Ռիզաիտդին բին[Ն 1] Ֆախրետդին կամ Ռիզաիտդին Ֆախրետդինովիչ Ֆախրետդինով (բաշկիրերեն՝ Ризаитдин Фәхретдин улы Фәхретдинов, թաթ.՝ Ризаэтдин Фәхретдин, հունվարի 4, 1859(1859-01-04), Kiçüçat, Bugulminsky Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1936(1936-04-11) կամ ապրիլի 12, 1936(1936-04-12)[1], Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիր[3] և թաթար գրող-մանկավարժ, արևելագետ, կրոնական գործիչ և լուսավորիչ։ Ապրել է Ռուսական կայսրությունում և Խորհրդային միությունում։ Մուֆտի[Ն 2] և Ռուսաստանի մուսուլմանական կենտրոնական հոգևոր վարչության (ЦДУМ) նախագահ (1922[Ն 3]-1936)։

Ռիզաիտդին Ֆախրետդինով
Ծնվել էհունվարի 4, 1859(1859-01-04)
Kiçüçat, Bugulminsky Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 11, 1936(1936-04-11) (77 տարեկան) կամ ապրիլի 12, 1936(1936-04-12)[1] (77 տարեկան)
Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանMuslim Cemetery
Բնակության վայր(եր)Proletarskaya street?, Օրենբուրգ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Դավանանքիսլամ
Մասնագիտությունգիտնական, ոչ գեղարվեստական գրող և լրագրող
Հաստատություն(ներ)Xösäyeniä?
Ալմա մատերՄեդրեսե
Տիրապետում է լեզուներինթաթարերեն
Երեխա(ներ)Ğabdraxman Fäxretdin? և Ğäbdeläxät Fäxretdinef?
 Rizaeddin Fahreddin Վիքիպահեստում

Կրոնական, քաղաքական և մանկավարժական թեմաների վերաբերյալ նրա բազմաթիվ աշխատանքները ջադիդական շարժման մաս էին կազմում, իսկ նրա ստեղծած և հրատարակած «Շուրա» (1908-1918, թարգմանաբար՝ «Խորհուրդ») ամսագիրը հետագայում Կայսրության մուսուլմանների համար քաղաքական քննարկման կարևոր միջոց է ծառայել։

Կենսագրություն խմբագրել

Ռիզաիտդին Ֆախրետդինովը ծնվել է Սամարա նահանգի Բուգուլմա շրջանի Կիչուչատովո գյուղում (այժմ՝ Թաթարստանի Հանրապետության Ալմատևի շրջան)[3], մոլլայի ընտանիքում։

Ծագում խմբագրել

Նրա նախապապը՝ Սուբխանգուլը, բաշկիրական ավագ էր, իսկ նրա պապը՝ Սայֆետդինը և հայրը՝ Ֆախրետդինը (1818-1891), ծառայում էին որպես իմամ-hաթիբներ Կիչուչատովո գյուղում։ Ֆախրետդինն ուներ երկու կին և տասնմեկ երեխա։ Ռիզաիտդինի մայրը Մագուբա Ռիմկուլովնան էր (1821-1873)[4]։ Ըստ Ասմա դստեր՝ Ֆախրետդինովն ինքը պնդում էր, որ իրենց ընտանիքը ծագել է Շիրդան գյուղից (այժմ ՝ Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանի Մեծ Շոլդանի գյուղ), որտեղից Կազանի նվաճումից հետո փախել է նրա նախապապը՝ վախենալով բռնի քրիստոնեացումից[5][6]։

Հարցաթերթիկում, որը կազմել է 1929 թվականին ինքը՝ Ֆախրետդինովը, տեղեկություններ կան նրա ազգային պատկանելության մասին՝ բաշկիր-տեպտյար[7]։ Ծննդյան վկայականում 1912 թվականի անձնագրում նշվում է, որ Ռիզաիտդին Ֆախրետդինովը պատկանում է բաշկիր դասին[8]։ Ըստ Մ.Ռոդնովի, մարդահամարի նյութերում կա 1900-1901 թվականների քարտ, որտեղ Կիչուչատովոյից մի ազգական նշել է, որ նա «տեպտյարական էթնիկ պատկանելություն ունի»[9]։

Կրթություն խմբագրել

Ռիզաիտդին Ֆախրետդինովը սովորել է հայրենի գյուղի դպրոցում (մաքթաբ), որը ղեկավարում էր նրա հայրը։ Որից հետո սովորել է մոտակա՝ Չելշելի գյուղի մեդրեսեում։ Տիրապետել է թյուրքերենի, արաբերենի, պարսկերենի, թաթարերենի, թուրքերենի և ռուսերենի[10]։

1867-1868 թվականներին սովորել է Չիստոպոլի 1-ին մզկիթի մեդրեսեում՝ շեյխ Զակիր-իշան Կամալովի մոտ։ 1869-1889 թվականներին սովորել և դասավանդել է Նիժնի Շիրշիլի (Чыршылы) գյուղի մեդրեսեյում։ Այստեղ 1884 թվականին նրա ձեռքն է ընկել Իսմայիլ Գասպրինսկու «Տերջիման» թերթը։ Ուսման վերջին տարիներին Ֆախրետդինովը հետաքրքրվել է հեղինակավոր ուլեմ-բարեփոխիչներ Ա. Կուրսավիի, Շ. Մարդժանիի, Ջ․ Աֆղանիի, Մ. Աբդոյի աշխատանքներով։

1887 թվականին Կազանում լույս է տեսել «Ձևաբանության գիրքը» («Китабе эттэсриф»)՝ Ռիզաիտդին Ֆախրետդինովի առաջին աշխատությունը՝ նվիրված արաբերենին։

Ուֆայում խմբագրել

 
Իսլամական կրոնական վարչության շենքը Ուֆայում

30 տարեկանում (1889) նա դարձել է մոլլա և ղեկավարել է Իլբել գյուղի մեդրեսեն։ 1891 թվականին նա ընտրվել է կադի, ինչը նշանակում է, որ նա դարձել է Ռուսաստանի մուսուլմանական կենտրոնական հոգևոր վարչության (Սոբրանիե) անդամ։ Այդ պատճառով նա տեղափոխվել է Ուֆա, որտեղ նա ղեկավարում էր վարչության ընդարձակ արխիվը[11]։

1905 թվականի Ռուսական հեղափոխության (1905-1907) ժամանակ նա բարեփոխումների լայն ծրագիր է ներկայացրել Սոբրանիեի մուֆտիներին։ Այս ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում էր վարչությունում ղազախ մուսուլմանների իրավասության ընդարձակում։ Ռուսաստանի կառավարությունը հրաժարվեց ծրագրից՝ մուսուլմանների իշխանության հնարավոր մեծացման պատճառով[12]։

1906 թվականին Ֆախրետդինը հեռացավ իր կրոնական գրասենյակից և դարձավ Օրենբուրգի թերթի («Вакыт») խմբագիր։ Այս ժամանակահատվածում նա դարձավ նաև թաթար աստվածաբան Մուսա Բիգիևի մտերիմ ընկերը[13]։ Երկու տարի անց նա սկսեց հրատարակել իր «Շուրա» («Киңәш») ամսագիրը, որը դարձավ Ռուսաստանի կայսրության թաթարերեն ամենաերկարակյաց հրատարակությունը։ 1917 թվականի հեղափոխությունից հետո՝ 1921 թվականին, նա կրկին ստանձնեց հոգևոր պաշտոն և զբաղեցրեց Ռուսաստանի եվրոպական շրջանների մուֆտիի պաշտոնը մինչև իր մահը՝ 1936 թվականը։ Նա հնարավորինս խուսափեց սովետների հետ համագործակցելուց[14]։

Ստեղծագործություն խմբագրել

Քանի որ Ֆախրետդինը ջադիդականության մի մասն էր, նրա ստեղծագործության վրա ազդեցին շատ այլ ջադիդներ։ Օրինակ՝ նա որոշ ժամանակ սովորել է Մարջանի Շիհաբետդին (Şihabetdin Märcani) մեդրեսեում, իսկ ավելի ուշ Սանկտ Պետերբուրգում ճանապարհորդության ժամանակ հանդիպել է քաղաքական ակտիվիստ Ջամալ ալ-Դին ալ-Աֆղանին։ Ֆախրետդինն ազդվել է նաև եգիպտացի գիտնական Մուհամմադ Աբդոյից։

Ֆախրետդինը խոսում էր արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և ռուսերեն։ Նա, օգտագործելով թուրքերենը, որը ջադիդականության և պանթյուրքիզմի հիմնադիրներից Գասպիրալին հռչակել էր որպես ընդհանուր լեզու բոլոր թյուրք ժողովրդի համար, պահպանել է թաթարերենի լեզվական առանձնահատկությունները[11]։

Ֆախրետդինը չափազանց արդյունավետ հեղինակ էր, ով իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան վաթսուն գիրք[15]։ Նրա ամենակարևոր աշխատանքը Կենտրոնական Ասիայի գիտնականների (Ասար և Մեշհուր Իրլեր) կենսագրությունների երկհատոր հրատարակությունն է, որը նա գրել է Մուսուլմանների կրոնական վարչության արխիվում գտնվելու ժամանակ։ Ի թիվս շատերի (որոնց թվում են՝ Իբն Ռուշդը (Ավերրոես), Իբն Արաբին, Ալ-Ղազալին և Իբն Թայմիյան) նրա աշխատանքը շարունակում է մնալ լավագույն աղբյուրը։ Նա նաև հրատարակել է լրագրողական տեքստեր, գրքեր և ակնարկներ Ռուսաստանում մուսուլմանների ընդհանուր իրավիճակի, մանկավարժական աշխատությունների կամ սոցիալական բանավեճերի վերաբերյալ (օրինակ՝ կանանց կրթության և ընտանեկան քաղաքականության վերաբերյալ)[14]։ 1906 թվականին լույս տեսած «Rusya Muslimanlarinin ihtiyachlari ve anlar haqinda intiqad» նրա էսսեն, որը ուլամի դեմ ռուսական կառավարության բարեփոխումների պահանջների քննադատություն է, Ֆախրետդինը համարում էր չափազանց լղոզված[12]։

Ըստ Ազատ-Այշե Ռորլիչի, կրթության կարևորությունը աղքատության հաղթահարման համար և իսլամի ու գիտության հաշտեցման հնարավորությունը Ֆախրետդինի աշխարհայացքի ուշադրության կենտրոնում է եղել։ Նա տեսնում էր, որ ազգերի վերելքն ու անկումը ուղղակիորեն կապված են նրանց հավատքի համակարգերի հետ և հետևաբար հավատում էր, որ մուսուլմանական վերածննդի համար անհրաժեշտ է սնահավատությունից հրաժարվել և իսլամի արմատներին վերադառնալ։ Նա նաև քննադատել է Իբն Խալիկանի պատմական աշխատանքները՝ իշխողների գործողությունների վրա կենտրոնացած լինելու համար և որ փորձել է իր գրքերում և գրվածքներում «նորմալ» մուսուլմանների գործերն ուշադրության արժանացնել[12]։

Ընտանիք խմբագրել

Կինը Նուրջամալ (Նուրիզիգան) Աբդուլնասիրովնան է, որի հետ ամուսնացել է 1885 թվականից։ Ունեցել են վեց երեխա՝ երկու դուստր և չորս որդի․

  1. որդի - Գաբդրախման (1887-1936)
  2. որդի - Գաբդուլահադ (1889-1938)
  3. որդի - Գաբդրաշիդ (1892-1953)
  4. դուստր - Զայնաբ (1893-1985)
  5. որդի - Սագիդ (1900-1944)
  6. դուստր - Ասմա (1906-1993)[9]։

Ի պատիվ խմբագրել

 
Ռիզաիտդին Ֆախրետդինովի լուսանկար
  • Ռ. Ֆախրետդինովի անուն են կրել Ռուսաստանի իսլամական համալսարանին նախորդ հանդիսացող ուսումնական հաստատությունները՝ Ուֆայում (1989-1999) Ռ. Ֆախրետդինովի անվան մեդրեսեն և նրա բազայի վրա ստեղծված Վ. Ի. Ռիզաետդին իբն Ֆախրետդինի անվան Իսլամական ինստիտուտը (1999-2003)
  • Ալմետյեվսկ քաղաքում Ռիզաեդդին Ֆախրեդինի անվան կենտրոնական մզկիթը և Ռ․ Ֆախրեդդինի անվան Ալմետևսկի իսլամական մեդրեսեն ЦРО ДУМ РТ(1998 թվականից)[16]
  • Ալմետյեվսկ քաղաքում կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Ռիզա Ֆախրետդդինի անունով
  • 1995 թվականին Թաթարստանի Հանրապետության Ալմետեևսկ շրջանի Կիչուչատովո գյուղում բացվել է Ռիզաեդդին Ֆախրեդինի հուշահամալիրը[17]
  • 2005 թվականին Թաթարստանի Հանրապետությունում ազգային կրթությունը բարելավելու և հետագա զարգացման համար, թաթարական մեծ լուսավորիչ և ուսուցիչ Ռիզաեդդին Ֆախրեդինի մանկավարժական ժառանգության ավելի խոր ուսումնասիրության և լայն կիրառման համար, ինչպես նաև մանկավարժական կոլեկտիվների և կրթության ոլորտի աշխատողների նյութական և բարոյական խրախուսման խթանող դերի ուժեղացման համար սահմանվել է Ռիզաեդդին Ֆախրեդինի անվան հանրապետական մրցանակ։ Տարեկան շնորհվում է երկու մրցանակ՝ Թաթարստանի Հանրապետության նախադպրոցական, լրացուցիչ, ընդհանուր միջին, նախնական, միջին և բարձր մասնագիտական կրթության հաստատությունների աշխատակիցների մանկավարժական կոլեկտիվներին և աշխատողներին։ Մրցանակի դափնեկիրները ստանում են «Ռիզաեդդին Ֆախրեդինի անվան հանրապետական մրցանակ» կրծքանշան և պատվոգիր[18]
  • 2004 թվականից Թաթարստանի Հանրապետությունում ամեն տարի անցկացվում են հանրապետական մանկավարժական ընթերցումներ՝ նվիրված Ռիզաեդդին Ֆախրեդինի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությանը[19]
  • 2009, 2011, 2016 և 2017 թվականներին Ուֆայում անցկացվել են Ֆախրետդինովի ընթերցումներ
  • 2009 թվականին Լենինոգորսկ քաղաքում ձևավորվող փողոցներից մեկը կոչվել է Ռիզա Ֆախրեդինի անունով[20]
  • 2013 թվականին Չիստոպոլ քաղաքի հյուսիս-արևմտյան թաղամասի նորակառույց փողոցներից մեկը կոչվել է Ռ. Ֆախրեդինի փողոց[21]
  • 2015 թվականին Կազանում, Պրիվոլժսկի շրջանի «Կազանսկայա Ուսադբա» քոթեջային համալիրի փողոցներից մեկն անվանակոչվել է Ֆախրեդդին Ռիզայտդինի փողոց[22]։

Տոհմ խմբագրել

Ռիզաիտդին Ֆախրետդինովի տոհմը (շեժերե) հետևյալն է. Թանսար → Կարմիշ → Բախշանդի → Կայբուլլա → Յանգիլդի → Թոյմուխամեթ → Իշմուխամետ → Յուլդաշ → Բիկմուխամետ → Սուբխանգուլ[23] → Սայֆետդին → Ֆախրեթդին → Ռիզաիտդին[7]։

Նշումներ խմբագրել

  1. «բին» նշանակում է որդի, որը «իբն» ձևի խոսակցական տարբերակն է։ Այստող՝ Ֆախրետդինի որդի Ռիզաիտդին
  2. muftī - մուսուլմանների շրջանում բարձրագույն հոգևորական
  3. 1921 թվականից մուֆտիի պաշտոնակատար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. http://kitap.net.ru/riza2.php
  3. 3,0 3,1 Шакуров Р. З. Фахретдинов Риза (Ризаитдин) Фахретдинович. // Башкортостан: краткая энциклопедия. — Уфа: Башкирская энциклопедия, 1996. — С. 604. — 672 с. — ISBN 5-88185-001-7
  4. Материалы к биобиблиографии Ризы Фахретдинова (Из Научного архива УНЦ РАН /Сост. и автор вступ. статьи Г. Х. Абдрафикова (Гарипова), В. Ю. Габидуллина (Батырханова); отв. ред. М. Х. Надергулов. — Уфа: ИИЯЛ УНЦ РАН, 2010. — 76 с.
  5. Ризаитдин Фахретдинов.,
  6. «Воспоминания об отце». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  7. 7,0 7,1 Хусаинов, Гайса Батыргареевич Ризаитдин бин Фәхретдин. Тарихи-биографик китап. — Өфө: Башҡортостан «Китап» нәшриәте, 1997. — 304 с. — ISBN 5-295-02131-9
  8. История башкирских родов. Юрми. Том 21. — Уфа: ИИЯЛ УНЦ РАН; Китап, 2016, С. 702, 704—709
  9. 9,0 9,1 Роднов М. И. Семья Р. Фахретдинова по материалам земской переписи 1900—1901 гг. // Проблемы башкирской, татарской культуры и наследие Ризы Фахретдинова: Материалы межрегионального симпозиума (13 мая 2005 г.). Уфа: ООО «Принт+», 2006. С. 15 — 20.
  10. Аминов Т. М. Фахретдинов, Ризаитдин Фахретдинович // Башкирская энциклопедия / гл. ред. М. А. Ильгамов. — Уфа : ГАУН «Башкирская энциклопедия», 2015—2020. — ISBN 978-5-88185-306-8.
  11. 11,0 11,1 Mahmud Tahir: Rizaeddin Fahreddin, in: Central Asian Survey (1989, Volume 8), p. 111-115.
  12. 12,0 12,1 12,2 Azade-Ayşe Rorlich: The Volga Tatars, Stanford 1986; p. 53-58.
  13. Ahmet Kanlidere: Reform within Islam. The Tajdid and Jadid Movement among the Kazan Tatars (1809–1917), Istanbul 1997; p. 50-52.
  14. 14,0 14,1 Charles Kurzman: Modernist Islam, 1840–1940. A Sourcebook, New York 2002, p. 33.
  15. «Fakhreddin, Rizaeddin - Oxford Islamic Studies Online». www.oxfordislamicstudies.com.
  16. «Центральная мечеть им. Ризаэддина Фахреддина | Сайт мухтасибата Альметьевского района и города Альметьевск». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  17. Мемориальный музей Ризаэддина Фахреддина
  18. Постановление Кабинета Министров Республики Татарстан от 07.07.2005 № 329 «О Республиканской Премии имени Ризаэддина Фахреддина»
  19. «Министерство образования и науки Республики Татарстан». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  20. Постановление Кабинета Министров Республики Татарстан от 15 апреля 2009 г. № 228 «О присвоении формируемой улице г. Лениногорска имени известного татарского просветителя Ризы Фахреддина»
  21. «Чистопольский муниципальный район». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  22. Постановление Исполнительного комитета г. Казани от 09.10.2015 № 3685 «О внесении изменений в постановления Исполнительного комитета г. Казани от 26.06.2015 № 2514, от 07.02.2014 № 600»
  23. Субхангул (Собханкул) , башкирский старшина, имам хатиб.

Գրականություն խմբագրել

  • Баишев Ф. Н. Общественно-политические и нравственно-этические взгляды Ризы Фахретдинова. — Уфа, 1996. — 176 с.
  • Башҡорт әҙәбиәте тарихы, 6 томда. — Өфө, 1990. — Т. 2-се. — С. 267—292.
  • Вильданов А. Х., Кунафин Г. С. Башкирские просветители-демократы XIX века. — М.: Наука, 1981.
  • Творчество Ризы Фахретдинова: Исследования, материалы. / Отв. редактор Р. 3. Шакуров. — Уфа, 1988. — 136 с.
  • Хөсәйенов Ғ. Б. Ризаитдин бин Фәхретдин. Тарихи-биографик китап. — Өфө: Башҡортостан «Китап» нәшриәте, 1997. — 304 с. — ISBN 5-295-02131-9
  • Ризаэтдин Фәхретдин։ Фәнни-биографик җыентык=Ризаэтдин Фахретдинов։ Научно-биографический сборник / Төз. Раиф Мәрданов, Рамил Миңнуллин, Сөләйман Рәхимов. — Казан։ Рухият, 1999. — 224 б.
  • Рәшит Шәкүр Арҙаҡлы башҡорттар. Ғилми-биографик очерктар. Тулыландырылған 2-се баҫмаһы. — Өфө: Китап, 2005. — С. 79—84. — 376 с. — ISBN 5-295-02098-3 Արխիվացված է Փետրվար 21, 2014 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիզաիտդին Ֆախրետդինով» հոդվածին։