«Ռիդդու Ռիդդու», մշակութային ամենամյա փառատոն, որն անցկացվում է Հյուսիսային Նորվեգիայում։ Ի սկզբանե այն սաամների մշակույթի փառատոն էր, սակայն ավելի ուշ դարձավ տեղաբնիկ ժողովուրդների միջազգային ենթամշակութային գլխավոր փառատոնը[2]։ Սովորաբար անցկացվում է հուլիս ամսին։

Փառատոն «Ռիդդու Ռիդդու»
Տեսակերաժշտական փառատոն
Ժամանակաշրջան1991 - մինչ օրս
Երկիր Նորվեգիա
ՎայրՆորվեգիա
Առաջինը1991[1]
ԺանրԷթնիկ երաժշտություն, այդ թվում` յոյք, ջազ, ռոք
riddu.no/nb(նորվ.), riddu.no/se(շվեդ.) և riddu.no/en(անգլ.)
69°31′30″ հս․ լ. 20°31′44″ ավ. ե.HGЯO
 http://www.riddu.no Վիքիպահեստում

«Ռիդդու Ռիդդուն» սաամերենից թարգմանաբար նշանակում է «փոքր փոթորիկ ծովափին»[3] (մեկ այլ տարբերակ` «ծովից փչող ուժգին քամի»[4]):

Փառատոնի պատմություն

խմբագրել
 
Փառատոնի ժամանակ ելույթ է ունենում նորվեգական սաամական նշանավոր երգչուհի Մարի Բոյնեն (2010)

1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին Նորվեգիայում նկատվում էր սաամների ազգային վերածննդի ակտիվ գործընթաց։ Դա առաջին հերթին պայմանավորված էր այն բանով, որ նրանց հաջողվել էր հասնել նորվեգական իշխանությունների կողմից Նորվեգիայի ոչ նորվեգական բնակչության հանդեպ տևական ժամանակահատվածի ընթացքում կիրառվող բռնությունների քաղաքականության դադարեցմանը։ 1991 թվականին օրենք ընդունվեց 1992 թվականի հունվարի 1-ից հյուսիսնորվեգական Կոֆորդ համայնքում երկրորդ պաշտոնական լեզվի` հյուսիսսաամերենի ներդրման մասին։ Համայնքի նորվեգական բնակչության մի մասը բողոքի ալիք բարձրացրեց։ Այդ պայմաններում երիտասարդ սաամների մի խումբ նորվեգական սաամական հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ 1991 թվականի վերջին Կոֆորդ համայնքում անցկացրեց Նորվեգիայի մերձակա սաամների մշակութային փառատոն[2][5]։

 
Փառատոնի ժամանակ ելույթ է ունենում Վիմմեն (2010)

Աստիճանաբար «Ռիդդու Ռիդդուն» դարձավ հյուսիսի տեղաբնիկների փառատոն։ Ավելի ուշ ծրագրում սկսեցին շատ ներառվել այլ մշակույթների ներկայացուցիչներ։ Օրինակ` 2010 թվականի փառատոնին մասնակցել են երաժիշտներ Զանզիբարից, պարողներ Սուրինամից, երգիչ Բուրյաթիայից, ինչպես նաև վեպսերի մշակույթը ներկայացնող երաժշտական խումբ[3]։

1998 թվականին հիմնվեց Riddu Riđđu Searvi կազմակերպությունը, որն իր վրա վերցրեց փառատոնի անցկացման պատասխանատվությունը։ Փառատոնի կազմակերպմանը աջակցում են Նորվեգիայի մշակույթի նախարարությունը, Նորվեգիայի սաամական խորհրդարանը, ինչպես նաև Թրոմսի նահանգի և Կոֆորդի համայնքի տեղական իշխանությունները[2]։

2007 թվականին Նորվեգիայի իշխանությունների կողմից փառատոնը ճանաչվեց ազգային նշանակության մշակութային իրադարձություն[4]։ Դրանից հետո այն ստանում է պետական նշանակալի աջակցություն[4]։

Ծրագիր

խմբագրել

Փառատոնի ծրագրում ընդգրկված են երաժշտական համարներ, թատերական ներկայացումներ, գրական միջոցառումներ, երիտասարդական ճամբար, սեմինարներ, նկարչական ցուցահանդեսներ։ Կա մի քանի հատուկ ծրագիր` մանկական ծրագիր, հյուսիսային ժողովուրդների ծրագիր, կինոծրագիր, ներկայացվում են տարբեր ազգերի ավանդական կացարանները, բացվում են մասնագիտացված խանութներ և շուկա[2]։ Ներկայացումների մեծ մասն անցկացվում է նորվեգական Մանդալեն գյուղում ստեղծվող ժամանակավոր բեմում։

Փառատոնին ներկա են գտնվում հազարավոր զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասը տեղավորվում է Մանդալենի մոտակայքում գտնվող հովտում` վրանների մեջ[3]։

Ռիդու Ռիդու 2011

խմբագրել
 
Սոֆյա Յաննոկ, 2012 թվականի փառատոնի հեդլայներ

2011 թվականի փառատոնի տնօրենը տիկին Ragnhild Dalheim Eriksen-ն էր[5]։

«Ռիդդու Ռիդդուի» քսաներորդ փառատոնը պետք է անցկացվեր 2011 թվականի հուլիսի 20-24-ը[6], սակայն հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտյոյա կղզում իրականացված ահաբեկչական գործողությունների պատճառով բուն ծրագիրը չեղարկվեց։ Հուլիսի 23-ին փառատոնի շրջանակներում անցկացվեց համերգ` նվիրված զոհերի հիշատակին[7][8]։

Փառատոնին մասնակցեցին տեղաբնիկների և սակավաթիվ ազգերի ներկայացուցիչներ Բրազիլիայից, Նոր Զելանդիայից, Պերուից, Էկվադորից[8]։

Ռիդու Ռիդու 2012

խմբագրել

«Ռիդդու Ռիդդուի» քսանմեկերորդ փառատոնը կայացել է 2012 թվականի հուլիսի 11-15-ը[4][9]։

Փառատոնի հեդլայները դարձավ սաամական երգչուհի Սոֆյա Յաննոկը[4]։ Փառատոնի շրջանակներում անցկացվեցին տարբեր միջոցառումներ` մանկական ծրագիր (հուլիսի 11-13)[9], տեղաբնիկ ժողովուրդների ֆիլմերի փառատոն[9]։

Ռիդու Ռիդու 2013

խմբագրել

«Ռիդդու Ռիդդուի» քսաներկուերորդ փառատոնն անցկացվել է 2013 թվականի հուլիսի 10-14-ը[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Stav T. U. Stolt av kofta og 20-åringen Riddu Riddu(նորվ.)NRK, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 [«Официальный сайт фестиваля «Ридду-Ридду». (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Официальный сайт фестиваля «Ридду-Ридду». (անգլ.)]
  3. 3,0 3,1 3,2 Высоцкий Д. В Норвегии открылся фестиваль малочисленных народностей «Ридду-Ридду» // Вести.ру. — 27 июля 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Дьякова Е. Саами без границ. Новая газета (20 июля 2012).
  5. 5,0 5,1 «Jan Arild Hansen. Etterlyser skiltskytere // Framtid i nord. — 12 июля 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. Программа 20-го фестиваля «Ридду Ридду»: [1](չաշխատող հղում)(շվեդ.) [2](չաշխատող հղում)(նորվ.) [3](չաշխատող հղում)(անգլ.) (Ստուգված է 30 Օգոստոսի 2011)
  7. There is sorrow on the Riddu plains due to the national tragedy Արխիվացված 2011-11-05 Wayback Machine // Официальный сайт фестиваля «Ридду-Ридду».(անգլ.)(Ստուգված է 30 Օգոստոսի 2011)
  8. 8,0 8,1 Даниленко И. Мы коренные // Заполярная правда. № 113. — 5 августа 2011.
  9. 9,0 9,1 9,2 Program Riddu Riđđu day to day (2012) (англ.). Официальный сайт фестиваля «Ридду Ридду». (չաշխատող հղում)
  10. «Riddu Riđđu 10.-14. Juli 2013: Program» (նորվեգերեն). Официальный сайт фестиваля Ридду Ридду. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել