Ռիբոսոմային ՌՆԹ

քիմիական միացություն

Ռիբոսոմային ՌՆԹ (ռՌՆԹ կամ ռ-ՌՆԹ), ռիբոսոմների ռիբոնուկլեինաթթվային բաղադրիչ։ Էական դեր են խաղում սպիտակուցների սինթեզում բոլոր օրգանիզմների բջիջներում։ Այն կազմում է ռիբոսոմի զանգվածի գրեթե 60% (40% - սպիտակուց)։ Ռիբոսոմները պարունակում են երկու հիմնական ռ-ՌՆԹ-ներ և 50-ից ավելի ռիբոսոմային սպիտակուցներ։ Ռ-ՌՆԹ-ները կազմված են երկու ենթամիավորից՝ մեծ և փոքր։ Մեծ ենթամիավորը հանդիսանում է ռիբոզիմ (կատալիտիկ ունակությամբ օժտված ՌՆԹ) և կատալիզում է պեպտիդային կապի ստեղծումը։ Ռիբոսոմային ՌՆԹ-ները լայն կիրառություն են ստացել օրգանիզմների միջև ֆիլոգենետիկ կապերի բացահայտման մեջ, քանի որ նրանք ունեն հին ծագում, համեմատաբար քիչ են փոփոխվում և առկա են կյանքի բոլոր ձևերում։

Ռիբոսոմների եռաչափ պատկեր. ռիբոսոմային ՌՆԹ-ի փոքր ենթամիավորը պատկերված է մուգ կապույտով, իսկ մեծ ենթամիավորը՝ մուգ կարմիրով: Բաց գույներով պատկերավծ են ռիբոսոմային սպիտակուցները:

Պրոկարիոտ օրգանիզմների 30S (Սվեդբերգ - որևէ մասնիկի նստեցման՝ սեդիմենտացման արագությունը) ռիբոսոմային ենթամիավորը պարունակում է 16S ռիբոսոմային ՌՆԹ։ Առավել խոշոր 50S ռիբոսոմային ենթամիավորը կազմված է 5S և 23S ռիբոսոմային ՌՆԹ-ներից։

Բակտերիալ 16S, 23S և 5S ռիբոսոմային ՌՆԹ-ները կազմում եմ մեկ ընդհանուր օպերոն։ Երբեմն (օրինակ աղիքային ցուպիկում) այդ օպերոնները կարող են մի քանի պատճենների տեսքով ցրված լինել բակտերիալ գենոմով մեկ։

Արքեաները ևս կարող են պարունակել մեկ կամ մի քանի պատճենով այսպիսի օպերոն։

Ի հակադրություն, էուկարիոտների ռիբոսոմային ՌՆԹ-ներն ունեն բազմաթիվ պատճեններ, որոնք խմբավորված են «տանդեմ» կրկնություններում։ Մարդկային գենոմում մոտավորապես 300-400 պատճենները գտնվում են 5 կուտակումներում (կլաստեր)։ Էուկարիոտների մեծ մասի դեպքում 18S ռիբոսոմային ՌՆԹ-ն գտնվում է փոքր ենթամիավորում, իսկ մեծը պարունակում է 5S, 5.8S բոլորի, 28S՝ կաթնասունների և 25S ռիբոսոմային ՌՆԹ-ներ բույսերի ռիբոսոմներում։ Կաթնասունների բջիջներն ունեն նաև 2 միտոքոնդրիալ (12S և 16S) ռիբոսոմային ՌՆԹ-ներ։

Ռիբոսոմային ՌՆԹ-ի փոքր ենթամիավորի երրորդային կառուցվածքը պարզվել է X-ճառագայթային բյուրեղագրության միջոցով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yusupov MM, Yusupova GZ, Baucom A, և այլք: (2001). «Crystal structure of the ribosome at 5.5 A resolution». Science. 292 (5518): 883–96. doi:10.1126/science.1060089. PMID 11283358. (անգլ.)