Ռեյմոնդ Սամուել Թոմլինսոն (ապրիլի 23, 1941(1941-04-23)[1][2], Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4] - մարտի 5, 2016(2016-03-05)[5][2], Լինկոլն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), առաջատար[13][14][15][16] ամերիկյան համակարգչային ծրագրավորող։ 1971 թվականին նա ARPANET համակարգում ստեղծեց առաջին էլեկտրոնային նամակների ծրագիրը։ Նա միջազգայնորեն հայտնի է որպես էլեկտրոնային նամակաների գյուտարար[16][17][18][19]։ Այն առաջին համակարգն էր, որը կարողանում էր նամակ ուղարկել ARPANET-ի հետ կապված տարբեր սերվերներում օգտագործողների միջև։ Նախկինում փոստը կարող էր ուղարկվել միայն այն մարդկանց, ովքեր օգտագործում էին նույն համակարգիչը։ Այդ գյուտին հասնելու համար նա օգտագործեց @ նշանը, օգտագործողի անունը առանձնացրեց իր մեքենայի անունից, որը օգտագործվում է էլ. փոստի հասցեներում[20]։ Թոմիլսոնի ծրագիրը հիմնարար կերպով հեղաշրջում կատարեց մարդկանց հեռահաղորդակցության ինդուստրիայում[21][22]։

Ռեյ Թոմլինսոն
անգլ.՝ Ray Tomlinson
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1941(1941-04-23)[1][2]
ԾննդավայրԱմստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]
Մահացել էմարտի 5, 2016(2016-03-05)[5][2] (74 տարեկան)
Մահվան վայրԼինկոլն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7][8]
ԿրթությունՌենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1965)
Մասնագիտությունծրագրավորող և գյուտարար
ԱշխատավայրBBN Technologies?[9]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքopenmap.bbn.com/~tomlinso/ray/home.html
 Ray Tomlinson Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Թոմիլսոնը ծնվել է Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում, բայց նրա ընտանիքը շուտով տեղափոխվեց փոքրիկ գյուղ` Նյու Յորք նահանգի, Բրոդալբին գյուղ[23][24]։ Նա հաճախել է Նյու Յորքի Բրոդալբինի կենտրոնական դպրոց[25]։ Հետագայում նա սովորել է Ռենսսլեր պոլիտեխնիկական ինստիտուտում, որը գտնվում էր Թրոյում, Նյու Յորք։ 1963 թվականին ստացել է ինժեների բակալավրի աստիճան Ռենսսլեր պոլիտեխնիկական ինստիտուտում[26]։

Համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ՄՏՍ) էլեկտրատեխնիկական կրթությունը խորացնելու համար։ Մասաչուսեթսի ինստիտուտում Թոմլինսոնը աշխատել է Կապի և հեռահաղորդակցության խմբի հետ և մշակել անալոգ-թվային հիբրիդային սինթեզատոր`1965 թվականին մագիստորոսի կոչում ստանալու համար[23]։

Մահ խմբագրել

Թոմլինսոնը մահացել է Մասաչուսեթսի, Լինքոլն քաղաքում՝ իր տանը, 2016 թվականի մարտի 5-ին, սրտի կաթվածից։ Մահացել է 74 տարեկան հասակում[26]։

Պարգևներ խմբագրել

  • 2000 թվականին Ջորջ Ռ. Սթիբիցտի կողմից ստացել է համակարգչային պիոներական մրցանակը ամերիկյան համակարգչային թանգարանից,
  • 2001 թվականին ստացել է Webby մրցանակ, թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայից իր ձեռքբերումների համար,
  • 2002 թվականին Discover ամսագիրը նրան շնորհեց «նորարարության» մրցանակը,
  • 2004 թվականին ստանում է IEEE-ից ինտերնետ մրցանակ` Դեյվ Քրոքերի հետ միասին,
  • 2009 թվականին Մարտին Կուպերի հետ միասին արժանացել է «Ավստրալիայի արքայազն» մրցանակին` գիտական և տեխնիկական հետազոտությունների համար,
  • 2011 թվականին MIT150-ում լավագույն 150 նորարարների և գաղափարների ցուցակում զբաղեցրել է 4-րդ տեղը,
  • 2012 թվականին Թոմլինսոնը ինտերնետ հասարակության կողմից ներգրավվել է Ինտերնետ Փառքի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://kias.dyndns.org/cs.bdays.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 http://www.computerhope.com/people/ray_tomlinson.htm
  4. 4,0 4,1 4,2 http://www.fpa.es/en/awards/2009/martin-cooper-and-raymond-samuel-tomlinson/text/
  5. 5,0 5,1 5,2 http://www.heise.de/newsticker/meldung/Ray-Heaven-zum-Tode-von-Ray-Tomlinson-3129308.html
  6. http://www.bbc.co.uk/dna/ptop/A472736
  7. http://www.nytimes.com/2010/03/22/arts/design/22iht-design22.html
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://multicians.org/thvv/mail-history.html
  10. http://www.eduard-rhein-stiftung.de/html/2011/Kulturpreis.html
  11. http://www.internethalloffame.org/official-biography-raymond-tomlinson
  12. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/internet-rl.pdf
  13. «Email pioneer Ray Tomlinson dead at 74». The Sydney Morning Herald.
  14. «E-mail inventor Ray Tomlinson, who popularized @ symbol, dies at 74». Ars Technica.
  15. ABC News. «Inventor of Modern Email, Ray Tomlinson, Dies». ABC News.
  16. 16,0 16,1 Claudio Müller (2016 թ․ մարտի 7). «E-Mail-Pionier ist tot: Rest @ Peace, Ray Tomlinson». CHIP Online.
  17. Dante D'Orazio (2016 թ․ մարտի 6). «Inventor of email and savior of the @ sign, Ray Tomlinson, is dead at 74». The Verge. Vox Media.
  18. «Ray Tomlinson, Inventor Of Modern Email, Dies». NPR.org. 2016 թ․ մարտի 6.
  19. «Email inventor Ray Tomlinson dies at 74». BBC News.
  20. Ray Tomlinson. «The First Network Email». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  21. «Official Biography: Raymond Tomlinson». Internet Hall of Fame. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  22. «Alumni/ae Notes - Rensselaer Polytechnic Institute (RPI)».
  23. 23,0 23,1 Grimes, William (2016 թ․ մարտի 7). «Raymond Tomlinson, Who Put the @ Sign in Email, Is Dead at 74». The New York Times.
  24. Subik, Jason (2010 թ․ հոկտեմբերի 17). «Broadalbin native put the @ in your e-mail address». The Daily Gazette. Schenectady, NY. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  25. Varghese, Sam (2016 թ․ մարտի 7). «Email inventor Ray Tomlinson dead at 74». iTWire.
  26. 26,0 26,1 Evan Koblentz (2016 թ․ մարտի 5). «Email inventor Ray Tomlinson dies at 74». TechRepublic. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Թոմլինսոն» հոդվածին։