է բարձրագույն կրթություն (59,6% ազգային մակարդակ), Ընդ որում, 18,2% -ը ունեցել է համալսարանական դիպլոմ կամ աստիճան, 19,7% -ը՝ քոլեջի դիպլոմ և 20,8%-ը՝ առևտրային վկայական։ 2010 թվականին հարկերի վճարումից հետո ընտանիքի միջին եկամուտը կազմել է 58 097 դոլար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.donneesquebec.ca/recherche/fr/dataset/repertoire-des-municipalites-du-quebec/resource/c27b1830-2b46-4e80-819b-6238ff7c3b03
  2. 2,0 2,1 Marc St-Hilaire. «Roberval». The Canadian Encyclopedia. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  3. «Roberval - Historique et information». Ville de Roberval. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  4. «Roberval». comission de toponymie Québec. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  5. «Roberval, Quebec». Statistics Canada. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  6. «Roberval, Ville». Statistics Canada. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.