Պիեռ-Օգյուստ Ռենուար

ֆրանսիացի նկարիչ
(Վերահղված է Ռենուար Պիեռ-Օգյուստից)

Պիեռ Օգյուստ Ռենուար (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, փետրվարի 25, 1841(1841-02-25)[1][2][3][…], Լիմոժ[4][5] - դեկտեմբերի 3, 1919(1919-12-03)[6][1][7][…], Կան սյուր Մեր[8][5]), իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի գեղանկարիչ։

Պիեռ-Օգյուստ Ռենուար
ֆր.՝ Pierre-Auguste Renoir
ֆր.՝ Auguste Renoir
Ի ծնեPierre-Auguste Renoir
Ծնվել էփետրվարի 25, 1841(1841-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրԼիմոժ[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1919(1919-12-03)[6][1][7][…] (78 տարեկան)
Մահվան վայրԿան սյուր Մեր[8][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[9][10][4]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1864)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, գծանկարիչ և porcelain painter
Ոճիմպրեսիոնիզմ[11]
Ժանրդիմանկար, նյու[4], դիցաբանական գեղանկարչություն[4], բնանկար[4], Անիմալիստիկա[4], Ֆիգուր[4], կենցաղային ժանր[4], ծովանկար[4], դիմապատկեր[4], հոգևոր արվեստ[4] և նատյուրմորտ[4]
Ուշագրավ աշխատանքներՍևազգեստ աղջիկներ, Երկու քույր (Պատշգամբում), Օթյակ, Թիավարների նախաճաշը և Գորտաման
ՄեկենասներCharles Lecoeur?
ՈւսուցիչՇառլ Գունո և Շարլ Գլեյր
ԱշակերտներԿլոդ Ռենուար և Ryuzaburo Umehara?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունՖրանսիական հայրենիքի լիգա
ԱմուսինԱլինե Շարիցո
Համատեղ ապրողԼիսե Տրեհո և Frédérique Vallet-Bisson?
ԶավակներՊիեր Ռենուար, Ժան Ռենուար[12], Կլոդ Ռենուար, Լուսիեն Բեսոն և Jeanne Tréhot?
ստորագրություն
Изображение автографа
Պիեռ-Օգյուստ Ռենուար Վիքիքաղվածքում
 Pierre-Auguste Renoir Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օգյուստ Ռենուարը 1844 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում)։ 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ, հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց։ 1860 թվականին Լուվրում եղել է պատճենահան։ 1862-1864 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր։

Ստեղծագործություն խմբագրել

Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ։ Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը։ Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880), «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875, «Մուլեն դը լա Գալետ», 1876, «Ճաշից հետո», 1879, «Պար Բուժիվալում», 1882, «Զբոսանք», 1895, «Ծաղրածուն», 1909 և այլն)։ Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային նրբագեղությունը («Թախտին նստած մերկ կինը», 1876, «Սևազգեստ աղջիկներ», 1883 և այլն)։ Ռենուարի աշխատանքները պահվում են Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Լոնդոնի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք), Լուվրի թանգարանում, Ստոկհոլմի թանգարանում և այլ թանգարաններում։

Ազդեցություն խմբագրել

1880-ական թվականներին Ռենուարը ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր։ Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունը («Սենի լողատեղին», 1869)։ Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառ («Օթյակ», 1874)։ Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված։ Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով։ Ռենուարը կերտել է նաև քանդակներ («Վեներա», 1914-1916, «Մայրություն», 1916, «Մեծ լվացարարուհին», 1917 և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Հոդացավերի պատճառով կյանքի վերջին տարիներին Ռենուարը գամված էր հաշմանդամի սայլակին։ Երբ վերջնականապես թուլացել էին նրա մատները, նկարչի խնդրանքով մատիտը կապել են ձեռքին, և նա շարունակել է նկարել, ինչի հետ կապված կատակել է.

  Ես երջանիկ մարդ եմ, քանզի այժմ նկարելուց բացի ոչնչի ընդունակ չեմ։  

Գնահատական խմբագրել

1900 թվականին Ռենուարը արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի։ Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։