Ռենատո Ռուջերո
Ռենատո Ռուջերո (իտալերեն՝ Renato Ruggiero, ապրիլի 9, 1930[1][2][3], Նեապոլ, Իտալիա - օգոստոսի 4, 2013[1][2][3], Միլան, Իտալիա), իտալացի պետական գործիչ և դիվանագետ, 2001-2002 թվականներին Իտալիայի արտաքին գործերի 9-րդ նախարար[4], Առևտրի համաշխարհային կազմակերպության 2-րդ գլխավոր քարտուղար։
Ռենատո Ռուջերո իտալերեն՝ Renato Ruggiero | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2001 թվականի հունիսի 11 - 2002 թվականի հունվարի 6 | |||
Նախորդող | Ջուլիանո Ամատո | ||
Հաջորդող | Սիլվիո Բերլուսկոնի | ||
| |||
1995 թվականի սեպտեմբերի 1 - 1999 թվականի սեպտեմբերի 1 | |||
Նախորդող | Փիթեր Սազերլենդ | ||
Հաջորդող | Մայք Մուր | ||
Կուսակցություն՝ | Իտալական սոցիալիստական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | ապրիլի 9, 1930[1][2][3] | ||
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա | ||
Վախճանի օր | օգոստոսի 4, 2013[1][2][3] (83 տարեկան) | ||
Վախճանի վայր | Միլան, Իտալիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | իտալերեն՝ Renato Ruggiero | ||
Զավակներ | Riccardo Ruggiero? | ||
Պարգևներ | |||
ԿենսագրությունԽմբագրել
Ռենատո Ռուջերոն ծնվել է 1930 թվականի ապրիլի 9-ին Նեապոլում։ 1995 թվականին Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց հետո[5], սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։ Աշխատել է Սան Պաուլուում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչություններում։
1970 թվականից մինչև 1973 թվականը հանդիսացել է եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆրանկո Մալֆատիի համակարգի առաջնորդը։ Դրանից հետո, 1973 թվականից մինչև 1977 թվականը եղել է Եվրոպական հանձնաժողովի շրջանային քաղաքականության գլխավոր տնօրինություն ղեկավար։
- 1977-1980 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարության առաջնորդ և Իտալիայի վարչապետի ներքին քաղաքականության գծով խորհրդական։
- 1980-1984 թվականներ՝ Եվրոպական համայնքին կից Իտալիայի մշտական ներկայացուցիչ։
- 1984 թվականից մինչև 1985 թվականը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժանմունքի պետ։
- 1985-1987 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի առաջնորդ և գլխավոր քարտուղար։
- 1987 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Իտալիայի ներքին առևտրի նախարար։
- 1991 թվականից մինչև 1995 թվականը Fiat կոնցեռնի և մի շարք այլ խոշոր ընկերություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
- 1995-1999 թվականներին հանդիսացել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը։
- 1999-2001 թվականներին եղել է Eni կոնցեռնի նախագահը։
- 2001 թվականից մինչև 2002 թվականը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար, հրաժարական է տվել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և «Հյուսիսի լիգա» կուսակցության հետ անհամաձայնության պատճառով։
- 2006-2008 թվականներ՝ վարչապետ Ռոմանո Պրոդիի եվրոպական քաղաքականության գծով օգնական։
Ռենատո Ռուջերոն մահացել է 2013 թվականի օգոստոսի 4-ին Միլանում` 83 տարեկան հասակում։ Մինչ մահն աշխատել է Citigroup-ում[6]։
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ[7],
- Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշան,
- Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի Մեծ խաչ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «E' morto l'ex ministro Renato Ruggiero: guidò la Farnesina sotto il governo Berlusconi»։ Repubblica.it։ Վերցված է 2013-08-05
- ↑ «Berlusconi cabinet»։ VIPS։ Վերցված է 9 June 2013
- ↑ «Former Steering Committee Members»։ bilderbergmeetings.org։ Bilderberg Group։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-02-08
- ↑ L'Harmattan web site (in French)
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռենատո Ռուջերոն Առևտրի համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում
- Renato Ruggiero, su Treccani.it – Enciclopedie on line, Istituto dell'Enciclopedia Italiana. Modifica su Wikidata
- Ruggiero(չաշխատող հղում), in Enciclopedia Italiana, Istituto dell'Enciclopedia Italiana. Modifica su Wikidata
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռենատո Ռուջերո կատեգորիայում։ |
Նախորդ | Առևտրի համաշխարհային կազմակերպության 2-րդ գլխավոր քարտուղար | Հաջորդ |
Փիթեր Սաթերլանդ 1993 - 1995 |
Ռենատո Ռուջերո 1995 - 1999 |
Մայք Մուր 1999 - 2002 |
Նախորդ | Իտալիայի արտաքին գործերի 9-րդ նախարար | Հաջորդ |
Լամբերտո Դինի 1996 - 2001 |
Ռենատո Ռուջերո 2001 - 2002 |
Սիլվիո Բերլուսկոնի Ներկայումս |