Ռիք Մալամբրի

ամերիկացի դերասան

Ռիք Մալամբրի (նոյեմբերի 7, 1982(1982-11-07), Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դերասան` առավել հայտնի 2010 թվականի «Քայլ առաջ 3D» ֆիլմում խաղացած Լյուք Քեթչերի (անգլ.՝ Luke Katcher) դերով։

Ռիք Մալամբրի
Ծնվել էնոյեմբերի 7, 1982(1982-11-07) (41 տարեկան)
ԾննդավայրՖլորիդա, ԱՄՆ
ԿրթությունChoctawhatchee Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և պարող

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին Ֆլորիդա նահանգի Ֆորտ Ֆոլթոն Բիչ քաղաքում՝ Ջենի Թեքերտի և Թիմա Մալամբրիի ընտանիքում։

Մանուկ հասակից հետաքրքրվել է այն ամենով, ինչը կարող էր ինչ-որ չափով բացահայտել իր ներքին արտիստիզմը, այդ թվում նաև Բրեյք դանսով։ Դպրոցը ավարտելուց հետո սովորել է համակարգչային անիմացիաներ և թվային մեդիաներ։ Այդ ընթացքում փողոցում հանկարծակի հանդիպել է Wilhelmina մոդելային գործակալության գործակալին։

2003 թվականին Մալամբրին տեղափոխվել է Նյու Յորք և փայլուն կարիերա է ստեղծել մոդելային բիզնեսում՝ համագործակցելով D&G, Tommy Hilfiger և American Eagle-ի հետ։ Նա քայլել է Միլանի, Նյու Յորքի, Փարիզի պոդյումներում, մասնակցել է ֆոտոսեսիաների աշխարհի շատ երկրներում և Abercrombie & Fitch և, Ralph Lauren գովազդային ընկերություններում, աշխատել է շատ հայտնի լուսանկարիչների հետ[1]։

2006 թվականի ամռանը մետրոյով ուղևորության ժամանակ Մալամբրին գրավել է Լոս Անջելեսի՝ տաղանդների որոնման գործակալի և քասթինքի տնօրենի ուշադրությունը։ Նրանք ծանոթանում են, և գործակալը նրան ասում է, որ նա ունի բոլոր տվյալները աստղ դառնալու համար՝ լավ արտաքին և հաճելի անհատական հատկանիշներ, խորհուրդ է տալիս հանուն կինոյի և հեռուստատեսային կարիերայի գնալ Լոս Անջելես։

Մալամբրին հետևում է խորհրդին և շուտով ստանում է դեր «Մտածել ինչպես հանցագործը»[2], «Party Down» սերիալներում, ինչպես նաև CBS հեռուստասերիալի «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հիթում։ Հետո նրան առաջարկել են դեր ֆուտուրիստական[3] «Սուրոգատ» թրեյլերում Բրյուս Ուիլիսի հետ, ապա՝ «We Are The Champions» ֆիլմում[4]։

2010 թվականին դերասանը ամուսնացել է մոդել Լիզա Մեյի հետ[5] Զույգը հիմա սպասում է իր առաջնեկին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հնարավոր է՝ Էշթոն Քաթչերի հետ ունեցած արտաքին նմանության պատճառով նա «Քայլ առաջ 3D» ֆիլմում խաղացել է նմանատիպ Քաթչեր (անգլ.՝ Ashton Kutcher) ազգանունով կերպարի դերը[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալի կամ ֆիլմի անվանում Տարի Դեր
A Holiday Heist 2011 Դունկան
We Are Champions 2013 Քևին Մակդոնալդ
Տաս հազար դուռ 2010 Սթիվեն Թելբերտ
Քայլ առաջ 3D 2010 Լյուք
Սուրոգատ 2009 Սպասավոր
Երեկույթների վարպետները 2009-2010 Բրեն
Ունիվերսալ զինվորներ 2007 Էշ
Մտածել ինչպես հանցագործը 2005-2010 Դեն Քելեր
Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին 2005-2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://static.cinemagia.ro/img/db/actor/03/71/02/rick-malambri-732994l.jpg (clothing model photo)
  2. Tammen, Katie (2010 թ․ հուլիսի 6). «FWB native set to star in 3D movie». The Walton Sun. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
  3. «Abercrombie Modelnize: Rick Malambri @ NY Models». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Rick Malambri | MARKTbeauty». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  5. http://www.life.com/image/98052869 Արխիվացված 2011-08-30 Wayback Machine (picture with wife, Lisa, at Hollywood premiere of «Last Song», March 25 2010)
  6. Step Up 3 | PUNCH DRUNK CRITICS(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել