Ռիկ Կարսդորպ (հոլ.՝ Rick Karsdorp, փետրվարի 11, 1995(1995-02-11)[1][2], Շխոնհովեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3][4]), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Ֆեյենորդի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[5]։

Ռիկ Կարսդորպ
Rick Karsdorp
Կարսդորպը Ֆեյենորդի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1995(1995-02-11)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Շխոնհովեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3][4]
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ֆեյենորդ
(վարձավճարով Ռոմայից)
Համար 27
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Սխոնխովեն
2004-2014 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2017 Նիդերլանդներ Ֆեյենորդ 79 (1)
2017-ներկա Իտալիա Ռոմա 12 (0)
2019-ներկա   Նիդերլանդներ Ֆեյենորդ 1 (0)
Ազգային հավաքական
2011 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 2 (0)
2012-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 2 (1)
2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 7 (1)
2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 3 (0)
2014-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 2 (0)
2016-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆեյենորդ խմբագրել

Կարսդորպը Ֆեյենորդի ակադեմիայի սան է[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փլեյ օֆֆ փուլի Բեշիկթաշի դեմ խաղում[8]։ Էրեդիվիզիում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 24-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում[9]։ 2015 թվականի օգոստոսի 8-ին Կարսդորպը հեռացվեց խաղադաշտից Ուտրեխտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 50-րդ րոպեին[10]։ 2016 թվականի մարտի 13-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Վիտեսի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 30-ին՝ Հերենվենի դեմ խաղում[12]։ Ֆեյենորդի կազմում Կարսդորպը անցկացրեց 102 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին մեկական անգամ հաղթել Նիդերլանդների առաջնությունը[13] և Նիդերլանդների գավաթը[14]։

Ռոմա խմբագրել

2017 թվականի հունիսի 28-ին Կարսդորպը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 19 միլիոն եվրո[17][18]՝ դարձնելով Ֆեյենորդի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կրոտոնեի դեմ խաղում[19]։ Հոկտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ Կարսդորպը ստացել է խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[20][21][22]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անցկացրեց 2018 թվականի նոյեմբերի 27-ին՝ փոխարինելով Նիկոլո Ձանիոլոյին Ռեալ Մադրիդի դեմ խաղում[23]։

2019 թվականի օգոստոսի 7-ին Կարսդորպը 1 տարվա վարձավճարով վերադարձավ Ֆեյենորդին[24][25][26][27]։ Առաջին հանդիպումը վերադառնալուց հետո անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Հերենվենի դեմ խաղում[28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքական Կարսդորպը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի սեպտեմբերին՝ Ղազախստանի և Չեխիայի դեմ խաղերի համար[29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բելառուսի դեմ խաղում[30][31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆեյենորդ 2014–15 Էրեդիվիզի 20 0 0 0 5 0 1 0 26 0
2015–16 29 0 6 0 35 0
2016–17 30 1 4 0 6 0 1 0 41 1
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 80 1 10 0 11 0 2 0 103 1
Ռոմա 2017–18 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0
2018–19 11 0 1 0 2 0 14 0
Ընդհանուր 12 0 1 0 2 0 0 0 15 0
Կարիերայի ընդհանուր 92 1 11 0 13 0 2 0 118 1

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[33]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 1 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆեյենորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 Soccerbase.com
  4. 4,0 4,1 4,2 National-Football-Teams.com
  5. «Netherlands - R. Karsdorp - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Gianluca Di Marzio :: Introducing Roma transfer target Rick Karsdorp» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Scout Report: Rick Karsdorp | Another rising young star from Feyenoord • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Besiktas JK - Feyenoord Rotterdam, Aug 6, 2014 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Feyenoord Rotterdam - FC Utrecht, Aug 24, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Feyenoord Rotterdam - FC Utrecht, Aug 8, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Vitesse Arnhem - Feyenoord Rotterdam, Mar 13, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Feyenoord Rotterdam - SC Heerenveen, Oct 30, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  13. 13,0 13,1 «Feyenoord win first Eredivisie title in 18 years | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  14. 14,0 14,1 «Feyenoord beat Utrecht to win KNVB-Beker final». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «Roma complete Rick Karsdorp capture». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  16. «Roma sign full-back Karsdorp in €14m deal». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  17. «Karsdorp seals €19m Roma switch». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հունիսի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Transfer news: Roma sign Rick Karsdorp from Feyenoord for €19m | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  19. «AS Roma - FC Crotone, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  20. «Roma's Rick Karsdorp tears ACL on Serie A debut | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  21. «Karsdorp sidelined again after Roma debut». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «Karsdorp suffers ACL injury | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «AS Roma - Real Madrid, Nov 27, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «Rick Karsdorp returns to the fold on loan». www.feyenoord.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  25. «Karsdorp joins Feyenoord on loan». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  26. «Roma: Karsdorp in Feyenoord return | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  27. VAVEL.com (2019 թ․ օգոստոսի 9). «AS Roma Send Rick Karsdorp back to Feyenoord on loan». VAVEL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  28. «SC Heerenveen - Feyenoord Rotterdam, Aug 11, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  29. «Euro 2016 Qualifiers: Netherlands squad announced for matches against Kazakhstan and the Czech Republic | Latest News & Updates at Daily News & Analysis». dna (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  30. «Netherlands - Belarus, Oct 7, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  31. «Netherlands vs. Belarus - Football Match Report - October 7, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  32. Smyth, Rob (2017 թ․ հոկտեմբերի 7). «Belarus 1-3 Holland, Bulgaria 0-1 France: World Cup 2018 qualifiers – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  33. 33,0 33,1 «Rick Karsdorp». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Կարսդորպ» հոդվածին։