Ռիչարդ Թոմսոն (անգլ.՝ Richard Thomson, առավել հայտնի է Թոմսոն անգլ.՝ Tompson անունով, 1569, Անտվերպեն- 1613)[1], ծագումով հոլանդացի, անգլիացի աստվածաբան և թարգմանիչ։ Նա եղել է Քեմբրիջի Քլեյ Հոլ քոլեջի, Վալերիուս Մարցիալիսի (անգլ.՝ Marcus Martialis) էպիգրամների թարգմանիչը։ Անգլիայի թագավոր Հակոբ Ա-ի կողմից մեղադրվել է Աստվածաշնչի «Հակոբ թագավորի առաջին 12 գրքեր»-ի թարգմանության համար։ Նա հայտնի էր նաև իր վարդապետական հավատքի շնորհիվ։

Ռիչարդ Թոմսոն
Richard Thomson
Ծնվել է1569(1569)
ԾննդավայրՀոլանդիա
Վախճանվել է1613(1613)
Վախճանի վայրԱնտվերպեն
Մասնագիտությունգրող, աստվածաբան, թարգմանիչ
Ազգությունանգլիացի

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Թոմսոնը (հայտնի էր նաև «Հոլանդական Թոմսոն»[2] կեղծանվամբ) ծնվել է Հոլանդիայում, կրթությունը ստացել է Քլեր Հոլ քոլեջում, որտեղ 1587 թվականին ստացել է բակալավրի աստիճան և նույն թվականին ընտրվել քոլեջի անդամ։ 1591 թվականին սկսել է ուսուցումը Մագիստրոսի աստիճանի համար, իսկ 1596 թվականի հուլիսի 1-ին Օքսֆորդում դարձել է այդ աստիճանի անդամ։ Եպիսկոպոս Լանկելոտ Անդրյուս անգլ.՝ Lancelot Andrewes-ն նրան ներկայացրել է Քեմբրիջշիրին անգլ.՝ Cambridgeshire, Սնեիվելի (անգլ.՝ Snailwell) ռեկտորին։ Ռիչարդը ընտրվել է Աստվածաշնչի թարգմանիչներից մեկը։ Եղել է այն ընկերության անդամներից մեկը՝ ում հանձնարարված է եղել Հին Կտակարանի «Ծննդոցից» թարգմանել «Թագավորներ» երկրորդ գիրքը։ Թոմաս Ֆառնաբին նշում է, որ Թոմսոնը որոշ ժամանակ ապրել է Սըր Ռոբերտ Քիլիգրյուի (անգլ.՝ Sir Robert Killigrew) խնամակալության տակ և եղել է ռազմական մեծ թարգմանիչ։ Հենրի Հիքմանը (անգլ.՝ Henry Hickman) նրան անվանել է «Ռազմական մեծ գործիչ», իսկ Պրինան նկարագրում է որպես «Անգլո-Հոլանդացի խառնակիչ», ով հազվադեպ էր մեկ գիշեր պառկած մնում։ Մյուս կողմից՝ Ռիչարդ Մոնտուգինը, որն ավելի լավ էր ճանաչում Ռիչարդին, ասում է, որ նա «Ամենահիշարժան բանասերն» էր և «ավելի լավ ճանաչում է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, քան հայրենիքում»։ Թաղվել է Սուրբ Էդվարդի Քեմբրիջում, հունվարի 8-ին՝ 1613 թվականին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Elenchus Refutationis Pro … Episcopo Eliense adversus Martinum Becanum Jesuitam, authore Richardo Thomsonio Cantabrigiensi, London, 1611
  • Diatriba de Amissione et Intercisione Gratiæ et Justificationis, Leyden, 1616 and 1618.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Correspondence of Richard Thomson (78 letters) – EMLO». emlo-portal.bodleian.ox.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  2. Botley, Paul (2016 թ․ փետրվարի 18). Richard ‘Dutch’ Thomson, c. 1569-1613: The Life and Letters of a Renaissance Scholar (անգլերեն). BRILL. ISBN 9789004308282.

Արտաքին հղումներ խմբագրել