Ռիսսա Ագ Բուլա (ֆր.՝ Rhissa Ag Boula 1957, Tchirozérine, Agadez Region, Նիգեր), Նիգերի պետական և քաղաքական գործիչ։ Նա տուարեգյան ապստամբության (1990-1995) և տուարեգյան երկրորդ ապստամբության (2007-2009) ժամանակ եղել է ապստամբական խմբավորումների ղեկավարը։ 1996-1999 թվականներին եղել է Նիգերի զբոսաշրջության նախարարը, այնուհետև, մի փոքր դադարից հետո 1999-2004 թվականներին է ստանձնել պաշտոնը։ 2004 թվականին նա ձերբակալվել է սպանության մեղադրանքով, որը զինված բախում է առաջացրել նրա կողմնակիցների և կառավարության միջև։ 1995 թվականին խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո դարձավ Նիգերի քաղաքական առաջնորդներից մեկը, բայց 2007 թվականին նորից միացավ ապստամբներին և 2008 թվականին ստեղծեց իր սեփական կոալիցիան՝ գտնվելով արտասահմանում։ 2009 թվականին նա մասնակցել է տուարեգների ապստամբության խաղաղ կարգավորմանը, իսկ 2010 թվականին Նիգեր վերադառնալուց հետո ձերբակալվել է։

Ռիսսա Ագ Բուլա
Ծնվել է1957
ԾննդավայրTchirozérine, Agadez Region, Նիգեր
Քաղաքացիություն Նիգեր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of State to the Presidency of the Republic?, chief manager? և tourism minister?
ԿուսակցությունUnion for Democracy and Social Progress?

Կենսագրոություն խմբագրել

1990-ական թվականներին նա ղեկավարում էր «Աիրա և Ազաուկա ազատագրական ճակատը», որը տուարեգյան երկու հիմնական ապստամբական խմբավորումներից մեկն էր։ Մանո Դայակի հետ նա դարձավ Զինված դիմադրության կազմակերպության ղեկավարը, որը խաղաղության պայմանագիր կնքեց Նիգերի կառավարության հետ[1]։ 1995 թվականի ապրիլի 15-ին ստորագրվեց Ուագադուգուի խաղաղ համաձայնագիրը, իսկ 1996 թվականին Նիգերում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, և Ռիսա Ագ Բուլան սկսեց իր քաղաքական գործունեությունը երկրի կառավարությունում նախագահ Իբրահիմ Բարե Մայնասարի օրոք. 1996 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է որպես Նիգերի զբոսաշրջության նախարար և հանդես է եկել Ագադեսի տարածաշրջանում միջազգային զբոսաշրջության ընդլայնման օգտին[2][3]։ 1999 թվականի պետական հեղաշրջումից և ժողովրդավարության վերադարձից հետո նա կրկին նշանակվեց զբոսաշրջության նախարար նախագահ Մամադու Թանջի օրոք։ 1990-2005 թվականներին եղել է «Հանուն ժողովրդավարության և սոցիալական առաջընթացի միության» (UDPS) գործադիր մարմնի անդամ, իսկ 2005-2008 թվականներին եղել է կուսակցության նախագահը[4]։

2004 թվականին նա մեղադրվել է Չիրոսերինում իշխող «Ազգային շարժում հանուն զարգացման հասարակության» կուսակցության ակտիվիստ Ադամ Ամանգեի սպանությանը մասնակություն ունենալու մեջ[5]։ 2004 թվականի փետրվարի 13-ին նա ազատվել է նախարարի պաշտոնից, իսկ հուլիսի 14-ին դատապարտվել է երեք տղամարդու պատվիրված սպանության համար։ 2005 թվականի հուլիսից սկսած մի քանի նախկին տուարեգ ապստամբներ Ռիսայի եղբոր՝ Մուհամեդ Ագ Բուլայի գլխավորությամբ, մի շարք հարձակումներ իրականացրեցին երկրի հյուսիսում, որոնք ավարտվեցին նիգերիացի երեք ոստիկանների և մեկ զինվորի առևանգմամբ՝ պահանջելով ազատ արձակել նախկին նախարարին[6]։ Լիբիայում բանակցությունները հանգեցրին Ռիսսա Ագ Բուլայի ժամանակավոր ազատմանը 2005 թվականի մարտին պատանդների վերադարձից մեկ ամիս անց[7][8]։

2007 թվականին Նիգերի հյուսիսում նոր ապստամբություն բռնկվեց մասամբ այն պատճառով, որ 1995 թվականի խաղաղության համաձայնագրի դրույթները չեն հարգվել[9]։ Ռիսսա Ագ Բուլան առաջին անգամ փորձեց միջնորդել ապստամբների անունից, երբ աքսորում էր Եվրոպայում[10][11]։ 2008 թվականի հունվարին նա հայտարարեց, որ միանում է ապստամբական շարժմանը, ինչը հարուցեց Նիամեյի կառավարության դատապարտումը[12]։ 2004 թվականի մեղադրանքով արդարացման դատավճիռը բեկանվել է, և դատարանը նրան հեռակա մեղավոր է ճանաչել սպանության մեջ։ 2008 թվականի հուլիսի 13-ին Նիգերի դատարանը մահապատժի դատապարտեց Ռիսա Ագ Բուլուին[13]։ 2008 թվականի վերջին նա հայտարարեց, որ ստեղծում է իր սեփական ապստամբական շարժումը՝ «FFR»-ը[14][15]։ 2009 թվականին «FFR»-ը միացավ Լիբիայի կողմից հովանավորվող խաղաղ գործընթացին, որը հանգեցրեց հակամարտության ավարտին 2009 թվականի մայիսին և ընդհանուր համաներում բոլոր նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ էին իրականացրել[16]։

2010 թվականի փետրվարի 18-ին Նիգերում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Ռիսա Ագ Բուլան և ապստամբների այլ նախկին առաջնորդները վերադարձան Նիամեյ՝ ճնշում գործադրելով ռազմական խունտայի վրա՝ արագացնելու մարտիկների վերականգնումը[17]։ 2010 թվականի մարտի 29-ին նա ձերբակալվել է Նիամեյում մայոր Կինդո Զադայի հետ միասին, ով ապստամբների կողմն է անցել 2007 թվականին։ Մամուլը ենթադրում էր, որ նրանք կալանավորվել են 2007-2009 թվականներին տուարեգների ապստամբության հետ կապ չունեցող հանցագործությունների համար[17]։

2011 թվականի հունվարին նա չորս տարով ընտրվել է Ագադեսի տարածաշրջանային խորհրդական, իսկ 2011 թվականի սեպտեմբերին նշանակվել է նախագահ Մահամադու Իսուֆուի խորհրդական[18]։ 2011 թվականի սեպտեմբերին նրան տեսել են Լիբիայից Նիգեր մտնող մեծ շարասյունի գլխին՝ բաղկացած ավելի քան մեկ տասնյակ բեռնատարներից՝ լիբիական զինված զինվորականներով[19]։ Ռիսսա Ագ Բուլան հերքում է շարասյան կազմում լինելը[20]։ 2012 թվականին նա դատապարտել է Մալիում տուարեգների ապստամբության մեկնարկը[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Visit of a Twareg Leader to the US Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Barbara Worley, The Amazigh Voice — Taghect Tamazight Vol. 5, No. 3, June 1996.
  2. Mode africaine en majesté dans le désert(չաշխատող հղում). L’Humanité. 26 November 1998.
  3. Photographs and summary of 2004 government posts Արխիվացված 2009-05-07 Wayback Machine, including Ministre Délégué auprès du Ministre du Tourisme et de l’Artisanat, Chargé du Tourisme: M Rhissa Ag Boula.
  4. Rhissa Ag Boula. African Development info database
  5. Former MP fingered in assassination plot. IOL News. 20 February 2004.
  6. NIGER: Five killed as army clashes with Tuaregs in desert north. IRIN (United Nations). 7 Oct 2004.
  7. Tuareg leader freed in Niger. News 24.2005-03-07
  8. Bram Posthumus. Niger: A Long History, a Brief Conflict, an Open Future, in Searching for Peace in Africa, European Centre for Conflict Prevention (1999). 90-5727-033-1
  9. La crise touareg due à «l'échec» des accords de 1995. Agence France-Presse: 25 August 2007.
  10. Rebels in Niger Threaten More Attacks Արխիվացված 2007-09-07 Wayback Machine. Phuong Tran, Voice of America: 21 August 2007.
  11. Uprisings by Tuareg nomads in Mali and Niger. Reuters. 23 September 2007.
  12. Niger rebels vow offensive against uranium industry. Reuters. 31 January 2008
  13. Niger: Condamnation de Rhissa Ag Boula. Les «hommes bleus» voient rouge. L’Observateur Paalga (Ouagadougou), Zowenmanogo Dieudonné Zoungrana. 16 July 2008.
  14. La rébellion touarègue se divise Արխիվացված 2022-01-01 Wayback Machine. RFI 01/06/2008.
  15. Niger: mystère autour de la disparition de l’envoyé spécial de l’ONU Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. Le Point. 16 December 2008.
  16. Niamey et les rebelles touaregs poursuivent leur dialogue Արխիվացված 2020-10-26 Wayback Machine. Reuters. 15 May 2009.
  17. 17,0 17,1 Dissensions au sein de l’ancienne rébellion armée Արխիվացված 2012-04-25 Wayback Machine. Habibou Abdou, Le Griffe. 22 March 2010.
  18. «Présidence de la République /Assemblée Nationale : Alambo et Rhissa, conseillers spéciaux». tamtaminfo.com. 2011 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. Mamane, Dalatou (2011 թ․ սեպտեմբերի 6). «Niger: Gadhafi security chief enters capital». Associated Press. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. «Un convoi militaire venant de Libye est arrivé au Niger, un chef touareg dément sa présence». Le Point. 2011 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. «"I'm not a convoy, I am in Niamey", told AFP Mr Ag Boula in a telephone interview.»
  21. «M. Rhissa Boula, conseiller spécial du Président de la République "Il faut éviter que ce conflit malien ne se propage dans tout l'espace saharien"». tamtaminfo.com. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.