Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռեթեոս Գրիգորյան (Ռեթիկ հոճա) (, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1904), հայ մանկավարժ։

Ռեթեոս Գրիգորյան
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1904

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Երկար տարիներ պաշտոնավարել է տարբեր դպրոցներում որպես թուրքերենի և արաբերենի ուսուցիչ, հրատարակել է դասագրքեր, ձեռնարկներ։ 1868 թվականին լույս է տեսել նրա «Թուրքերենի քերականությունը», իսկ 1892 թվականին «Քերականություն արաբերեն լեզվի ի պետս վարժելոց և թերավարժից» ձեռնարկը։ Գրել է հայերեն ոտանավորներ, որոնք տպագրվել են ժամանակի պարբերական մամուլում և օրացույցներում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 265.