Ռենդի Գարդներ (ռեկորդակիր)

Ռենդի Գարդներ (անգլ.՝ Randy Gardner, 1946, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի միջնակարգ դպրոցի աշակերտ, որը 1964 թվականին՝ 17 տարեկան հասակում, ռեկորդ է սահմանել՝ որպես ամենաերկար ժամանակ չքնած մարդ։ Գարդները չի քնել 11 օր և 25 րոպե (264,4 ժամ)՝ գերազանցելով անքնության նախորդ ռեկորդը՝ 260 ժամ (դիջեյ Թոմ Ռաունդսի կողմից Հոնոլուլուում

Ռենդի Գարդներ
անգլ.՝ Randy Gardner
Ծնվել է1946
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPoint Loma High School?
ՄասնագիտությունՌեկորդ

Ռեկորդը կատարվել է Սթենֆորդի համալսարանի երազատեսության գործընթացի հետազոտող դոկտոր Վիլյամ Դեմենտի ղեկավարությամբ։ Ռեկորդակրի առողջությանը հետևել է փոխգնդապետ (Lt.Cmdr.) Ջոն Ռոսը։ Այս գիտափորձը լայն ճանաչում է ձեռք բերել համապատասխան հետազոտողների ընկերակցության շրջանում՝ կապված մարդուն երկարատև քնից զրկելու և բժշկական փաստաթղթերով մանրամասն հիմնավորման հետ[1]։

Ազդեցություն առողջության վրա խմբագրել

Հաճախ պնդում են՝ Գարդների փորձը ցույց է տալիս, որ երկարատև քնից զրկելը շատ փոքր ազդեցություն ունի, նման է տրամադրության փոփոխության, որը կարող է կապված լինել նաև հոգնածության հետ[2]։ Այս հիմնական դրույթը նույնպես բխում է Դեմենտի այն հայտարարությունից, որ գիտափորձի տասներորդ օրը Գարդները, անկախ ամեն ինչից, այնպիսի վիճակում էր, որ կարող էր նրան հաղթել փինբոլի ժամանակ։

Սակայն փոխգնդապետ Ջոն Ռոսը, որը վերահսկում էր նրա առողջական վիճակը, հայտնել է քնից զրկելու շրջանում մտավոր ունակությունների և վարքի լուրջ փոփոխության մասին, որը ներառում է ճնշվածություն, կենտրոնացման և կարճաժամկետ հիշողության, պարանոյայի ու հալյուցինացիայի խնդիրներ։ Չորրորդ օրը Գարդներն իրեն ներկայացնում էր իբրև ամերիկյան ֆուտբոլի «Rose Bowl» ամենամյա խաղի մասնակից Փոլ Լոու։ Վերջին օրը, երբ նրան խնդրել են 100-ից հաջորդաբար հանել 7, նա կանգ է առել 65-ի վրա։ Երբ նրան հարցրել են՝ ինչու է դադարեցրել հաշիվը, նա հայտարարել է, որ մոռացել է՝ ինչ է անում հիմա[3]։

Այդ նույն օրը Գարդները ներկա էր մամուլի ասուլիսին, որտեղ խոսել է հասկանալի կերպով և առանց կմկմալու, և, ընդհանուր առմամբ, հրաշալի տեսք է ունեցել։

  Ես ուզում էի ապացուցել, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենա, եթե դուք չեք քնում։ Ես կարծում էի, որ կարող եմ գերազանցել այդ ռեկորդը և չեմ կարծում, որ դա տհաճ էր։
- Ռենդի Գարդներ[2][4]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Одиннадцать дней без сна (англ.) Արխիվացված 2007-11-29 Wayback Machine, выдержки из "Elephants on Acid: And Other Bizarre Experiments, "
  2. 2,0 2,1 Природа сна и его влияние на здоровье (англ.)
  3. Лишение сна, психоз и ментальная эффективность Արխիվացված 2008-08-29 Wayback Machine, д-р. Стэнли Корен, март 1998, том. XV, вопрос № 3 (англ.)
  4. Во сне, Дэвид Голденберг, журнал Gelf, 31 мая 2006

Գրականություն խմբագրել

  • The Sleepwatchers, Вильям К. Демент, Nychthemeron Press, 1996, ISBN 978-0-9649338-0-4
  • «Как долго может бодрствовать человек?», Scientific American, 25 Mar 2002

Արտաքին հղումներ խմբագրել