Ռիչարդ Սոլ Վուրմեն

ամերիկացի ճարտարապետ, գրաֆիկ դիզայներ

Ռիչարդ Սոլ Վուրմեն (անգլ.՝ Richard Saul Wurman, մարտի 26, 1935(1935-03-26), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և գրաֆիկ դիզայներ։ Վուրմենը գրել և մշակել է ավելին քան 83 գիրք, ստեղծել TED համաժողովը[2], ինչպես նաև EG համաժողովը, TEDMED-ը և WWW համաժողովի հավաքակազմը։

Ռիչարդ Սոլ Վուրմեն
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1935(1935-03-26) (87 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարանի Դիզայնի դպրոց
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ և ճարտարապետ
ԱշխատավայրԿալիֆոռնիայի պետական ճարտարագիտական համալսարան Փոմոնայում
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwurman.com
Commons-logo.svg Richard Saul Wurman Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

Ռիչարդ Սաուլ Ուուրմանը գրել, ձևավորել և տպագրել է տարբեր թեմաներով ավելի քան 83 գիրք։ Դրանցից երկուսը՝ «the Notebooks and Drawings of Louis I. Kahn»-ը (1963) և «What Will Be Has Always Been»-ը (1986), Լուիս Կանի բառերի կարևոր հավաքածուներն են։

1972 թվականինին Ուուրմանը ղեկավարել է IDCA խորհուրդը, 1973 թվականին Դիզայներական առաջին դաշնային խորհուրդը և Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտը։

Ուուրմանը ստացել է իր բակալավրիատի և մագիստրոսի աստիճանը Փենսիլվանիայի համալսարանում[3]։ Ավարտելով 1959 թվականին՝ արժանացել է Arthur Spayed Brooks ոսկե մեդալին։ Նա պարգևատրվել է մի շարք պատվավոր դոկտորների ՝ Գրեհամ Ֆելոուշիփսի, Գուգգենհեյմի, Արվեստի ազգային հիմնադրամի և Հյուսիս-արևելյան համալսարանի պատվարժան պրոֆեսորների կեղմից։ Ուուրմանը պարգևատրվել է Դուբլինի Թրիթինի քոլեջի ամենամյա ոսկե մեդալով, նաև 2014թ. հոկտեմբերի 14-ին պարգևատրվել Բոստոնի Գիտությունների թանգարանի 50-րդ ամենամյա Bradford Washburn մրցանակով։ Նա Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի և Գեղարվեստական ղեկավարների փառքի սրահի անդամ է։

Այժմ նա շարունակում է աշխատել ESRI-ի և RadicalMedia-ի հետ իր համեմատական քարտեզագրական նախաձեռնության` քաղաքային պարամետրերի քարտեզագրման համար, որը կեզրափակվի ամբողջ աշխարհում քաղաքաշինության կենդանի ցանցի ստեղծմամբ։

Ուուրմանն աջակցում է նաև SENS հետազոտական հիմնադրամին,որը շահույթ չհետապնդող կենսատեխնոլոգիաների կազմակերպություն է և ձգտում է վերականգնել ծերացումից հասցրված վնասները և ընդլայնել առողջ ապրելակերպը[4]։

Անձնական կյանքըԽմբագրել

Ուուրմանը բնակվում է Ֆլորիդայի Golden Beach քաղաքում իր կնոջ՝ վիպասան Գլորիա Նեգիի և իրենց 3 շների հետ։ Նրանք ունեն չորս երեխա և վեց թոռ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Guggenheim Fellows database
  2. «The 30th birthday of TED: Richard Saul Wurman at TED2014»։ Blog.ted.com։ 2014-03-17։ Վերցված է 2014-07-20 
  3. "Richard Saul Wurman Archived 2017-08-19 at the Wayback Machine.". AIGA: the professional association for design. aiga.org. Retrieved 2016-11-03.
  4. http://www.sens.org/outreach/celebrity-reimagine-aging-campaign