Ռեմզիե Հիսար
Ռեմզիե Հիսար (թուրք.՝ Remziye Hisar; 1902, Սկոպիե, Օսմանյան կայսրություն - հունիսի 13, 1992, Ստամբուլ, Թուրքիա), թուրք գիտնական, քիմիկոս: Առաջին թրքուհին է, ով ստացել է Սորբոնի համալսարանի դիպլոմ: Թուրքական տարբեր համալսարաններում զբաղեցրել է պատասխանատու մի շարք պաշտոններ և հրապարակել մի շարք հոդվածներ: Ռեմզիե Հիսարը համարվում է ժամանակակից Թուրքիայի առաջին կին գիտնականներից մեկը: Հիմնական ուսումնասիրությունները եղել են մետաֆոսֆատների ոլորտում:
Ռեմզիե Հիսար թուրք.՝ Remziye Hisar | |
---|---|
Ծնվել է | 1902 Սկոպիե, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 13, 1992 Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Ստամբուլի համալսարան և Ստամբուլի տեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Ստամբուլի համալսարան և Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Ամուսին(ներ) | Reşit Süreyya Gürsey? |
Երեխա(ներ) | Feza Gürsey? |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1902 թվականին Սկոպյեյում քաղաքացիական ծառայող Սալիհ Հյուլուսիի և Այշե Ռեֆիի ընտանիքում[1][2]: Մեկ տարի անց` 1909 թվականին վերադարձել է Ստամբուլ[3]:
Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլ մի շարք դպրոցներում: 5 տարի սովորել է Ֆաթիհի դպրոց- ինտերնատում: Ռեմզիեն ավարտել է Ստամբուլի համալսարանի (նախկինում «Դարյուլ-Ֆյունունե») քիմիայի ֆակուլտետը: Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 1919 թվականի հուլիսի 15-ին[3]:
Բաքվից վերադառնալով Ստամբուլ՝ նշանակվել է Էրենքյոյի աղջիկների դպրոցի տեսուչ: Ռեմզիեն չի սիրել իր պաշտոնը, քանի որ հետաքրքրվել է միայն քիմիայով: Նրա դիմումը՝ սովորելու Փարիզում, սկզբում մերժվել է: Դրանից հետո դիմել է Զոնգուլդաքի լեռնաինժեներական ուսումնարան՝ քիմիայի ուսուցչի թափուր հաստիքի համար: Թուրքիայի կրթության նախարար Ջեմալ Թարայը Հիսարին առաջարկել է պետության հաշվին սովորել Ֆրանսիայում, իսկ նրա որդին անվճար հիմունքներով ընդունվել է Գալաթասարայի վարժարան[3]:
1930 թվականին Ռեմզիեն բաժանվել է իր ամուսնուց: Նա, իր հետ վերցնելով դստերը Դոհուին և կրտսեր քրոջը Միհրիին, մեկնել է Փարիզ: Այնտեղ քույրը խնամել է Ռեմզիեի դստերը: Նա ուսումնասիրություններ է իրականացրել մետաֆոսֆատների ոլորտում Պոլ Պասկալի հետ միասին (1880—1968): Երեք տարի անց ստացելէ դոկտորական աստիճան[3]:
1933 թվականին Ռեմզիեն վերադարձել է հայրենիք: Նա նշանակվել է Ստամբուլի համալսարանի ընդհանուր քիմիայի և ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, որը վերջերս էր վերակազմակերպվել: 1936 թվականին մեկնել է Անկարա, որտեղ Հանրային առողջապահության ինստիտուտում զբաղեցրել է բիոքիմիայի մասնագետի պաշտոնը[3]:
1947 թվականին Ռեմզիեն վերցրել է Հիսար ազգանունը: Այնուհետև տեղափոխվել է Ստամբուլի տեխնիկական համալսարան, որտեղ նշանակվել է մեքենաշինության և քիմիայի ֆակուլտետի ադյուտանտ- պրոֆեսոր: 1959 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 1973 թվականին անցել է թոշակի[2][3]: Իր գործունեության ընթացքում տպագրել է ավելի քան 20 գիտական հոդվածներ՝ հիմնականում մետաֆոսֆատների և Թուրքիայի տարածքում աճող խոտաբույսերի, որոնց մի մեծ մասը տպագրվել է Bulletin de la Société Chimique de France ամսագրում[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Remziye Hisar» (թուրքերեն)։ Kimdir?։ Վերցված է 2013-05-07
- ↑ 2,0 2,1 «Remziye Hisar» (թուրքերեն)։ Tubitak
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Bir "Çalıkuşu" Öyküsü... İlk Kadın Kimyacımız-Remziye Hisar» (թուրքերեն)։ Bilim Tarihi։ Վերցված է 2013-05-07