Ռեբեկա Քամհի Ֆրոմեր (անգլ.՝ Rebecca Camhi Fromer, հունվարի 16, 1927(1927-01-16) - հունվարի 1, 2012(2012-01-01)[1]), ամերիկացի դրամատուրգ, պատմագիր և բանաստեղծ։ Իր ամուսնու՝ Սեյմուր Ֆրոմերի հետ 1961 թվականին Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում համահիմնադրել է հրեական արվեստի և կյանքի Մագնես հավաքածուն[2]։ Թանգարանը, որը 2010 թվականին դարձել է Կալիֆոռնիայի համալսարանի մաս, պարունակում է հրեական արարողակարգային արվեստի ավելի քան 15000 արտեֆակտներ և ձեռագրեր և իր տեսակի մեջ երրորդ ամենամեծ հավաքածուն է Միացյալ Նահանգներում[3]։

Ռեբեկա Ֆրոմեր
Ծնվել էհունվարի 16, 1927(1927-01-16)
Մահացել էհունվարի 1, 2012(2012-01-01)[1] (84 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան

Ֆրոմերը ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել Լոս Անջելեսում[4]։ 1953 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Օքլենդ[4]։

Հեղինակել և համահեղինակել է հրեաների պատմության վերաբերյալ մի քանի պատմական գրքեր և հոդվածներ[5], այդ թվում՝ Sonderkommando, Bridge of Sorrow, Bridge of Hope, The Holocaust Odyssey of Daniel Bennahmias, The House by the Sea: A Portrait of the Holocaust in Greece և Rumkowski and the Orphans of Lodz[5]։ Ծանոթ է եղել սեֆարդական մշակույթին և կարող էր խոսել լադինո լեզվով (սեֆարդերեն)[4]։

Բերքլիի բնակիչ Ֆրոմերը մահացել է 2012 թվականի հունվարի 1-ին 84 տարեկանում Սան Ֆրանցիսկո քաղաքում[2]։ Ունեցել է դուստր՝ Մայրա Զ․ Ամիրասը և երկու թոռնիկ՝ Մայքլ Զուսմենը և Ռայնա Սավրոսան[5]։ Ամուսինը՝ Սեյմուր Ֆրոմերը, որը համահիմնադրել էր թանգարանը կնոջ հետ, մահացել էր 2009 թվականին[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Rebecca Fromer, co-founder of Magnes Museum, dies at 84
  2. 2,0 2,1 Dinkelspiel Frances (2012-01-03)։ «Rebecca Fromer, co-founder of Magnes Museum, dies at 84»։ Berkeleyside (San Francisco Chronicle (Berkeley Blog))։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2012-01-20 
  3. Rothstein Edward (2012-01-22)։ «A Jewish Museum Shifts Identity»։ New York Times։ Վերցված է 2012-01-30 
  4. 4,0 4,1 4,2 Pine Dan (2012-01-05)։ «Rebecca Fromer, Magnes Museum co-founder, dies at 84»։ Jweekly։ Վերցված է 2012-01-30 
  5. 5,0 5,1 5,2 Dinkelspiel Frances (2012-01-03)։ «Rebecca Fromer, co-founder of Magnes Museum, dies at 84»։ Berkeleyside։ Վերցված է 2012-01-20 
  6. Woo Elaine (2009-11-08)։ «Seymour Fromer dies at 87; founder of Jewish museums»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-01-30 

Արտաքին հղումներԽմբագրել