Ռիչարդ Թաշջյան

հայ նկարիչ

Ռիչարդ Թաշջյան (անգլ.՝ Richard H. Tashjian, 1926[1], Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկահայ նկարիչ։

Ռիչարդ Թաշջյան
Ծնվել է1926
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ ՆահանգներՉելսի, Մասաչուսեթս
Ազգությունամերիկահայ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Թաշջյանը ծնվել է 1926 թվականին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Չելսի քաղաքում։ 1944-1948 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային պահեստազորում, եղել է լուսանկարիչ։ 1950 թվականին ավարտել է Բեստոնի գեղարվեստի թանգարանային դպրոցը։ Սովորել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի վիզուալ դիզայն ճարտարապետական դպրոցում՝ պրոֆեսոր Գեորգի Կեպեսի մոտ։ Բոստոնի տարբեր գովազդային գործակալություններում զբաղեցրել է կոմերցիոն նկարչի, արվեստի պատասխանատուի պաշտոնները։ Երկար տարիներ Ուոթերթաունում գործել է նրա արվեստանոց-պատկերասրահը[2]։

Ցուցահանդեսներ է ունեցել Մասաչուսեթսում, Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանում[3], Նյու Յորքում, Նյու Մեքսիկոյում, Երևանում։

Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդիպել է Հակոբ Հակոբյանին, Ժանսեմին, Գառզուին, Մինաս Ավետիսյանին[4]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.aegallery.com/portfolios/richard-tashjian/
  2. «EXHIBITION OF ACCLAIMED ARTIST RICHARD TASHJIAN AT ZORAYAN MUSEUM – OCTOBER 27, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «The Artwork of Richard H. Tashjian and Levon A. Mnazakanian». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Richard Tashjian Solo Exhibit in New Mexico

Արտաքին հղումներ խմբագրել