Ռելեային տարր, նվազագույն թվով դետալների և դրանց միջև եղած կապերի՝ ռելեային բնութագիր ունեցող համախումբ։ Ըստ գործադիր մարմնի բնույթի ռելեային տարրերը լինում են կոնտակտային (էլեկտրական կոնտակտներ) և ոչ կոնտակտային։ Ռելեային տարրերը բնութագրվում են գործարկման շեմով, ետդարձի շեմով և արագագործությամբ։ Լայնորեն կիրառվում են ավտոմատ կառավարման և կապի տեխնիկայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։