Ռյուկին

Ռյուկին (ճապ.՝ 琉金), ակվարիումային ոսկե ձկնիկի արհեստականորեն մշակվող դեկորատիվ ցեղատեսակներից մեկը։ Հայտնի է նաև ռիուկին, նիմֆա անուններով[1]։

Ծագման պատմություն խմբագրել

Ոսկե ձկնիկ ռյուկին համարվում է շղարապոչ ձկան նախատիպը։

Նկարագրություն խմբագրել

 
Ռյուկին

Ռյուկին ձուկը նրբագեղ կարճ, ձվաձև, ուռած մարմնով և հսկա լողակներով ձուկ է։ Ձկան երկարությունը մոտ 20 սանտիմետր է։ Բարձրության և մարմնի երկարության հարաբերակցությունը 3/4-ից 1 է։ Գլուխը մեծ է, իսկ աչքերը մի փոքր ընդլայնված։ Այն հատկանշական արտաքինով և թիկունքով ձուկ է[2]։ Լողակների երկարությունը մեծապես որոշում է նմուշի արժեքը։ Մեջքի լողակը խիստ ուղահայաց է, ավելի մարմնի բարձրությունից։ Պոչը պատառաքված և լայնորեն ընդլայնված է, իսկ մարմի երկարությունը կազմում է մինչև մեկուկես չափերի։ Պոչի լողակի վերին և ստորին հատվածում կազմած անկյունը 90º կամ ավելի է։ Մնացած լողակները զույգ են, հավասար երկարությամբ, մի փոքր կլորացված ծայրերով։

Գույն խմբագրել

Ռյուկինի գույները բազմազան են։ Դրանք լինում են կարմիր, վարդագույն կամ սպիտակ, ինչպես նաև բազմագույն բծերով։

Վարքագիծ խմբագրել

Ռյուկինը չի կարող հանդուրժել ջրի ցածր ջերմաստիճանը։ Խորհուրդ չի տրվում պահել բաց ջրում։ Ակվարիումում պետք է լինի ջեռուցում[3]։

Տատանումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • (անգլ.) Matsui, Yoshiichi; Betts, L.C. Goldfish guide. — 2nd. — Neptune, NJ: T.F.H. Publications, 1981. — С. 51. — ISBN 9780876665459
  • (անգլ.) Andrews, Chris, Dr. An Interpet Guide to Fancy Goldfish. — Interpet Publishing, 2002. — ISBN 1-902389-64-6
  • (անգլ.) Johnson, Erik L., Dr. D.V.M. and Richard E. Hess Fancy Goldfish: A Complete Guide to Care and Collecting. — Weatherhill: Shambala Publications, Inc., 2006. — ISBN 0-8348-0448-4
  • Japanese journal of Ichthyology, vol 19 no 4 December,25 1972 Variations of Spinal curvature and veterbal number in Goldfish.
  • Ryukin (անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ryukin -Japanese Goldfish Catalog-». www.samurai-goldfish.net. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  2. «International Standard Book Number» (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  3. Matsui, Yoshiichi (1981). «Goldfish Guide» (անգլերեն). T.F.H. Publications. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Выставочные победители 2006 года на сайте клуба любителей золотых рыбок». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Выставочные победители 2006 года на сайте клуба любителей золотых рыбок». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  6. Видеосюжет: Современные короткохвостые «супер красные» рюкин

Արտաքին հղումներ խմբագրել