Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռեկոմբինացիա (այլ կիրառումներ)

Ռեկոմբինացիա, վերամիավորում, իոնացմանը հակառակ երեույթ, այսինքն՝ տարանուն ազատ լիցքակիրների անհետացումը դրանց բախումների ժամանակ։ Իոնացած գազերում և պլազմայում տեղի է ունենում ազատ էլեկտրոնների և դրական իոնների ռեկոմբինացիա, որի հետևանքով գոյանում են չեզոք ատոմներ կամ մոլեկուլներ, ընդ որում դրանք կարող են գտնվել թե՝ հիմնական, թե՝ գրգռված վիճակներում։ Կիսահաղորդիչներում տեղի է ունենում հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների ռեկոմբինացիա, երբ էլեկտրոնները հաղորդականության գոտուց անցնում են արժեքականության գոտի։ Էլկտրոլիտներում տեղի է ունենում դրական և բացասական իոնների ռեկոմբինացիա, երեույթ, որը հակառակ է էլեկտրոլիտա֊յին դիսոցմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png