Ռեյմոնդ Դամադյան

հայ գյուտարար, ֆիզիկոս, ձեռնարկատեր, բժիշկ

Ռեյմոնդ Վահանի Դամադյան (անգլ.՝ Raymond Vahan Damadian, մարտի 16, 1936(1936-03-16), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 3, 2022(2022-08-03)[1], Woodbury, Oyster Bay, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), հայազգի գյուտարար, որը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ռեյմոնդ Դամադյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1936(1936-03-16)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 3, 2022(2022-08-03)[1] (86 տարեկան)
Մահվան վայրWoodbury, Oyster Bay, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջ
Երկերմագնիսառեզոնանսային շերտագրություն
Մասնագիտությունբժիշկ, ձեռնարկատեր, ֆիզիկոս, գյուտարար և կենսաֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ շրջան խմբագրել

Դամադյանը ծնվել է 1936 թվականին, Մելվիլում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ), եղեռնից փրկված Վահան Դամադյանի և Օդետ Յազըջյանի ընտանիքում։ 1956 թվականին Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) ստանում է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine) ստանում է դոկտորի գիտական աստիճան։ 8 տարեկան հասակում ջութակ նվագել է սովորել Ջուլլիարդ դպրոցում (The Juilliard School), մասնակցել է թենիսի պատանեկան Դևիսի գավաթի բաց առաջնությանը։

Ծանոթագրություններ խմբագրել