Ռիչարդ Բորենժե

ֆրանսիացի գրող

Ռիչարդ Բորենժե (ֆր.՝ Richard Bohringer; հունվարի 16, 1942(1942-01-16)[1][2] կամ հունվարի 16, 1941(1941-01-16)[3], Մուլեն[1]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, երգիչ և գրականագետ։

Ռիչարդ Բորենժե
ֆր.՝ Richard Bohringer
Ծնվել էհունվարի 16, 1942(1942-01-16)[1][2] (82 տարեկան) կամ հունվարի 16, 1941(1941-01-16)[3] (83 տարեկան)
ԾննդավայրՄուլեն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Սենեգալ
Մասնագիտությունդերասան, երգիչ, գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Ռոման Բորինժե և Lou Bohringer?
Պարգևներ և մրցանակներ
richardbohringer.com

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Բորենժեն ծնվել է 1942 թվականի հունվարի 16-ին Ֆրանսիայի Ալյե գավառի Մուլեն համայնքում՝ վերմախտ սպայի և ֆրանսուհու ընտանիքում։ Նրանք ծանոթացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Երիտասարդ տարիներին հիմնականում ապրել է Սեն Ժերմեն դե Պրե արվարձանում (Փարիզ)։ Հենց այդ տարիներին էլ ընկերոջ՝ ռեժիսոր Միշել Օդիարի ազդեցությամբ սկսել է սցենարներ գրել։ Մի քանի տարի ապրել է Նյու Յորքում։ Վերադառնալով Ֆրանսիա սկսել է հանդես գալ որպես բարդ-երգիչ։

Դերասանական կարիերա խմբագրել

1960-ական թվականներին սկսել է իր դերասանական կարիերան։

1982 թվականին Ժան Ժակ Բենեկսի «Դիվա» ֆիլմում խաղացել է խորհրդավոր օտարականի դերը։ Դրա շնորհիվ նա կարճ ժամանակահատվածում հայտնի է դարձել։ Այնուհետև դաժան դերեր է խաղացել «Վտանգ տան մեջ» (ռեժիսոր՝ Միշել Դևիլ), «Հաշիվ» (այս քրեական դրամայում կատարած դերի շնորհիվ 1985 թվականին ստացել է իր առաջին «Սեզար» մրցանակը[4][5]), «Գործակալ-խռովարար» (Մոկի Ժան Պիեր)։

1988 թվականին «Մեծ ճանապարհ» ֆիլմի գլխավոր դերակատարման համար նորից արժանացել է «Սեզար» մրցանակի[6][7][8]։ Ներկայումս Բորենժեն համարվում է Ֆրանսիայի հինգ ամենանշանավոր դերասաններից մեկը։

Անձնական կյանք խմբագրել

Նրա դուստրը՝ Ռոմանա Բորենժեն (ծնվ. 1973 թվական) նույնպես ընտրել է դերասանի կարիերան։ Նրանք միասին խաղացել են «Կամիկաձև» и «Նվագակցուհի» ֆիլմերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1972 թվական Վարդերով իտալացին L’Italien des roses
1972 թվական Գեղեցիկ դիմակ Beau masque / Handsome face
1973 թվական Պատիժ Punition, La
1974 թվական Միշտ անձրև է գալիս այնտեղ, որտեղ թաց է Il pleut toujours ou c’est mouillé
1975 թվական Կոնկիստադորներ Les conquistadores
1978 թվական Մարտեն և Լեա Martin et Léa
1980 թվական Բում La Boum
1980 թվական Պակասամիտները քննություններում Les sous-doués
1980 թվական Վերջին մետրոն Le dernier métro / The last metro
1982 թվական Ոմանք և ուրիշները / Բոլերո / Նրանք և ուրիշները Boléro / Les uns et les autres
1982 թվական Հատուցման օրը Le Grand Pardon
1982 թվական Ես ամուսնացա ստվերի հետ J’ai épousé une ombre / I married a shadow
1983 թվական Ծովախեցգետիններ, գնացինք։ Ալիքը գալիս է Debout les crabes, la mer monte!
1983 թվական Ջուլիետի ճակատագիրը Le destin de Juliette
1983 թվական Քննիչը Le juge
1983 թվական Երկաթե կապանքներ Cap Canaille
1983 թվական Տարանցում Transit
1983 թվական Սատանան ու տիկինը El diablo y la dama
1983 թվական Կանալյա հրվանդան Cap Canaille
1984 թվական Աղը մաշկի վրա Du sel sur la peau
1984 թվական Օտարը / Անկոչ հյուրեր L’Intrus
1984 թվական Կապվածություն L’Addition
1985 թվական Վտանգ տան մեջ Péril en la demeure
1985 թվական Մետրո Subway
1985 թվական Սիրո հարյուր ֆրանկը Cent francs l’amour
1985 թվական Դիզել Diesel
1985 թվական Ոսկու հանք Le pactole
1985 թվական Հաշիվ L’addition / Abrechnung
1986 թվական Ոչնչություն Le Paltoquet
1986 թվական Կամիկաձե Kamikaze
1986 թվական Անծանոթը Վիեննայից L’inconnue de Vienne
1987 թվական Շվեյցարական խենթություն Folie suisse
1987 թվական Գործակալ-խռովարար Agent Trouble
1987 թվական Հաճույքի եղանակները Les saisons du plaisir/ The seasons of pleasure
1987 թվական Մեծ ճանապարհ Le grand chemin / The grand highway
1987 թվական Դրոշ Flag
1988 թվական Պատերազմից հետո Après la guerre
1988 թվական Վերելակից ձախ A gauche en sortant de l’ascenseur
1988 թվական Օվկիանոսի գիշերը La Nuit de l’océan
1988 թվական Հարբեցող / Գերհագեցում La Soule
1988 թվական Դժոխք ջունգլիներում Ada dans la jungle/Ada in the jungle
1989 թվական Պատմություն տղաների և աղջիկների մասին Storia di ragazzi e di ragazze
1989 թվական Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը Cook, the thief, his wife & her lover, The
1989 թվական Մարատ Marat
1990 թվական Նրբակիրթ կանայք Dames galantes
1991 թվական Ցնցող դարաշրջան Une époque formidable
1991 թվական Վերաս Veraz
1991 թվական Սպիտակ թագուհին La Reine blanche
1992 թվական Ցնդածի խոստովանությունը Confessions d’un barjo
1992 թվական Վաճառքի քաղաք Ville à vendre
1992 թվական Նվագակցուհի L’accompagnatrice
1993 թվական Տանգո Tango
1994 թվական Իվոննի բույրը Le Parfum d’Yvonne
1994 թվական Ժպիտ Le Sourire
1994 թվական Մահացած աստղերի լույսը La Lumiere des étoiles mortes
1994 թվական Սրտի կանչ Cri du coeur, Le / The heart’s cry
1995 թվական Աստված, իմ մոր սիրեկանը և երշկագործի որդին Dieu, l’amant de ma mère et le fils du charcutier
1995 թվական Հաջողված հարված Lucky Punch
1996 թվական Գետի աննկարագրելի բնությունը Les Caprices d’un fleuve
1996 թվական Տիկո Մուն Tykho Moon
1997 թվական Աղքատության բաղադրատոմս La Vérité si je mens ! / Would I Lie To You?
1997 թվական Շարակա Բո Saraka bo
1998 թվական Ինչպես կենդանի Comme une bête
1998 թվական Միջերկրածովայինները/ Անհնազանդը Méditerranées / Unruly
1999 թվական Ռեմբրանդտ Rembrandt
1999 թվական Հինգ րոպե Cinq minutes de détente
2000 թվական Կեղտոտ գործեր / Վատ վարքագծեր Mauvais genre
2002 թվական Երջանկության թնտրտունքների մեջ Poil de Carotte à la recherche du bonheur
2002 թվական Քեոփսի քաշը Total Kheops
2003 թվական Ֆրանսիական կողոպուտ Crime Spree/ Wanted
2003 թվական Որկրամոլը L’Outremangeur
2008 թվական Ադմիրալը L'Amiral

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=bohringer&nom_acteur=BOHRINGER%20Richard&ident=6086&debut=0&record=0
  2. 2,0 2,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  3. 3,0 3,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Bourdain, G. S. (1988 թ․ փետրվարի 19). «New Face:; France's Softhearted Tough Guy: Richard Bohringer». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  5. Oscherwitz, Dayna; Higgins, MaryEllen (2009 թ․ սեպտեմբերի 2). The A to Z of French Cinema (անգլերեն). Scarecrow Press. ISBN 978-0-8108-7038-3.
  6. «French actor Richard Bohringer holds up his Cesar Award as he walks...». Getty Images (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Rouans. 32 ans après le Grand chemin, Richard Bohringer revient dans la commune». nantes.maville.com (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  8. Média, Prisma. «Richard Bohringer - La biographie de Richard Bohringer avec Voici.fr». Voici.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բորենժե» հոդվածին։