Ռիչարդ Տրևիտիկ (անգլ.՝ Richard Trevithick, ապրիլի 13, 1771(1771-04-13)[1][2][3][…], Tregajorran, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 22, 1833(1833-04-22)[1][2][4], Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), բրիտանացի գյուտարար։

Ռիչարդ Տրևիտիկ
անգլ.՝ Richard Trevithick
Trevithick Richard Linnell.jpg
Ծնվել էապրիլի 13, 1771(1771-04-13)[1][2][3][…]
Tregajorran, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էապրիլի 22, 1833(1833-04-22)[1][2][4] (62 տարեկան)
Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
բնական մահով
ԳերեզմանՔենթ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, գյուտարար, լեռնային ճարտարագետ, ճարտարագետ և երկաթուղային ինժեներ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ամուսին(ներ)Jane Harvey?
Երեխա(ներ)Francis Trevithick?, John Harvey Trevithick?[2], Francis Trevithick?[2], Frederick Trevithick?[2], Richard Trevithick?[2], Ann Trevithick?[2] և Elizabeth Harvey Trevithick?[2]
ՀայրRichard Trevithick?[2]
ՄայրAnn Teague?[2]
Richard Trevithick Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Տրևիտիկի շոգեքարշը և դրա ցուցադրման համար կառուցված օղակաձև ճանապարհ-ատրակցիոնը, ձախակողմյան նկարը՝ Թոմաս Ռոուլենդսոնի

Ռիչարդ Տրևիտիկը ծնվել է 1771 թվականի ապրիլի 13-ին Իլլուգանում (Կոռնուոլ)

Միջնակարգ կրթությունն ստացել է Կամբորնում, ջերմոցային տեխնիկայի բնագավառում ինքնակրթությամբ է գիտելիքներն ստացել, ինչը նրան թույլ տվեց ինժեների պաշտոն զբաղեցնել զանազան կազմակերպություններում։ Բարձր ճնշմամբ աշխատող շարժական մեքենաների ստեղծման և կիրառման նախաձեռնողն է («բարձր ճնշման մեքենայի» արտոնագիրն ստացել է 1800 թվականին1917 թվականից կառուցել է ջերմոցային սայլակառքերի մոդելներ, իսկ 1801 թվականին սկսեց կառուցել սայլակառքերի բնօրինակները, որոնցից վերջինը հաջողությամբ փորձարկվեց Կոռնուոլում և Լոնդոնում (1802-1803)։

Պատմության մեջ առաջին շոգեքարշը՝ «Puffing Devil»-ը, կառուցեց 1801 թվականին, իսկ հետո՝ 1802 թվականին, կառուցեց «Coalbrookdale» շոգեքարշը՝ համանուն ածխի կազմակերպության համար։ 1801 թվականին սրան հաջորդեց անձնակազմով ճանապարհային շոգեքարշը։ Չնայած այս փորձարկման ձախողմանը՝ 1804 թվականին նա Ջ. Սթիլի օգնությամբ կառուցեց անանուն, նեղուղի շոգեքարշ (ավելի ուշ անվանվեց Պենիդարեն («Pen-y-Darren»)՝ ըստ արտադրության վայրի անվանման)՝ Հարավային Ուելսի Մերթիր-Թիդվիլ երկաթուղային ճանապարհի համար։ Այս գնացքաքարշն օգտագործում էր բարձր ճնշման գլան՝ առանց կոնդենսորի՝ օգտագործելով մշակված գոլորշի՝ վառելիքի քարշուժը մեծացնելու համար՝ դրանով իսկ ավելի մեծացնելով մեխանիզմի արդյունավետությունը։ Առաջին շոգեմեքենայի այս ֆունդամենտալ հայտնագործություններն անփոփոխ մնացին մինչև շոգեքարշերի օգտագործման վերջը։ Հասարակության մեծ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ շոգեքարշը հաջողությամբ տեղափոխեց 10 տոննա երկաթ, 5 վագոն և 70 մարդ՝ 4 ժամ 5րոպե տևողությամբ և 15,69 կմ հեռավորությամբ՝ միջինում 8 կմ/ժ արագությամբ։

1803-1804 թվականներին Ջ. Սթիլի օգնությամբ Տրևիտիկը Մերթիր-Թիդվիլ թուջե ճանապարհի համար կառուցեց «Pen-y-Darren» շոգեքարշը, որը բավականին ծանր էր թուջե երկարգծերի համար և չօգտագործվեց։

Ավելի կատարյալ կառուցվածքով շոգեքարշ Տրևիտիկը կառուցեց միայն 1808 թվականին , որը գերազանցեց 30 կմ/ժ արագությունը։ Այն ցուցադրեց Լոնդոնի արվարձանում։ Շոգեքարշն ստացավ «Catch Me Who Can» անվանումը («Բռնիր ինձ, թե կարող ես»)։ Շոգեքարշի պրոպագանդայի նպատակով Տրևիտիկն իր հաշվին այգում կառուցեց օղակապտույտ ճանապարհ , որտեղ «Բռնիր ...»-ն իր արագությամբ մրցում էր ձիերի հետ և զվարճության համար տեղափոխում էր մարդկանց։ Բայց խոշոր ֆինանսիստների կողմից աջակցություն չստանալով՝ Տրևիտիկը սնանկացավ (1811) և 1816 թվականին մեկնեց Հարավային Ամերիկա՝ Պերու, իսկ իսպանա-պերուական պատերազմին անհաջող մասնակցությունից հետո՝ 1827 թվականին, վերադարձավ Անգլիա։

Ռիչարդ Տրևիտիկը մահացել է 1833 թվականի ապրիլի 22-ին Դարթֆորդում՝ աղքատության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել