Ռեզա Աբբասիի թանգարան (պարսկերեն՝ موزه رضا عباسی, Muze-e Reza Abbasi) բացված 1977 թվականին Իրանի Թեհրան քաղաքի Շարիաթի փողոցում Հաջի Նասրեդդին Տուսի արդյունաբերության համալսարանի դիմաց[1]։ Անվանվել է պարսիկ մեծ նկարից Ռեզա Աբբասիի պատվին, որը ապրել է դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանում։

Ռեզա Աբբասիի թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Իրան
ՏեղագրությունDistrict 7?
ՀասցեShariati Street?
Հիմնադրվել էսեպտեմբեր 1977
Կայքrezaabbasimuseum.ir
Քարտեզ
Քարտեզ

Հասցե խմբագրել

Գտնվում է Իրանի Թեհրան քաղաքի Շարիաթի փողոցում, Սեյդ Հանդան կամրջի հարևանությամբ[2]։

Սրահներ խմբագրել

Այս թանգարանում ներկայացված են նախապատմական ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարի արվեստի նմուշներ, որոնք ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում։

Նախաիսլամական սրահը գտնվում է երրորդ հարկում։ Այնտեղ բացի այլ ցուցանմուշներից, կան նաև Սասանյանների ու Աքեմենյանների ժամանակաշրջանից մնացած ոսկե և արծաթե սպասք։

Իսլամական արվեստի նմուշները գտնվում են երկրորդ հարկում։ Այնտեղ ներկայացված են Սելջուկների, Տիմուրիդների, Սեֆյաններրի ժամանակաշրջանի կերամիկական և մետաղյա իրեր, ճարտարապետական տարրեր և տեքստիլ[3]։ Ամեն ժամանակշրջանի դահլիճ ունի իր առանձին գիրքը։

Գեղանկարչության և գրերի սրահը գտնվում է առաջին հարկում։ Այնտեղ է գտնվում «Շահնամե» գրքից նմուշներ։

Թանգարանի ստեղծման պատմությունը խմբագրել

ԿԱռույցը, որտեղ հիմա գտնվում է թանգարանը, կահույքի և տան դեկորի ցուցահանդեսի սրահ։ Բայց շենքի ճարտարապետական առանձնահատկությունները և տեղանքը հարմար էին, և իշխանությունները գնեցին տարածքը։ Հանրության համար թանգարանը պաշտոնապես բացեց շահ Ֆարախ Պեխլեվիի կինը 1977 թվականի հոկտեմբերին։ Վերանորոգումը տեղի ունեցավ մեկ տարի անց, 1987 թվականին։ 1976-1979 թվականներին թանգարանի ղեկավարը Աիդին Ագադաշլուն էր։ 1979 թվականի վերջին կոսմետիկ վերանորոգման և տարածքի ընդլայնումից հետո թանգարանը վերաբացվեց այցելուների համար։ Բայց 1984 թվականին ներքին խնդիրների պատճառով թանգարանը փակվեց, սակայն մեկ տարի անց կրկին բացվեց։ Սակայն բացվելուց հետո թանգարանը երկար չաշխատեց և նույն տարում երրորդ անգամ փակվեց։ Վերջապես 2001 թվականի փետրվարի 3-ին վերակառուցումից հետո արդեն չորրորդ անգամ վերաբացվեց հանրության առաջ։ Ներկա պահին թանգարանը գտնվում է Իրանի մշակութային ժառանգության, ժողովրդկան արհեստների և զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո։ Թանգարանի տնօրենը Շահրամ Խիդրաբադիյանն է[1]։

Հավաքածուներ խմբագրել

Թանագարանում ներկայացված հավաքածուների տեսակները բազմազան են։ Արվեստի ստեղծագործություններն ընդգրկում են Մ.թ. ա. երկրորդ հազարամյակից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ցուցանմուշները ցուցադրված են ժամանակագրական կարգով։ Այսպիսով, թանգարանի այցելուները կարող են տեսնել Իրանի մշակույթի, արվեստի, քաղաքակրթության էվոլյուցիան։ Իրանի այլ թանգարանների ֆոնին այս թանագարանի ցուցանմուշների դասավորվածությունը բացառիկ է։

Վերակառուցման և վերականգնման բաժին խմբագրել

Վերակառուցման և վերականգնման բաժինը բաղկացած է նկարների, մետաղական իրերի և ձեռագրերի վերանորոգման երկու լաբորատորիաներից։ Իրանի լավագույն վերականգնողական արվեստանոցներից մեկն է։ Այդ պատճառով այս արվեստանոցում վերանորոգվում են Ռեզա Աբբասիի թանգարանի ձեռագրերը, այլև երկրի այլ թանգարանների ձեռագրերը։

Գրադարան խմբագրել

Թանգարանի գրադարանն ունի տասը հազարից ավելի պարսկերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներով գրքեր։ Բացի այդ թանգարանում գտնվում է 50-ից ավելի պարսկական և 60-ից ավել արտասահմանյան ամսագրեր։

Հրատարակությունների բաժին խմբագրել

Թանգարանը տպագրել է Իրանի արվեստի եւ պատմության վերաբերյալ տեղեկատվական գրականության զգալի ծավալը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 موزه رضا عباسی - ویکی‌پدیا
  2. «Planing Your Visit to Reza Abbasi Museum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  3. آشنایی با موزه رضا عباسی - تهران - همشهری آنلاین

Արտաքին հղումներ խմբագրել